Շվեդիան կվերսկսի բռնաբարության գործով հետաքննությունը, որում 2010 թվականին մեղադրվում էր Ասանժը
ՄիջազգայինWikileaks-ի համահիմնադիր Ջուլիան Ասանժին հնարավոր է կրկին մեղադրանք առաջադրվի բռնաբարության համար վերսկսված հետաքննության հիման վրա, որը նախաձեռնել է Շվեդիան, հաղորդում է BBC News-ը:
47-ամյա Ասանժը, որը ապաստան էր հայցել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն ու ապրում էր այնտեղ վերջին 7 տարիների ընթացքում, հինգշաբթի ձերբակալվել էր:
Շվեդ դատախազները հայտարարել են, որ նրանք կրկին ուսումնասիրում են բռնաբարության գործով հետաքննությունը ենթադրյալ տուժողի փաստաբանի դիմումի հիման վրա:
Իր հերթին փաստաբան Էլիզաբեթ Մասի Ֆրիցը հայտարարել է, որ կանի հնարավորինս ամեն ինչ Շվեդիայում այդ գործով հետաքննությունը վերսկսելու համար:
WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտնի էր դարձել մի շարք հրապարակումներից հետո, այդ թվում՝ Աֆղանստանում եւ Իրաքում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների, ինչպես նաեւ Գուանտանամո ճամբարում կացության պայմանների մասին: : 2010 թվականին, երբ նրանով հետաքրքրվել էին ԱՄՆ-ի իշխանությունները, Ասանժը մեկնել էր Շվեդիա, սակայն կարճ ժամանակ անց մեղադրվել էր սեռական բնույթի հանցագործություններ կատարելու մեջ, որը նա հերքում է: Շվեդիայի դատարանը հայտարարել էր միջազգային հետախուզություն նրա անկատմամբ, այնուհետեւ Ասանժը բերման էր ենթարկվել Լոնդոնում, սակայն ազատվել գրավի դիմաց: 2012 թվականից նա թաքնվում է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում գտնվող Էկվադորի դեսպանատանը: Նրա պաշտպանների կարծիքով՝ իրենց պաշտպանյալի դեմ բոլոր մեղադրանքները հատուկ պատվեր են եւ կրում են քաղաքականացված բնույթ: