Նախկինում եւ այժմ. աստղեր, որոնք հաղթահարել են ալկոհոլային կախվածությունը

Կախվածություն ալկոհոլից եւ թմրամիջոցներից՝ հայտնիության ամենատարածված «կողմնակի ազդեցությունը։ Այս հայտնիները կարողացել են ազատվել վնասակար սովորությունից, եւ արդյունքն, իսկապես, նկատելի է։

Պամելա Անդերսոն

Պամելա Անդերսոնն ալկոհոլային կախվածության մասին խոստովանել է միայն 2014թ.-ին։ Աստղի խոսքով՝ մանկության տարիներին ֆիզիկական բռնության է ենթարկվել, իսկ հասուն տարիքում փորձել է ալկոհոլի եւ թմրամիջոցների օգնությամբ մոռանալնվաստացումները։ Անդերոսոնը կախվածությունը կարողացել է հաղթահարել, միայն երբ դիմել է մասնագետների օգնությանը։ Այժմ դերասանուհին ամբողջությամբ ազատվել է վնասակար սովորություններից եւ հրաշալի տեսք ունի։

Քեյթ Մոս

Քեյթ Մոսը, ինչպես շատ այլ մոդելներ, բուռն երիտասարդություն է ունեցել։ Աստղը հաճախ է զվարճացել երեկույթներին, որոնց մշտական ուղեկիցն ալկոհոլն ու թմրամիջոցներն են եղել։ Արդյունքը երկար սպասել չտվեց. 1998թ.-ին Քեյթը հայտնվել է հոգեբուժական կլինիկայում, ուր բուժում է ստացել ալկահոլային կախվածության դեմ։

Սակայն առողջ կենսակերպն արագ է ձանձրացրել Մոսին․ նա հաճախ է պոռթկումներ ունեցել։ Հիմա մոդելը հավաստիացնում է, որ սովորել է վերահսկել իրեն, եւ կործանարար սովորություններն այլեւս չեն հաղթի իրեն։

Բրիթնի Սփիրս

Բրիթնիի ալկոհոլիզմը, որը զարգացել է լուրջ դեպրեսիայի ֆոնին, քննարկում էին բոլոր համաշխարհային լրատվամիջոցները։ Բարեբախտարաբար, երգչուհին բավական արագ է սկսել վերհսկել իրեն կարողացել է ազատվել կախվածությունից։ Արդեն 2009թ.-ին նա վերադարձավ բեմ եւ նոր սինգլներ թողարկեց՝ հայտնվելով աշխարհի ամենաբարձր վճարվող երաժիշտների ցանկում։

Ալկոհոլիզը հաղթահարելու գործում երգչուհուն օգնել են մտերիմները, մասնավորապես հայրը, որը հոգ է տարել դստեր մասին։ Այժմ Բրիթնին առողջ կենսակերպ է վարում եւ ակտիվորեն սպորտով է զբաղվում, ինչպես նաեւ ձգտում չհիշել անցյալը։

Բրեդ Փիթ

Երբ 2016թ.-ին Անջելինա Ջոլին դիմեց ամուսնալուծվելու համար, Բրեդ Փիթն անկեղծ խոստովանություն արեց։ Դերասանը GQ-ին տված հարցացրուցում պատմել է, որ երկար տարիներ չարաշահել է ալկոհոլը, ինչը բացասաբար է անդրադարձել ընտանեկան հարաբերությունների վրա։

Կործանարար սովորությունը զարգացել է քոլեջն ավարտելուց հետո։ Ամուսնալուծությունը դերասանին ստիպել է սթափվել․ նա սկսել է վերականգնողական կենտրոն հաճախել եւ ազատվել է սովորությունից։

Գրիգորի Լեպս

Հայտնի երգիչը երբեք չի թաքցրել, որ սիրում է խմել։ Սակայն արտիստը բախվել է առողջական խնդրի, ինչը նրան ստիպել է վերանայել վերաբերմունքն ալկոհոլի նկատմամբ։ Նա ենթաստամոքսային գեղձի լուրջ խնդիր է ունեցել։ Տարիների ընթացքում Լեպսը սովորել է վերահսկել իրեն, եւ այժմ առողջական վիճակը շատ ավելի լավ է։ «Ալկոհոլի նկատմամբ յուրօրինակ մոտեցում ունեմ։ Կարող եմ միայնակ խմել կամ մարդկանց հետ, կարող եմ առհասարակ չխմել։ Ընդ որում, տարիներ շարունակ»,- ասել է նա։

Լինդսի Լոհան

Լինդսի Լոհանը բավական շուտ է հայտնի դարձել, ինչին պատրաստ չէր։ Լոհանը սկսել է չարաշահել ալկոհոլը, կախվածություն ձեռք բերել թմրամիջոցներից։ Նրան գրեթե հնարավոր չէր նկատել սթափ վիճակում․ այդ նյութերի ազդեցության տակ նա նույնիսկ մեքենա է վարել։ Լինդսին մի քանի անգամ վերականգնողական կենտրոնում է հայտնվել, սակայն կրկին սկսել չարաշահել վնասակար նյութերը։ Այսօր արդեն դերասանուհին ուշադիր է առողջության նկատմամբ եւ 

Բավարար կամք ունենք, որ հին կոռուպցիոն համակարգի ռեսուրսները սպառվեն, եւ նրանք հայտնվեն «բոմժի» կարգավիճակում. Փաշինյան Փաշինյանը հորդորեց վարչություն ընտրելիս քվեարկությանը վերաբերվել ժողովրդի առաջ առանձնահատուկ պատասխանատվությամբ Արտյոմ Դալաքյանը երրորդ անգամ պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը Փրկարարները երկու օրում 5 օձ են բռնել, որից 2-ը՝ գյուրզա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարը. ՈւՂԻՂ Օրվա խորհուրդը Հունիսի 16-ին միակողմանի կդադարեցվի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը Հայաստանում թրաֆիքինգի գործերով մեկ տարում տուժող է ճանաչվել 28 անձ, որից 2-ը անչափահաս են Կիեւյան փողոցի շենքի մոտ ծուխ է նկատվել. Փրկարարները տարհանել են բնակիչներին Արփի գյուղում մեքենան 7 մետր գլորվել է ձորը. կա վիրավոր Արտակարգ դեպք «Նուբարաշենում». իրանցի դատապարտյալին կախված են հայտնաբերել Վայոց Ձորում ամուսինը պարբերաբար ծեծել է կնոջը՝ հասցնելով ինքնասպանության. Կինը 48 հատ թունաքիմիկատ է խմել Մոսկվայում ձերբակալվել է ծխախոտի նախկին դիստրիբյուտոր Ալբերտ Խուդոյանը Թմրանյութեր. Մեղրիի ոստիկանները հայտնաբերել են Իրանի քաղաքացի Սայիդին Խայտառակ պարտությունից հետո «Իմ քայլը» ֆեյսբուքյան էջը հեռացրեց երկու հարցումները (լուսանկարներ)
Ամենաընթերցված
Ադրբեջանի 5 կմ 100մ երկարությամբ դրոշը անց է կացվե... «Հայաստան-ԵՄ՝ անշուք հրաժեշտ». Արմեն Աշոտյան Հարուստներին «մորթելով»՝ սոցիալապես առավել վատ ապր... Եթե դուք սա համարում եք հեղափոխություն, տղերք ջա՛ն... Սահմանադրական դատարանը անհրաժեշտ է գտնում լրացուցի... Աբովյանը չպետք է լինի գործ տվողների քաղաք. Էդուարդ... «Էս ինչ շտուրմովիկ համբալներ են». պատգամավորը՝ ակց... Պահանջում ենք պարզել «ահազանգ» տվողի ինքնությունը ... Որքան հասկանում եմ, միայն ես ու Շմայսը չենք մեկնաբ... ԲԴԽ անդամ Գևորգ Դանիելյանը հրաժարական է տվել Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը երեխաների պ... Այսօրվա հավաքը կասկածելի է. ինչպես է մեկնաբանում Վ... Նիկոլն այլևս քաղաքական դիակ է. Մենուա Հարությունյա... ՀՀ դեսպանատունը միակն էր, որ հիվանդանոցի տնօրենի հ... Փարթին շարունակվում է․ Նիկոլ Փաշինյան Ձեզ բնորոշ հարմարվողականությամբ զեկուցում էիք երկր... Քարով չխփեք, բայց իրոք չեմ հասկանում խի՞ եք քննադա... ԵՊՀ շուրջ ծավալված իրադարձությունները ցավալի են և ... Երազ եմ տեսել, որ ԱԱԾ-ն դիմելու է սադրանքի որդուս ... Մեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ. ադրբեջանց...
website by Sargssyan