Զախարովան քննադատել է Փաշինյանին Ինչ իրավիճակ է այս պահին Ոսկեպարում․ ՈՒՂԻՂ ԵԹԵՐ Ավտոմեքենաներ են բախվել․ կան վիրավորներ Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր ՊԵԿ-ը 10 միլիոն դրամով տուգանել է «Երևան Սիթի»-ին Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներ․ սա պետությունը միտումնավոր քանդելու գործունեություն է. Վահե Հովհաննիսյան Երկրի մեծ մասը հանձնած թիվ մեկ պատասխանատուն Նոյեմբերյանի մի քանի խեղճ ու կրակ գյուղացու հավաքել ու համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. Զաքարյան Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե. Փաշինյանի շանտաժը «Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ» Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար


Մանե Թանդիլյանի՝ իշխանություններին հաճոյանալու էժանագին փորձը

Blog

Գուրգեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Օրերս ԱԺ-ում քննարկված և քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունված օրինագիծը՝ ցեմենտի ներմուծման վրա պետտուրք դնելու, բայց այն կլինկերի վրա չկիրառելու մասին օրինագիծը դեռ շարունակում է քննարկվել հասարակության տարբեր շերտերի շրջանում: Հասկանալի է, որ այս օրինագիծը բնավ միտված չէր տեղական արտադրողին պաշտպանելու համար, քանզի ի վերջո շուկայում ազատ մրցակցային պայմաններն այդպես էլ չապահովվեցին, քանզի կլինկերի ներմուծումը, որը ցեմենտի արտադրության հիմնական բաղադրիչն է, առանց պետտուրքի է լինելու, ինչը հնարավորություն կտա դրանով աշխատող արտադրամասերին ավելի էժան ցեմենտ ստանալ, ինչը մրցակցությունից դուրս կթողնի տեղական հումքով աշխատող խոշոր՝ «ԱրարատՑեմենտ» և «ՀրազդանՑեմենտ» գործարաններին: ԱԺ-ում ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների մտահոգություններն այս մասով ամբողջությամբ հասկանալի էին և տրամաբանական, այստեղ ոչ մի շահերի բախում չկա, ինչպես փորձում են ներկայացնել որոշ գործիչներ, այդ թվում նաև ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը: Հասարակ տրամաբանություն է, այն պահից սկսած, երբ տեղական հումքով աշխատող գործարանները դադարեն աշխատել այդ հումքով և կլինկեր ներմուծեն, նրանք ստիպված են լինելու տեղական հումքի մշակման իրենց արտադրական գիծը վաճառել, քանզի դրա առկայությունն այլևս պետք չի լինելու և հենց այդ ժամանակ, երբ հարևան պետությունները կտեսնեն դա, արդեն իրենց գինը կսկսեն թելադրել ցեմենտի, մասնավորապես կլինկերի ներմուծման վրա, քանի որ տեղական շուկայում մրցակցություն առաջադրող ոչ մի ընկերություն չի լինի այլևս: Երկրորդ, կլինկերով աշխատելու դեպքում երկու ցեմենտի գործարաններն էլ ստիպված են լինելու կրճատել իրենց անձնակազմը, ինչի արդյունքում շուրջ 1500 մարդ կդառնա գործազուրկ: Երրորդ, բազմաթիվ փորձագետներ նշում են, որ տեղական ցեմենտը շատ ավելի որակյալ է քան Իրանից ներկրվողը, քանի որ գիպսի պարունակությունը ներկրվողի մեջ շատ է, իսկ բետոնի ամրության տեսանկյունից դա ձեռնտու չէ շինարարին, անգամ վտանգավոր և շատերը հենց այս հանգամանքից ելնելով էլ իրենց շինությունները սարքում են տեղական ցեմենտով: Եվ վերջին հաշվով, պետության համար ռազմավարական նշանակության արտադրությանը խոչընդոտելը, պետությանն այդ առումով շրջափակման մեջ դնելը, ամենամեծ սխալն է այս պարագայում:
Հիմա այս բոլոր թերությունները երբ ԱԺ-ում բարձրաձայնվում էին ու հիմնավորումներ էին ներկայացվում, Մանե Թանդիլյանն այնտեղ նստած էր և հենց ինքն էլ դեմ քվեարկեց այդ օրինագծին, իսկ այսօր հայտարարում է, թե դա Գագիկ Ծառուկյանի շահերը սպասարկելու համար էր արվում: Առնվազն անազնիվ է Մանե Թանդիլյանը և սա էժանագին հնարք է՝ իշխանություններին հաճոյանալու համար, հակառակ պարագայում, Մանե Թանդիլյանը իր դիրքորոշման մեջ կլիներ ավելի օբյեկտիվ և քաղաքական առումով, սա ոչ այլ ինչ է քան մանիպուլացիա, երբ փորձ է արվում խեղել հասարակության գիտակցությունն ու ներկայացնել իրավիճակը բոլորովին այլ ենթատեքստով, որն իրականում, գոյություն չունի, դա զուտ երևակայության արդյունք է:
Կողմնորոշվեք տիկին Թանդիլյան, Դուք մնացել եք իշխանության և ընդդիմության արանքում, դա քաղաքական կատեգորիա չէ, կողմնորոշվեք...

Զախարովան քննադատել է Փաշինյանին Ինչ իրավիճակ է այս պահին Ոսկեպարում․ ՈՒՂԻՂ ԵԹԵՐԱվտոմեքենաներ են բախվել․ կան վիրավորներՓաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր ՊԵԿ-ը 10 միլիոն դրամով տուգանել է «Երևան Սիթի»-ինՊետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներ․ սա պետությունը միտումնավոր քանդելու գործունեություն է. Վահե Հովհաննիսյան Երկրի մեծ մասը հանձնած թիվ մեկ պատասխանատուն Նոյեմբերյանի մի քանի խեղճ ու կրակ գյուղացու հավաքել ու համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. ԶաքարյանՇաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե. Փաշինյանի շանտաժը «Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ» Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ» Սահնանազատման հարցում հայկական կողմը պարտադիր պետք է բարձրացնի Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող 31 հայկական տարածքների վերադարձի խնդիրըԳործող իշխանությունները պետք է ճամպրուկները կապեն և հեռանան. Արշակ Կարապետյան Ջուր չի լինիԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո«Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ» Տավուշի մարզը, փաստացի, կբաժանվի երկու մասի Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով․ Փաշինյանը՝ Կիրանցի բնակիչներինԹևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ» Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ» Հարավից հզոր ցիկլոն է ներթափանցում. սպասվում են ձյան առատ տեղումներԻբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ» Հայտնի է Սյունիքում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվածների ինքնությունը․ նրանք մի ընտանիքի անդամներ ենՌուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ» Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ» Խոշոր վթար Սյունիքում․ կա 4 զոհ և վիրավորներԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինիԱնընդհատ ասում է՝ տանք-տանք. ինչի՞ դիմաց ես տալիս, երբ Բաքվում հայտարարում են՝ «Էրիվան», «մենք չենք կանգնելու» ․ «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենք զենք ենք վերցնելու՝ կամ կապրենք, կամ կմեռնենք․ Ոսկեպարի բնակիչ Տավուշից հետո սկսվելու է պետության մասնատման նոր փուլ. Հրայր Կամենդատյան Գորիս քաղաքում և «Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է, Լարսը բաց էԱբովյանում ուղևորափոխադրման հարցի շուրջ ծեծկռտուք է եղել, զենք է կիրառվել․ նոր մանրամասներ Վլադիմիր Պուտինը վերընտրվել է Սոցապնախարարությունը գոնե հիմա կասի՞, թե ինչու են խրախուսում տուն կառուցել թշնամուն հանձնվող գյուղերում Ասում են, թե գնում են ԵՄ, բայց ավելի շատ կախվում Ռուսաստանից ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Փաշինյանը հայտնել է Ոսկեպարում, որ 4 գյուղերը պետք է անհապաղ հանձնել Ադրբեջանին, այլապես պատերազմ կլինի. Պատգամավոր Քանաքեռավանի գազալցակայանում տեղի ուենցած պայթյունի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակում. ՔԿ (լուսանկար) Հայ բռնցքամարտիկները 4 մեդալ են նվաճել ՍերբիայումԱռաջարկվում է հստակեցնել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի կարգավորումներըTeam-ի ինտերնետը հասանելի է մետրոյում Ինչ պայման են դրել ոսկեպարցիները Նիկոլ Փաշինյանի առջևՌիտա Նազարյանը ԶՊՄԿ քիմիական լաբորատորիայում որպես լաբորանտ աշխատում է 1978 թվականից Վերականգնվող էներգիայի աղբյուրների համաշխարհային հզորությունն աճել է 50 տոկոսովԱբրահամը գիտակցված գնացել է մահվանն ընդառաջ՝ հավատարիմ մնալով Ֆիդայական երդմանը Ալիևի հերթական զառանցանքը՝ օկուպացված Ստեփանակերտից Ինչո՞ւ կալանավորեցին ՀՅԴ-ական Գագիկ Սարգսյանին․ հետաքրքիր մանրամասներ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացին քшրով հшրվшծել է կառավարության շենքի պատուհանին Մահացել է Չարլզ 3-րդը․ ԶԼՄ-ներՄիրզոյանը վստահեցրել է՝ ՀՀ-ն ջանքեր է գործադրում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար
Ամենադիտված