Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեց ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից


Ակնարկները հրաժարականից մեկ տարի անց․ «Ժողովուրդ»

Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Սերժ Սարգսյանը, որ տասը տարի նախագահելուց հետո փորձում էր իշխանավարումը շարունակել արդեն վարչապետի պաշտոնում (իր օրոք ընդունված Սահմանադրության համաձայն` երկրի ղեկավարը վարչապետն է), ուղիղ մեկ տարի առաջ` այս օրը, հրաժարական ներկայացրեց: Հրաժարական ներկայացրեց համաժողովրդական ճնշման տակ, ու թեեւ դրանից դեռ մեկ օր առաջ հայտարարեց, որ 7 տոկոս ստացած ուժը ժողովրդի անունից խոսելու իրավունք չունի` ակնարկելով նոր մարտի 1-ով, արդեն ապրիլի 23-ին խոստովանեց. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի»:

Ս. Սարգսյանի հրաժարականի օրը Հայաստանում իսկական տոնախմբություն էր. ոչ միայն Երեւանի, այլեւ Հայաստանի մյուս քաղաքների փողոցներում մարդիկ պարզապես ցնծում էին իրենց հաղթանակով: Իր հրաժարականից հետո Սերժ Սարգսյանն ամեն կերպ խուսափել է լրագրողների հարցերին պատասխանելուց: Երեկ նա ՀՀԿ-ում ներկա է գտնվել կուսակցությանը նոր անդամագրվածների հետ հանդիպմանը: Թեեւ քաղաքական իրավիճակի վերաբերյալ գնահատականներ չի տվել, բայց որոշ ակնարկներ արել է: Հարցին, թե մեկ տարվա ընթացքում ինչ է փոխվել երկրում, Սերժ Սարգսյանն ասել է, թե երբ ժամանակը գա, բոլոր հարցերին կպատասխանի: «Կարող է հարցերի քչություն լինել, պատասխանների քչություն չի լինի»,-ասաց նա:

Այնուամենայնիվ, եթե փորձենք հակիրճ ամփոփել ՀՀ-ում իշխանափոխության այս մեկ տարին, պետք է արձանագրենք՝ ամենակարեւոր ձեռքբերումը ՀՀ-ում առանց ընտրակեղծիքների, առանց ընտրակաշառքի ազատ ու արդար ընտրությունների անցկացումն է, ընտրություններ, որոնց արդյունքները ճանաչեցին նաեւ պարտված ուժերը: Տնտեսական հեղափոխության մասին ազդարարվել է:

Տնտեսական ցուցանիշները կարծես դրականի մասին են խոսում: Իշխանությունները որդեգրել են պետական պարտքը հետեւողականորեն նվազեցնելու քաղաքականություն. այժմ այն 6 մլրդ 934 մլն դոլար է, մինչդեռ Ս.Սարգսյանի օրոք մոտեցել էր 7 մլրդի սահմանագծին, ավելին՝ նախատեսված էր, որ 2018թ. տարեվերջին այն կանցնի 7 մլրդը, պարզապես իշխանափոխությունից հետո տեմպերն այլ եղան: Թավշյա հեղափոխությունից հետո արտագաղթի տեմպերը եւս նվազել են, ավելին՝ 2018թ. ներգաղթ է արձանագրվել. 21 հազարով ավելի շատ մարդ է ժամանել ՀՀ, մինչդեռ 2017թ. ՀՀ-ից հեռացել էր 26.9 հազար քաղաքացի, 2016թ.՝ 43 հազար քաղաքացի: Այս ընթացքում 18.8 մլրդ դրամով ավելացել են օտարերկրյա ուղղակի ներդրումները. 2017թ. 74.6 մլրդ դրամի ներդրում է եղել, 2018թ.՝ ավելի քան 93 մլրդ դրամի»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)
Ամենադիտված