Չնայած որոշ արհեստածին խոչընդոտների Գագիկ Ծառուկյանը շարունակում է իր հայրենանվեր գործունեությունը
Ուշադրության կենտրոնումՄարգո Կոստանդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Օրերս ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպում ունեցավ Արարատի մարզի գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիների հետ։ Հանդիպման գլխավոր թեման խաղողագործությունն էր, ինչին արդեն 15 տարի է ԲՀԿ նախագահն ամեն կերպ աջակցում է ։ Ինչպես հայտնի է Գագիկ Ծառուկյանը հանդիսանում է «Նոյ» կոնյակի-օղու-գինու-կոմբինատի սեփականատեր, և ամեն տարի իր հրահանգով գործարանը խաղողի մթերման համար առաջարկում է ամենա բարձր գինը, ինչով աջակցում է գյուղացուն՝ ազատելով առօրյա հոգսերի որոշ չափաբաժնից։ Բանն այն է, որ այսքանով Գագիկ Ծառուկյանը չի սահմանափակում իր աջակցությունը և ամեն տարի ՝ մինչ խաղողի մշակման հողային աշխատանքների սկսելը, հանդիպումներ է ունենում խաղողագործերի հետ, տեղեկանում նրանց խնդիրներից, տեղում լուծումներ տալիս, տրամադրում պարարտանյութ, թունաքիմիկատ, բետոնե հենասյուն և այլ պարագաներ, որոնք գործածվում են խաղողագործության մեջ:
«Նոյ» կոնյակի-օղու-գինու-կոմբինատը տարիներ շարունակ առաջարկել է մթերման բարձր գին և նաև այսքան ժամանակ մթերման քանակի սափմանափակում չի դրել, անգամ այն ժամանակ, երբ այլևս խաղողի կարիք չի ունեցել։ Նման քաղաքականությամբ գործարանի տնօրինությունը սեփական շահի հաշվին օգնում են գյուղացուն, ի ցույց դնելով, որ պետք է մտածել նաև դիմացինի մասին։
Խորհրդանշական է այն հանգամանքը, չնայած նրան, որ որոշ կառույցներ այս օրերին փորձում են իրենց քաղաքականությամբ վնասել Գագիկ Ծառուկյանին, բայց դա չի խանգարում նրան շարունակել վարել ազգանվեր գործունեություն և լինել ՀՀ քաղաքացուն կողքին: