Այսօր Ծաղկազարդ է, մեկնարկում է Ավագ շաբաթը

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին Ծաղկազարդ է նշում, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Սովորաբար եկեղեցին տոնը նշում է Ս. Հարության տոնին նախորդող կիրակի օրը:

 Տոնի առթիվ այսօր բոլոր առաքելական եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ, մարդիկ իրենց հետ բերում են ձիթենու և ուռենու ճյուղեր, որոնք եկեղեցում օրհնելուց հետո տանում են տուն:

Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ Ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։

 Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում, հավանոցում և այլն։ Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը, մասնավորապես Հայոց Հայրապետությունը, հայրենիքը, քաղաքներն ու գյուղերն իրենց բնակիչներով, վանքերը, արտերը և տարվա պտղաբերությունը։ Այն տարվա մեջ կատարվում է 25 անգամ։

Ծաղկազարդի երեկոյան կատարվում է Դռնբացեքի արարողությունը, որի ընթացքում, «Բաց մեզ, Տէր զդուռն ողորմութեան» շարականի ներքո բացվում են եկեղեցիների խորանների վարագույրները՝ խորհրդանշելով  Տիրոջ երկրորդ գալուստը, աշխարհի վախճանը և Վերջին դատաստանը։ Ժամանակին այս արարողությունը կատարվել է եկեղեցու փակ դռան առջև։ Կարդացվում է «Երգ Երգոցի» մի հատվածն ամբողջությամբ: Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հռչակված է որպես մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն, Դավթի որդուն»։

Ծաղկազարդի տոնից հետո՝ երկուշաբթիից մինչև Սուրբ Հարության տոնը կոչվում է Ավագ շաբաթ:

Գ.Ծառուկյանը կմեկնի Վիետնամ. ի՞նչ են քննարկել ԲՀԿ նախագահն ու Խոանգ Բին Կուանը Ընկերներ ունեմ՝ մարիխուանա օգտագործում են. Նիկոլայ Բաղդասարյան Ուսումնասիրվե՞լ են թրաֆիքինգի իրական ծավալները. Միքայել Մելքումյան (տեսանյութ) Մեզ մի ուղղորդեք՝ ինչը որտեղ է, ձեզնից լավ գիտենք. Բագրատյանը՝ փոխնախարարին Մայիսին 11 օր ոչ աշխատանքային կլինի Grenke Сhess Сlassic. Լեւոն Արոնյան vs Ֆրանսիսկո Վալյեխո Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկուն Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ Մեկնարկել է ԱԺ նիստը. ՈՒՂԻՂ Այսօր մեռելոց է, օրն՝ աշխատանքային Մարդիկ խենթանում են այս բաղադրատոմսի համար, որը բուժում է ծունկը, անցկացնում ոսկորների և հոդերի ցավերը Միհրան Պողոսյանը ձերբակալվել է ՌԴ իրավապահների կողմից․ ՀՔԾ-ն հաստատում է Սյունիքի մարզի Խդրանցի եկեղեցին այսօր փլուզվել է Ընդդիմության մասին «Սոչիի» ֆուտբոլիստի գոլն անկյունայինից Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին
Ամենաընթերցված
ԲՀԿ-ն ի դեմս Գ. Ծառուկյանի պաշտպանում է 1500-ից ավ... Բոլոր նրանց համար, ովքեր չեն հասկացել. Աշխատավոր ժ... Մանե Թանդիլյանի՝ իշխանություններին հաճոյանալու էժա... Մեր 9 կետանոց հարցապնդմանը տրվել է գրավոր խայտառակ... Քաղաքական առումով «բոբիկ» Վահագն Հովակիմյանը մոռաց... Դատարկ սափորն ավելի ուժեղ է զրնգում... ԲՀԿ-ի առաջնորդի հերթական պետականամետ նախաձեռնությո... Խոստումը կատարված է․ Փաշինյանը՝ աշխատավարձերի բարձ... Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի հաջոր... Պրովոկատորները չեն դադարում «իջնել բեմից», բայց իր... Ակցիայի մասնակիցների շրջանում կան մարդիկ, ովքեր կա... Իոաննիսյանից ավել բան ակնկալելն անիմաստ է, քանզի ն... Նախկին 3 ռուբլիանոց լացողներին, փոխարինելու են եկե... Շուկայական առողջ մրցակցային պայմանների ապահովումը՝... Արարատցեմնտի աշխատակիցների բողոքի ակցիան սադրող «ա... Տեղական արտադորողին շուկայում մրցակցային պայմաններ... Տեղական արտադրանքը, ամենից առաջ, պետության ոչ կախյ... Ցեմենտի արտադրության ոլորտում տեղական արտադրողին խ... «Օրենքի առաջ բոլորն են հավասար» հայտարարությունն ա... Տոտալ դժգոհությունների վրա աչք փակելով, ՊԵԿ-ը փորձ...
website by Sargssyan