Սա պիտի իմանա յուրաքանչյուր մայրիկ. ինչ չի կարելի, իսկ ինչ պետք է անել, երբ երեխան բարձր ջերմություն ունի

Շատ օգտակար ինֆորմացիա է, հատկապես հիմա, երբ երեխաները հաճախ են հիվանդանում: Չէ որ շատ կարևոր է օգնել երեխային՝ չվնասելով նրան:

1. Ինչպես և երբ իջեցնել երեխայի ջերմությունը

 

Իջեցնում ենք, եթե 38-ից բարձր է, հարկավոր է իջեցնել մինչև 37.5 С թևատակի հատվածում: Ջերմությունն իջեցնելու համար օգտագործեք պարացետամոլ, իբուպրոֆեն: Երբեք մի օգտագործեք ասպիրին:

Երեխայի հագուստը հանեք հագից, ոչ մի դեպքում չբարուրեք: Չմոռանաք սենյակում մաքուր օդի մասին: Նաև կարելի է շփումների համար օգտագործել կիսասառը ջուր, որի ջերմաստիճանը համապատասխան է մարմնի նորմալ ջերմաստիճանին: Մի օգտագործեք սպիրտային շփումներ: Հիշեք, ալկոհոլը՝ թույն է:

2. Ինչու պարացետամոլն ու իբուպրոֆենը միշտ չէ, որ օգնում են

Բանն այն է, որ մանկաբուժության պրակտիկայում ամբողջ դեղորայքը հաշվարկվում է կոնկրետ երեխայի քաշին համապատասխան: Հատուկ չափիչ շպրիցների օգնությամբ հաշվարկեք դեղի դոզան:

3. Ինչպես ճիշտ ընդունել ջերմիջեցնողները

Պարացետամոլ, մեկ անգամյա դոզան՝ 15մգ/կգ: Այսինքն 10կգ քաշով երեխայի համար մեկ անգամյա դոզան կլինի 10Х15=150մգ: Այդպիսի դոզա օրական կարելի է տալ մինչև 4 անգամ, եթե կա դրա կարիքը:

Իբուպրոֆեն,  մեկ անգամյա դոզան՝ 10 մգ/կգ: Այսինքն 8 կգ կշռող երեխային հարկավոր է 80մգ, իսկ 20կգ՝ 200 մգ: Օրական կարելի է տալ 3 անգամից ոչ ավել:

Դեղորայքը իջեցնում է ջերմությունը մեկ ժամվա ընթացքում՝ մոտ 1-1.5 աստիճանով, ուստի անիմաստ է սպասել, որ ջերմությունը կիջնի մինչև 36.6:

4. Որ դեղորայքը չի կարելի տալ երեխային

Անալգին՝ արդարացված չէ բարձր տոքսիկության պատճառով: Ասպիրին՝ կարող է վնասել լյարդին:

Նիմեսուլիդ՝ մի քանի տարի առաջ լայն ճանաչում էր ձեռք բերել՝ օրենսդրության մեջ բաց թողումների պատճառով: Քաղաքակիրթ երկրներում այն արգելված է, քանի որ կարող է ծանր վնաս հասցնել լյարդին:

5. Չի կարելի

Սառը առարկաներ դնել երեխայի մարմնին՝ մաշկի անոթների սպազմ կառաջանա: Չի կարելի շփումներ անել սպիրտով կամ քացախով, քանի որ մաշկի միջոցով ներթափանցում են օրգանիզմ, և կարող է տեղի ունենալ թունավորում:

6. Դեղորայքի որ ձևն ընտրել

Դեղորայքի ձևն ընտրելիս (օշարակ, դեղահաբ, մոմիկ) հարկավոր է հաշվի առնել, որ լուծույթը կամ օշարակը սկսում է ազդել 20-30 րոպե անց, իսկ մոմիկները՝ 30-45 րոպե անց, բայց դրանց ազդեցությունն ավելի երկար է տևում: Մոմիկը հարմար է օգտագործել այն ժամանակ, երբ երեխան սրտխառնոց ունի կամ հրաժարվում է խմել դեղը:

Աղբյուր՝ Տեղեկատու

Գյումրիի Հյուսիսային ավտոմաքսատանը 30 հոգի արդեն ընդունվել են աշխատանքի, մնացածը Երեւանից են գալու. ՊԵԿ տեղակալ Թբիլիսիի շենքերից մեկում պայթյունից տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ եւ ազգությամբ հայեր չկան Նախ պետք է իրա­կա­նաց­վի «Աշ­խա­տի՛ր, կա­ռա­վա­րու­թյուն» ծրա­գի­րը Արմեն Սարգսյանը մասնակցել է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի հանդիպմանը Երվանդ Մանարյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել (տեսանյութ) Ստվերի դեմ պայքարում աննախադեպ հաջողություններ ունենք. Փաշինյանը բավարարված է ՊԵԿ-ի աշխատանքով Ձեր դեղերը խմե՞լ եք, տիկին. Հովհաննես Ազոյանը՝ վարչապետի թեկնածու ներկայացող Անի Զախարյանին Իջևանում 23-ամյա հարսը ծննդաբերել է մահացած պտուղ. հարազատները պտղի մահվան մեջ մեղադրում են բժիշկներին Արոնյանը շարունակում է մնալ Մեն կղզու մրցաշարի առաջատարներից Ձեզ շատ հետաքրքիր կլինի իմանալ, թե ով է մեր փառապանծ ԱԱԾ-ի մյուս թիրախը. Արթուր Դանիելյան Ավտովթար-հրդեհ՝ Գեղարքունիքի մարզում․ 18-ամյա երիտասարդի մարմինը մոխրացել է ԱԱԾ-ն Հրայր Թովմասյանի վերաբերյալ նոր հաղորդագրությամբ է հանդես եկել Տոնդ շնորհավոր, Երևա՛ն, իմ սե՛ր․ Արմեն Սարգսյան Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 1100 կրակոց. Արցախի ՊՆ Դատարանը որոշեց կալանավորել ոստիկանների նկատմամբ հարձակում գործած անձանց
Ամենաընթերցված
Ձեր դեղերը խմե՞լ եք, տիկին. Հովհաննես Ազոյանը՝ վար... Ձեզ շատ հետաքրքիր կլինի իմանալ, թե ով է մեր փառապա... Արա Զոհրաբյանը պատրաստ է ստանձնել Հրայր Թովմասյանի... ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու ... ՀՀԿ գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու Հրա... Ինձնից կոռուպցիոների կերպար կերտել չի ստացվի, բայց... Հմայակի գինը՝ զրո «Ամենաշատը ու անկեղծը գնահատում եմ Անդրանիկ Քոչարյ... Հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որ... Բացահայտ քաղաքական հետապնդման հրաման տվողները պատժ... Հայաստանը տուն է եզդի ժողովրդի համար. Արարատ Միրզո... Մարիամ Փաշինյանը Gucci-ի մոդել Արմինեի մասին գրառո... Նման դեպքերը պետք է բացառվեն ու խստորեն պատժվեն. Բ... Երեսպաշտությունը դառնում է ձեր իշխանության երկրորդ... «Եկել եմ զորավարժությունների ընթացքին հետեւելու». ... Վաղը կարճատեւ անձրևներով օդը մաքրում ենք, և կրկին ... Ի պատասխան Երևանի ավագանու նախկին անդամ, «Այլընտրա... «Ռիվալ»-ի հերթական էջանագին պրովոկացիան «Միակ արժեքը, որի մասին դուք կարող եք խոսել, փողն ... Սեպտեմբերի 21-ին հազարավոր երեւանցիներ առաջին անգա...
website by Sargssyan