Զարթոնքի միջադեպից տուժած բնակչի վիճակը կայուն է. հերթապահ բժշկուհի

Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում երեկ տեղի ունեցած միջադեպից հետո Մեծամորի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Զարթոնք գյուղի բնակիչ Վարդան Պողոսյանը. նրա վիճակը բժիշկները գնահատել էին ծանր։

«Նրա վիճակը կայուն է, գանգատներ չունի, միայն թեթև գլխացավեր, ինքնազգացողությունը նորմալ է»,- NEWS.am–ի հետ զրույցում ասաց Մեծամոր ԲԿ–ի հերթապահ բժշկուհի Ժաննա Հայիրյանը։

Ըստ նրա՝ հիվանդին տեղափոխել էին Էրեբունի ԲԿ հետազտության, այնտեղ քիթը հետազոտել են, կատարել են անհրաժեշտ բժշկական գործողություններ, որից հետո հիվանդի ցանկությամբ՝ կրկին տեղափոխել են Մեծամորի հիվանդանոց։

«Վարդան Պողոսյանի բուժումը շարունակվում է»,- նշեց բժշկուհին՝ հավելելով, որ նրան դուրս գրելու ցուցում դեռեւս չկա։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոսպիտալացված բնակիչների վիճակը կայուն է, հիվանդանոցում մնացել է մեկ հոգի՝ Վարդան Պողոսյանը, որի կյանքին վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 13-ին, Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում տեղի է ունեցել ընդհարում, որն ուղեկցվել է կրակոցներով։ Զարթոնքի բնակիչներից Համլետ Աբովյանը NEWS.am-ին հայտնել էր, որ գյուղապետ Պարույր Սարգսյանի թոռը՝ 27-ամյա Նարեկ Մելքոնյանը, կրակ է բացել գյուղացիների ուղղությամբ: Զարթոնքի գյուղապետն էլ հայտնել էր, որ ցուցարարներն են առավոտյան հարձակվել իր աղջկա՝ Նանուշ Սարգսյանի տան վրա, իր թոռն էլ պաշտպանվելու համար որսորդական հրացանից մի քանի անգամ կրակել է օդ։

Ավելի ուշ Քննչական կոմիտեից հայտնել են, որ միջադեպի առթիվ քրգործ է հարուցվել, երկու անձ ձերբակալվել է, որոնցից մեկը գյուղապետի թոռն է: Կան բերման ենթարկվածներ: Միջադեպի մասնակից հինգ անձ դիմել է բուժօգնության։ Նրանցից երկուսի վնասվածքը, նախնական վարկածով՝ առաջացել է որսորդական փամփուշտի կոտորակից:

ԼՂ հակամարտության հրադադարի հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառում ԱՄՆ Կոնգրեսում «Խուլերի միավորման» շենքի դիմացից ոստիկանները բողոքող քաղաքացիների են բերման ենթարկել․ ինչու էին կրքեր բորբոքվել Եթե դուք սա համարում եք հեղափոխություն, տղերք ջան, ապա ամեն հարցում հեղափոխություն արեք Արարատում նախկին ամուսնու կողմից դանակահարված կինը մահացավ․ նա չորս երեխաների մայր էր Դատարանների արգելափակումով հարյուրավոր քաղաքացիների իրավունքներ ոտնահարվեցին. դատավոր Զարուհի Նախշքարյան Դավիթ Տոնոյանը ներկա է եղել զինծառայողների նորակառույց բնակելի շենքի բացմանը Արարատի ոստիկանները ապօրինի պահվող ինքնաձիգ եւ հրացան են հայտնաբերել Ոստիկանական գործողությունների շնորհիվ է հնարավոր եղել ապահովել իշխանության անցնցում փոխանցումը. Լեւոն Երանոսյան «Այս ճա­նա­պար­հը ոչ մի տեղ չի տա­նում». քաղտեխնոլոգ Հերթով բացահայտվում են իրական հակահեղափոխական ուժերը ԿԳՆ-ն ահազանգ է ստացել 1-ին դասարանցիների ընդունելության գործում արհեստական խոչընդոտների մասին Հե­ղա­փո­խա­կա­նու­թյուն՝ առանց ռա­ցի­ո­նա­լիզ­մի Մխիթարյանը չի մեկնի Բաքու. պաշտոնական Ի՞նչ եկամուտ և դրամական միջոց է հայտարարագրել Արթուր Դավթյանը Ադրբեջանը գնել է իսպանական Lanza ռադարներ. «Ռազմինֆո»
Ամենաընթերցված
Սերգո Երիցյանի դատավոր որդին խորհուրդ է տալիս վախի... Ես խղճում եմ Քոչարյանին Պարոն մարզպետ Դուք պատկերացնում եք քա՞նի միլիոն դո... Պիտի հիասթափեցնեմ պարոն Մարուքյանին․ Լիլիթ Մակունց... Հմայակ Հովհաննիսյանին օգտագործում են, ով ոնց կամեն... Ցեմենտը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն... Եթե հարաբերականորեն մոտենանք ՔՈ գործունեությանը, ա... Փաստորեն, ըստ ՔՈ կուսակցության տրամաբանության՝ ժող... ՔՈ-ի մոտ չի ստացվում քաղաքական դիմագիծ ձեռք բերել.... «Քաղաքացու որոշում» կուսակցության դիմումն անգրագետ... «Իմ քայլի» պատգամավորները աշխատող ուսանողների ուսմ... Գ. Ծառուկյանի կառուցած տեքստիլ արտադրության գործար... Տեքստիլ արդյունաբերության ճյուղի զարգացման ակունքն... «Իմ քայլը» խմբակցության իմ որոշ գործընկերներ աչքի ... Մեր ազգի խնդիրը միայն մենք կարող ենք լուծել, ուրիշ... Ի՞նչ հետին նպատակով է Հրանտ Բագրատյանը քծնում «ԱրարատՑեմենտ»-ի բաժնետոմսերի մասնավորեցման մանրամ... Հ. Գևորգյանը քողարկելով Կառավարության որոշման մանր... Հայկ Գևորգյանի «ԱրարատՑեմենտի» մասին արած պնդումնե... ԱրարատՑեմենտ գործարանի վերաբերյալ Հայկ Գևորգյանի հ...
website by Sargssyan