ՊԵԿ նախագահը պետական լծակները կիրառել է սեփական ընկերությանը մոնոպոլ դիրք տալու համար
BlogԱնահիտ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Գաղտնիք չէ, որ ներկայիս ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը մինչ հեղափոխություն տեղի ունենալը ՊԵԿ ում զբաղեցնում էր շատ բարձր պաշտոն, հանդիսանալով ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը, իսկ նախկին կառավարությունում պատահական մարդիկ լինել չէին կարող: Փաստ է, որ Դավիթ Անանյանը երկար տարիներ հանդիսացել է « PHP Partners » աուդիտորական ընկերության համասեփականատեր և զբաղեցրել բարձր պաշտոն տվյալ ընկերությունում: Ըստ տարածված լուրերի ՊԵԿ ներկայիս նախագահը օգտվելով իր զբաղեցրած պաշտոնից, արտոնյալ պայամններ է ստեղծել բոլոր այն ընկերութունների համար, որոնք համագործակցել են « PHP Partners » ընկերության հետ և բնականաբար ավելի ու ավելի շատ ընկերություներ են ցանկացել իրենց աուդիտորական ստուգումները իրականացնել հենց ՊԵԿ նախագահի հետ փողկապակցված ընկերության միջոցով և ստանալ հարկային համակարգում արտոնյալ դիրք : ՊԵԿ նախագահի կողմից, իրեն պատկանող աուդիտորական ընկերության հովանավորչությունը, առաջացրել էր մի շարք այլ աուդիտորական ընկերությունների արդարացի դժգոհությունը, քանի որ օգտվելով զբաղեցրած բարձր պետական դիրքից, փաստացի մոնոպոլ դիրք էր ստեղծել « PHP Partners » ընկերության համար : Կառավարության նիստերից մեկում, Դավիթ Անանյանը փորձեց այս ընկերությանը ներգրավվել պետական տարբեր հիմնարկներում ստուգումներ անելու համար, սակայն այն հանգեցրեց վարչապետի զայրույթին և վարչապետը անջատեց նրա խոսափողը : Նման անցյալ ունեցող պետական պաշտոնյաից սպասել արդար վերաբերմունք տնտեսվարողների նկատմամբ միամտություն է: Նախորդ համակարգում իրեն դրսևորած, հին սկզբունքներով առաջնորդվող մարդը, չի կարող ստանձնել նման կարևորագույն պաշտոն, ինպիսին ՊԵԿ նախագահի պաշտոնն է: