Տեղական արտադորողին շուկայում մրցակցային պայմաններ ստեղծելու համար հարկավոր է պետական տուրք սահմանել նաև կլինկերի վրա
BlogԱնահիտ Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Օրեր առաջ ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց Իրանից ցեմենտի ներկրման համար նախատեսված պետական տուրքը էապես բարձրացնել, ինչի նպատակն էր տեղական արտադրողներն հնարավորություն տալ մրցակցային լինել, սակայն այս որոշումը թերի է և չի լուծում այն խնդիրը ինչի համար ընդունվել էր: Կառավարության որշման մեջ բացակայում է կլինկերներ ներմուծելու միջոցով ցեմենտ ստանալու գործընթացը ինչի արդյունքում ցեմենտի գնի էական փոփոխություն տեղի չի ունենա, սակայն կկրճատվեն այս ոլորտի 1500 ից ավել աշխատակիցներ: Կլինկերը իր բաղադրության շուրջ 90% ը ցեմենտ է ներկայացնում և այն վերամշակելու համար չափազանց քիչ աշխատուժ է պահանջվում ցեմենտ ստանալու համար: Եթե կառավարության կողմից սահմանված պետական տուրքը չվերաբերի նաև կլինկերներին ապա այս գործընթացից կտուժեն բացառապես հազարավոր աշխատողներ, իսկ գործարանների սեփականատերերը և սպառողները էական փոփոխույուն չեն զգա : Իրանը հարուստ լինելով բնական գազով ինչը ցեմենտի արտադրության մեջ օգտագործվող կարևորագույն բաղադրիչն է խրախուսում է իրանական արտադրողներին և Իրանում ցեմենտը բավականին էժան է Հայաստանում արտադրվածի համեմատ, սակայն Հայաստան ներմուծելու համար կապված տրանսպոևտային ծախսերի հետ ցեմենտի գինը էապես չի տարբերվում ՀՀ ում արտադրվածից: « Արարատցեմենտ » ընկերության ղեկավարությունը դեռև անցած տարի հայտարարեց որ 10.000 դրամով Էժանացնում են ցեմենտի գինը Հայաստանում շինարարությունը խրախուսելու նպատակով ,այսպիսով տեղական արտադրանքը սպառողի համար կարժենա 40.000 ՀՀ դրամ իսկ Իրանից ներմուծվածը 39.000 դրամ : Ինչպես երևում է տարբերությունը չնչին է և դրա համար ճիշտ չի լինի գործազուրկ դարձնել հազարավոր աշխատողների : Կառավարությունը պետք է ականջալուր լինի ցեմենտի արտադրությամբ զբաղվող ընկերությունների, և հազարավոր աշխատակիցներին և լրացումներ կատարի իր ընդունած որոշման մեջ: