Ավանդույթի համաձայն Գ. Ծառուկյանը հանդիպում ունեցավ Արարատի մարզի խաղողագործների հետ
BlogԼիլիթ Ալավերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Գաղտնիք չէ, որ Ծառուկյանը ամեն տարի հանդիպելով խաղողագործներին՝ նրանց տալիս է այն, ինչ անհրաժեշտ է, որպեսզի կարողանան առանց դժվարության իրենց այգին մշակել: Ինքնարժեքով, առանց տոկոսների և միայն խաղողը մթերելուց հետո գումարը վճարելու պայմանով խաղողագործը ստանում է թունաքիմիկատներ, պարարտանյութեր և հենասյուներ: Գաղտնիք չէ նաև, որ գործընկեր խաղողագործների մթերվող խաղողի սահմանափակում չի եղել երբևիցե, իսկ բերքը «Նոյ» գործարանը ընդունել է գյուղացու համար շահավետ գնով: Մթերման գործընթացի ամենակարևոր բաղադրիչներից մեկն էլ այն է, որ խաղողագործը իր բերքի գումարը ստանում է հենց մթերումից անմիջապես հետո, տեղում: Այս ամենը պատճառ է հանդիսանում,որ Հայաստանի բոլոր խաղողագործները ցանկանում են աշխատել հենց Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմիբինատի հետ, քանզի հուսալի և սրտացավ գործընկերոջ համբավը զուտ խոսքերով չի միայն ասվում, այլև գործով է ապացուցվում: