Մեր 9 կետանոց հարցապնդմանը տրվել է գրավոր խայտառակ պատասխան. Մարուքյանը՝ Ջանջուղազյանի մասին

Իշխող ուժը պաշտպանեց իր նախարարին, որն իր նախարարն էլ չի, երկար տարիներ աշխատել է ՀՀԿ–ի օրոք: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով՝ այսօր ԱԺ-ում ձայների 41 կողմ, 67 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ չընդունած՝ «Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծն ընդունելու մասին» հարցին:

«Այդ պաշտպանությունը կարծում եմ՝ ժամանակավոր է, քանի որ նա այսօր ստացավ 41 ձայն իր դեմ: Դա ուղերձ է վարչապետին, որ իր կաբինետում կա նախարար, ով 41 պատգամավորի՝ դեմ ձայն է ստացել: Սա նաև դաս է մյուս նախարարներին, որ խորհրդարանի հետ չի կարելի վարվել արհամարհական ձևով: Խորհրդարանի կողմից բարձրացված հարցին պետք է պատասխանել պատշաճ ձևով, պատասխանները չգցել կտուրը, և քաղաքացիներին հուզող հարցերով, որ մենք հարցապնդում ենք արել հարցպնդմանը նորմալ պատասխան տան»,- ասաց Մարուքյանը:

Նա պատմեց, որ իրենց խմբակցության ինը կետանոց հարցապնդմանը՝ Ֆինանսների նախարարությունից եկել է գրավոր «խայտառակ» պատասխան. «Մենք հույս ենք ունեցել, որ գոնե բանավոր այստեղ պատասխանները լինեն, և տեսանք, որ բանավորն էլ չեղավ: Դրանից հետո որոշում ենք կայացրել, որ այս նախարարի  ապագա պաշտոնավարման հարցը պետք է դրվի քննարկման»,- և ավելացրեց, որ նախկին իշխանության օրոք էլ է ինքը կողմ եղել, որ ազատվեն այն կադրերից, որոնք տնտեսական հեղափոխություն չենք կարող իրականացնել:

«Տնտեսական հեղափոխություն իրականացնող բլոկը չի կարող բաղկացած լինել այն մարդկանցից, ովքեր տնտեսական իրավիճակը ձախողել են դեռ այն ժամանակ: Այդ մարդկանց պատճառով է տնտեսությունը վատ եղել, և հետևաբար, այդ նույն մարդկանց պահելը, հիմա այս կառավարությունում, մենք նպատակահարմար չենք համարում»,- հավելեց Մարուքյանը:

Բավարար կամք ունենք, որ հին կոռուպցիոն համակարգի ռեսուրսները սպառվեն, եւ նրանք հայտնվեն «բոմժի» կարգավիճակում. Փաշինյան Փաշինյանը հորդորեց վարչություն ընտրելիս քվեարկությանը վերաբերվել ժողովրդի առաջ առանձնահատուկ պատասխանատվությամբ Արտյոմ Դալաքյանը երրորդ անգամ պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը Փրկարարները երկու օրում 5 օձ են բռնել, որից 2-ը՝ գյուրզա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարը. ՈւՂԻՂ Օրվա խորհուրդը Հունիսի 16-ին միակողմանի կդադարեցվի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը Հայաստանում թրաֆիքինգի գործերով մեկ տարում տուժող է ճանաչվել 28 անձ, որից 2-ը անչափահաս են Կիեւյան փողոցի շենքի մոտ ծուխ է նկատվել. Փրկարարները տարհանել են բնակիչներին Արփի գյուղում մեքենան 7 մետր գլորվել է ձորը. կա վիրավոր Արտակարգ դեպք «Նուբարաշենում». իրանցի դատապարտյալին կախված են հայտնաբերել Վայոց Ձորում ամուսինը պարբերաբար ծեծել է կնոջը՝ հասցնելով ինքնասպանության. Կինը 48 հատ թունաքիմիկատ է խմել Մոսկվայում ձերբակալվել է ծխախոտի նախկին դիստրիբյուտոր Ալբերտ Խուդոյանը Թմրանյութեր. Մեղրիի ոստիկանները հայտնաբերել են Իրանի քաղաքացի Սայիդին Խայտառակ պարտությունից հետո «Իմ քայլը» ֆեյսբուքյան էջը հեռացրեց երկու հարցումները (լուսանկարներ)
Ամենաընթերցված
Ադրբեջանի 5 կմ 100մ երկարությամբ դրոշը անց է կացվե... «Հայաստան-ԵՄ՝ անշուք հրաժեշտ». Արմեն Աշոտյան Հարուստներին «մորթելով»՝ սոցիալապես առավել վատ ապր... Եթե դուք սա համարում եք հեղափոխություն, տղերք ջա՛ն... Սահմանադրական դատարանը անհրաժեշտ է գտնում լրացուցի... Աբովյանը չպետք է լինի գործ տվողների քաղաք. Էդուարդ... «Էս ինչ շտուրմովիկ համբալներ են». պատգամավորը՝ ակց... Պահանջում ենք պարզել «ահազանգ» տվողի ինքնությունը ... Որքան հասկանում եմ, միայն ես ու Շմայսը չենք մեկնաբ... ԲԴԽ անդամ Գևորգ Դանիելյանը հրաժարական է տվել Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը երեխաների պ... Այսօրվա հավաքը կասկածելի է. ինչպես է մեկնաբանում Վ... Նիկոլն այլևս քաղաքական դիակ է. Մենուա Հարությունյա... ՀՀ դեսպանատունը միակն էր, որ հիվանդանոցի տնօրենի հ... Փարթին շարունակվում է․ Նիկոլ Փաշինյան Ձեզ բնորոշ հարմարվողականությամբ զեկուցում էիք երկր... Քարով չխփեք, բայց իրոք չեմ հասկանում խի՞ եք քննադա... ԵՊՀ շուրջ ծավալված իրադարձությունները ցավալի են և ... Երազ եմ տեսել, որ ԱԱԾ-ն դիմելու է սադրանքի որդուս ... Մեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ. ադրբեջանց...
website by Sargssyan