Կառավարությունն ԱԱԾ-ին հատկացնում է 11 մլն դրամ
Ուշադրության կենտրոնումԿառավարությունն այսօրվա նիստում ընդունած որոշմամբ՝ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին այս տարվա առաջին կիսամյակում Ազգային անվտանգության ծառայությանը կհատկացնի 11 մլն դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով 6,925.3 հազար դրամ, «Տրանսպորտային նյութեր» հոդվածով 4,140.0 հազար դրամ: Նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԱԱԾ տրանսպորտային միջոցների նորոգման, սպասարկման, շահագործման և պահպանման համար անհրաժեշտություն է առաջացել 2019 թվականին ծառայությանը լրացուցիչ գումար հատկացնել: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/04/11/1122053/