Էրդողանի պարտված կուսակիցը պահանջում են տարիքի պատճառով քաղաքապետ չդարձնել ընտրված թեկնածուին
ՔաղաքականությունԹուրքիայի արեւելյան նահանգներում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է ձգձգել ընտրված քուրդ քաղաքապետերին հաստատել քաղաքապետերի պաշտոններին։
Թուրքական Ahvalnews–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավ–արեւելյան Մարդին քաղաքում քաղաքապետ ընտրված քուրդ թեկնածուին դեռեւս անհասականալի պատճառներով չեն հաստատում պաշտոնին։
Իշխող կուսակցության պարտված թեկնածուն զավեշտալի պահանջ է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով քաղաքապետի պաշտոնում իրեն հաստատել, քանի որ ընտրված քուրդ թեկնածու Ահմեդ Թուրքը տարիքով է եւ կդժվարանա պարտականությունները կատարել։