Թույլ տվեք ուղիղ պատասխան չտալ. գլխավոր դատախազը՝ Սանասարյանին կասկածյալ ներգրավելու մասին

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ոչ հերքում և ոչ էլ հաստատում է Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցների գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին, որպես կասկածյալ ներգրավվելու վերաբերյալ տեղեկությունը:

«Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների մասնակցությամբ քրեական գործ է քննվում , նաև աշխատակիցների նկատմամաբ քրեական հետապնդումներ են իրականացվել, այդ գործով նախաքննությունը շարունակվում է, բնականաբար բոլոր վարկածներն են ստուգվում:  Թույլ տվեք այդ հարցին այս պահին ուղիղ պատասխան չտալ՝ խոստանալով առաջիկայում այդ մասին համապարփակ տեղեկատվություն հանրությանը տրամադրել»,-ասաց նա:

Գլխավոր դատախազը լրագրողներին հորդորեց ըմբռնումով մոտենալ իրեն՝ խոստանալով առաջիկայում գործի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն տրամադրել:

NEWS.am-ի հարցին` հնարավոր է դատախազության որաշմամբ Դավիթ Սանասարյանի պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվեն մինչև քննության ավարտը, գլխավոր դատախազը պատասխանեց.

«Ձեր հարցին տեսականորեն կպատասխանեմ. այն դեպքերում, երբ որ հանրային ծառայողի նկատմամաբ կիրականացվի քրեական հետապնդում և հիմքեր կլինեն, որ նա, շարունակելով պաշտոնավարումը, կարող է խոչընդոտել քննությանը, դատախազը որոշում է կայացնում պաշտոնավարումը դադարեցվելու վերաբերյալ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Փաստինֆոն» գրել էր, որ ՊՎԾ աշխատակիցներին վերաբերող քրեական գործով  ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ: Նրա նկատմամբ  խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին։

Ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում Դավիթ Սանասարյանը գրել էր. «Այ ձեր հոր Աստծուն մեռնեմ, դիմակներդ մի քիչ էլ պահեք, ուրախության առիթ չեք ունենալու, ողջ ու պինդ եմ. ամեն ինչ իրա տեղն է ընկնելու կարճ ժամանակից, մնացածն ասուլիսի ընթացքում կասեմ»:

ՊՎԾ պետն, ըստ էության չէր հերքել իր՝ կասկածյալի կարգավիճակ ունենալու փաստը:

ԵԽ-2019․ Լիլիթ Պողոսյանի հաղթանակը Թրամփը հայտնել է Սպիտակ տան խոսնակի անունը 27-ամյա տղամարդը դպրոցի բակում կնոջ պարանոցից պոկել է շղթան եւ փախել. Ժամեր անց նրան գտել են Ազգային ժողովին մատակարարվել են կեղծ ոսկյա և արծաթյա մեդալներ ու հուշամեդալներ. խնդրով զբաղվում է ոստիկանությունը Ողբերգական վթար Սյունիքի մարզում՝ մեքենան մոտ 60 մետր գլորվելով բախվել է բարձր լարման էլեկտրասյանը․ կա զոհ եւ վիրավոր Արմեն Ամիրջանյանին դանակահարողի ինքնությունը ոստիկանները պարզել են Հրդեհ՝ Այգեկ գյուղի ծիրանի այգում․ ծխահարված երկու քաղաքացի հոսպիտալացվել է Կամո բնակավայրի տներից մեկում հայտնաբերվել է 29-ամյա երիտասարդի դի Օր 6-րդ. ընդդիմության բողոքի ակցիաները շարունակվում են. Tert.am-ի ուղիղ միացումը Թբիլիսիից Մեկ օրում բացահայտվել է 61 հանցագործություն. Թրաֆիքինգ, ինքնասպանության հասցնելը, ինքնակամ զավթում 21-ամյա երիտասարդի գիշերային գողությունները՝ Երեւասնի կենտրոնում. Գողացել է չհրկիզվող պահարանները Հայկ Մարությանը պարգևատրել է բուժաշխատողներին Հայաստանի Ազգային ժողովի նախագահն ընդունել է Վիետնամի խորհրդարանական պատվիրակությանը Էմիլ Եղիազարյանը տեղափոխվեց Գանձասար-Կապան Ամսական աճի տեմպերը նվազել են, Բագրատյան
Ամենաընթերցված
Երկու օր էլ դիմացեք. Գագիկ Սուրենյան Քննարկում ենք մերձեցման երեկո կազմակերպելու հարցը,... «Թուրքիայում գիտակցում են պետության և պետականությա... Պաշտոնական այցելությամբ որևէ տեղ գնացողը թող գլուխ... Շիրակի մարզի դատախազի այցի արդյունքում «Արթիկ» ՔԿՀ... Ադրբեջանի 5 կմ 100մ երկարությամբ դրոշը անց է կացվե... «Հայաստան-ԵՄ՝ անշուք հրաժեշտ». Արմեն Աշոտյան Հարուստներին «մորթելով»՝ սոցիալապես առավել վատ ապր... Եթե դուք սա համարում եք հեղափոխություն, տղերք ջա՛ն... Սահմանադրական դատարանը անհրաժեշտ է գտնում լրացուցի... Աբովյանը չպետք է լինի գործ տվողների քաղաք. Էդուարդ... «Էս ինչ շտուրմովիկ համբալներ են». պատգամավորը՝ ակց... Պահանջում ենք պարզել «ահազանգ» տվողի ինքնությունը ... Որքան հասկանում եմ, միայն ես ու Շմայսը չենք մեկնաբ... ԲԴԽ անդամ Գևորգ Դանիելյանը հրաժարական է տվել Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը երեխաների պ... Այսօրվա հավաքը կասկածելի է. ինչպես է մեկնաբանում Վ... Նիկոլն այլևս քաղաքական դիակ է. Մենուա Հարությունյա... ՀՀ դեսպանատունը միակն էր, որ հիվանդանոցի տնօրենի հ... Փարթին շարունակվում է․ Նիկոլ Փաշինյան
website by Sargssyan