Netflix-ի՝ վայրի բնության մասին սերիալը շոկի է ենթարկել հեռուստադիտողներին (տեսանյութ)
TVԱպրիլի սկզբին ամերիկյան Netflix ընկերությունը «Մեր մոլորակը» վերնագրով վավերագրական հեռուստասերիալ է թողարկել, գրում է regnum.ru-ն:
Հեռուստասերիալը պատմում է վայրի բնության և դրա վրա մարդու ազդեցության մասին: Այն վարում է հայտնի բնախույզ Դևիդ Աթթենբորոն:
Շրջական միջավայրի դաժան իրականությունը շոկի է ենթարկել շատ հեռուստադիտողների, որոնք իրենց դժգոհությունն են արտահայտել սոցկայքերում:
Սերիալի ամենաքննարկվող դրվագներից մեկը նկարահանված է Աֆրիկայում, որտեղ ֆլամինգո թռչունների երամը հավաքվում է աղի հարթավայրում՝ սերունդ տալու: Քանի որ շուրջը հողը չորանում է, թռչունները ստիպված են լինում ջուր փնտրելու նպատակով լքել բնակեցված տարածքները: Մինչ թռչունների ձագերը քարշ են գալիս հարթավայրում, աղը կուտակվում է նրանց ոտքերի վրա՝ աղի ծանր «կոշիկներ» ձևավորելով, ինչի պատճառով ձագուկները չեն կարողանում տեղաշարժվել և սատկում են:
Հեռուստադիտողներին տպավորել են նաև Ռուսաստանում նկարահանված դրվագները, որոնցում ցույց է տրվում կլիմայական փոփոխությունների աղետալի ազդեցությունը ծովացուլերի վրա:
Հաղորդվում է, որ հեռուստասերիալի նկարահանումները 4 տարի են տևել և իրականացվել են աշխարհի 50 երկրներում: Շարքի հիմնական թեմաներն են գլոբալ տաքացումը, ծովի մակարդակի բարձրացումը, անտառահատումները, միջավայրի աղտոտումն ու պատերազմը: