Հարավային Կորեայում տղամարդը հրդեհել է բնակարանն ու հարձակվել հարեւանների վրա
ՀասարակությունՀարավային Կորեայում տղամարդը հրդեհել է բնակարանը, ինչից հետո դանակով հարձակվել հարեւանների վրա, ինչի հետեւանքով առնվազն հինգ մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Korea Times պարբերականին։
Պարբերականի տեղեկատվությամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Կյոնսան-Նամդո նահանգում, Չինջու քաղաքում։ 42-ամյա տղամարդը վաղ առավոտյան այրել է իր բնակարանը, հետո դանակով դարանակալել բնակարաններից փախչող հարեւաններին պահուստային սանդղահարթակում։ Մարդկանց բնակարաններից դուրս բերելու համար նա գոռացել է «հրդեհ», տեղեկացնում են կատարվածի ականատեսները։
Ավելի ուշ ոստիկանությունում նա ասել է, որ զայրացած էր պետական վճարումների ուշացման պատճառով։ Ոստիկանությունը տեղեկացրել է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ մի քանի մարդ ծայրահեղ վիճակում է։