Պատերազմի նոր «հրաձիգները» և Փաշինյանի նահանջը

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ու իրեն ուղղված հարցերին տված պատասխաններն անկասկած դեռևս կլինեն Հայաստանի հանրային լայն քննարկումների առարկա, ու, թերևս, դրա առիթը լիուլի կտան նաև ելույթին ադրբեջանական արձագանքները: Առավել ևս, որ ելույթի առավելագույն ուժեղ և առարկայական մասը առնչվում էր հենց Արցախի խնդրին, իհարկե, նաև հարցուպատասխանի համատեքստում:
 
Վարչապետի ելույթն իրականում երկու մեխ ուներ՝ երկուսն էլ վերաբերվում էին Արցախին: Առաջին մեխն այն է, որ Փաշինյանը կարծես թե պատերազմի նոր հրաձիգներ է փորձում գտնել: Այսպես, Փաշինյանը ամբիոնից խոսել է այն մասին, թե մասնավորապես ինչպիսի ապակառուցողական նշանակություն ունեցան 2016 թվականի հունվարին ԵԽԽՎ նստաշրջանում քննարկված բանաձեւերը, որոնք փաստացի դարձան Ադրբեջանի ագրեսիայի խթաններից մեկը: 2018-ի օգոստոսին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե Ռուսաստանը ցանկանա՝ ի զորու է զսպել Ադրբեջանի պատերազմական նկրտումները: Այլ կերպ ասած, եթե Ադրբեջանը գնացել է պատերազմի, ուրեմն նրան չի ցանկացել դրանից հետ պահել Ռուսաստանը: Ստացվում է՝ Փաշինյանը ռուսական կողմին այժմ մաքրում է, պատերազմի հրաձիգ կարգելով արդեն եվրոպացիներին:
 
Փաշինյանի ելույթի մյուս մեխը նույնպես վերաբերվում էր Արցախյան հիմնախնդրին: Փաշինյանը որոշակիորեն խաղաղության պատրաստ առաջնորդի դերով է հանդես գալիս, սակայն նրա ելույթի ենթատեքստում կարմիր թելի նման անցնում է Ադրբեջանի ապակառուցողական լինելը, փոխզիջումների պատրաստ չլինելը ցույց տալը եվրոպացի գործընկերներին, ինչը նշանակում է՝ «ինձանից քայլ չսպասեք»: Սա իր հերթին նույնպես պատասխանատվությունն իր վրայից գցելու, ձեռքերը լվանալու քաղաքականություն է:
 
Մեկ կարևոր դիտարկում ևս: Կարելի է պարզ համեմատականներ անցկացնել ԵԽԽՎ նիստում Վրաստանի և Հայաստանի վարչապետերի ելույթների միջև: Մամուկա Բախտաձեի ելույթն ուղղված էր ապագայի ծրագրերին, հստակ էր և առարկայական, մինչդեռ Հայաստանի վարչապետի ելույթն առավելապես անցյալի, թավշյա հեղափոխության կարևոր, պատմական դերի ընդգծման շեշտադրությամբ էր: Սա խոսում է այն մասին, որ մեկ տարի անց Հայաստանի իշխանությունները եվրոպացի գործընկերներին այդպես էլ առաջարկելու ոչինչ չունեցան…
Ազարը բաց կթողնի «Ռեալի» առաջիկա 2 հանդիպումները Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով, մասնակցում էր նաեւ «Լիդիանի» ներկայացուցիչը. Փաշինյան «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներում բռնկված հրդեհը չի մարվում արդեն 3-րդ օրը Թրամփը եւ Մակրոնը հեռախոսային բանակցությունների ժամանակ պայմանավորվել են ՌԴ-ին G7 հրավիրել. CNN-ի լրագրող Սիրելինե՛րս, խոր շունչ քաշեք ու հանգստացեք. Մարիամ Փաշինյանն՝ ընդդիմադիրներին «Լիդիան Արմենիան» պարտավորվում է, որ հանքի տարածքից չմաքրված կոնտակտային ջրերը չի բաց թողնվի շրջակա միջավայր. ՔԿ ԱԱԾ–ն հափշտակման նոր դեպք է բացահայտել ՊՆ–ում. Ավելի քան 21 մլն դրամ է վատնվել «Պետք է մտածենք այն բանի շուրջ, թե ինչ կարող ենք միասին անել սիրո եւ համերաշխության մեջ». Սերժ Թանկյանը նշում է 52-ամյակը Այսօր Գարեգին Բ-ի ծննդյան օրն է. «Մեր աղոթքն է պայծառազարդել նրա քրիստոսաշավիղ առաքելությունը» Ամուլսարի շահագործման վերաբերյալ ԲՀԿ տեսակետը՝ նախորդ իշխանությունների օրոք ՀՅԴ-ն առաջարկում է Ամուլսարի հանքի հարցը լուծել հանրաքվեով Դատապարտում ենք Հայկ Մարտիրոսյանի և Արթուր Գրիգորյանի նկատմամբ հետապնդումների փորձերը. «Սասնա ծռեր» Նախորդ տարվա համեմատ Սևանա լճից 51 միլիոն խմ ջուր պակաս ենք բաց թողել. Նիկոլ Փաշինյան Նիկոլ, դու հերթական անգամ ինքդ ես ապացուցում, որ Սերժը ճիշտ էր, դու՝ սխալ Այսօր ահաբեկչության զոհերի հիշատակման եւ հարգանքի տուրք մատուցելու միջազգային օրն է
Ամենաընթերցված
Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հար... Սիրելինե՛րս, խոր շունչ քաշեք ու հանգստացեք. Մարիամ... Ամուլսարի շահագործման վերաբերյալ ԲՀԿ տեսակետը՝ նախ... Նախորդ տարվա համեմատ Սևանա լճից 51 միլիոն խմ ջուր ... Նիկոլ, դու հերթական անգամ ինքդ ես ապացուցում, որ Ս... Եթե անդառնալի թունավորեցիք Սեւանի ու Ջերմուկի ջրեր... Ամուլսարի հարցով հանդիպում կլինի կառավարությունում... «Հեղափոխությունը Հայաստանում դեռ անխուսափելի է».Մի... «Փոքր, բայց կարևոր փոփոխություն մեր ժամկետային զին... 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 51... «Մարտի 1-ի գործով տեղի է ունեցել նախաքննական գաղտն... Միքայել Մինասյանը՝ BBC-ի աղմկահարույց հոդվածի մասի... Գյումրիում զինծառայողի կախված դի է հայտնաբերվել․ Ա... Անպտուղ պայքար՝ Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի հ... Բավ է պնդեք, թե կոնվենցիայում չեք հանդիպել երրորդ ... Փաշինյանը ներկայացրել է Համահայկական 7-րդ խաղերի մ... Սոցիալական ցուցանիշները վկայում են տնտեսական «հրաշ... «Հայաստանն իմ Օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է». ... Նիկոլ Փաշինյանը իշխանավարում է մի համակարգով, որի ... Փաշինյանն արցախցիներին թող ասի՝ ինչպե՞ս մարդասպանի...
website by Sargssyan