Ստեփանակերտում բացվել է Վիտալի Բալասանյանի գրասենյակ
ՀասարակությունՀարգելի հայրենակիցներ.
Ուրախ ենք տեղեկացնել, որ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում բացվել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի գրասենյակը: Այս նախաձեռնության հիմնական շարժառիթն այն հանգամանքն է, որ առօրյայում բազմաթիվ հարցադրումներ են բարձրացվում, նամակներ են հասցեագրվում Վիտալի Բալասանյանին, որոնք ուղղակի առնչություն չունեն ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնի հետ: Այսուհետ գրասենյակը կապահովի Բալասանյանին բոլոր դիմող քաղաքացիների ընդունելությունը, կպատասխանի նրանց հուզող բոլոր հարցերին ու նամակներին, անհրաժեշտության դեպքում ոչ աշխատանքային ժամերին և օրերին կկազմակերպի հանդիպումներ և ընդունելություններ գեներալի մոտ: Դրանց մասին մեր հանրությունը կտեղեկացվի պատշաճ կերպով: Վիտալի Բալասանյանի գրասենյակի դռները մշտապես բաց են մեր քաղաքացիների համար:
Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի գրասենյակ