«Եթե կերպարը պահանջում է, ուրեմն պետք է արվի». Հասմիկ Խոջյանը՝ ոճային փոփոխության և նոր ֆոտոշարքի մասին

Ամառային տաք տրամադրության և ժպիտի մեծ չափաբաժին է փորձել հաղորդել իր նոր ֆոտաշարքում «Էլենի օրագիրը» հեռուստասերիալից հայտնի, երիտասարդ  դերասանուհի  Հասմիկ Խոջյանը: Դերասանուհին լուսանկարները տրամադրել է Tert.am Life-ին, պատմել, որ այն չնախատեսված ֆոտոշարք է եղել և խոսել իր ոճային փոփոխությունների մասին: Հասմիկը պատմեց, որ ֆոտոշարք ունենալու գաղափարը պատահական է ծնվել՝ Հաղթանակի զբոսայգում ընկերական հանդիպման ժամանակ: Լուսանկարներն արել է Լուսինե Թորոսյանը, որի հետ Հասմիկը համագործակցել է նաև իր նախորդ ֆոտոշարքերում: «Նախապես չէինք ծրագրել ֆոտոշարք իրականացնել: Լուսանկարվելու գաղափարն ինձ մոտ տեղում ծագեց: Երբ զբոսնում էինք Լուսինեի և իմ համակուրսեցու հետ, Լուսինեն ասացի՝ ինձ այստեղ կնկարե՞ս: Միշտ ցանկացել էի այդ հատվածում լուսանկար ունենալ և այդպես խնդրանքս վերածվեց գեղեցիկ լուսանկարների: Շուտով Լուսինեի հետ ևս մեկ ֆոտոշարք ենք ծրագրում իրականացնել»,-ասաց Հասմիկը:

Դերասանուհին ասաց, որ ֆոտոխցիկի առաջ հաճախ է հայտնվում և սիրում է պրոֆեսիոնալ լուսանկարներ ունենալ: Հասմիկի խոսքով, որպես կանոն թեմատիկան ինքն է մտածում և քննարկում լուսանկարչի հետ՝ փորձելով գաղափարը վերարտադրել լուսանկարներում: «Լուսանկարվել սիրում եմ, որովհետև լուսանկարներում կարելի է ֆիքսել այն գույները, որոնք մենք անընդհատ տեսնում ենք, բայց չենք ֆիքսում և դրանք կարելի է պահել ամբողջ կյանքի հիշողության համար: Ամենակարևորը՝ այդ հիշողությունները մեզ հետագայում լավ տրամադրություն փոխանցեն»: Դերասանուհին առիթը բաց չի թողել գեղեցիկ լուսանկարներ ունենալ նաև Սևանում ընտանեկան հանգստի ժամանակ: Նոր լուսանկարներում ակնհայտ է Հասմիկի ոճային փոփոխությունը՝ կապված վարսերի հետ: Դերասանուհին ոչ միայն նոր կտրվածք է արել, այլև գունաներկել վարսերը: Հասմիկը նշեց, որ հեշտությամբ է հրաժարվել երկար վարսերից, իսկ փոփոխությունը պայմանավորված է եղել «Էլենի օրագիրը 2»-ում իր կերպարի հետ:

«Մի քանի տարի առաջ էլ շատ երկար ու գանգուր էին վարսերս, միանգամից կարճ, «կառե» սանրվածք արեցի: Ես վարսերի հետ կապված փոփոխություն անելու առումով ընդհանրապես որևէ խնդիր չունեմ: Եթե կերպարը պահանջում է և դրանից պետք է  շահի իմ խաղացած դերը, ուրեմն դա պետք է արվի»,-ասաց Հասմիկը: Նա նշեց, որ իր կերպարը առանձնապես շատ փոփոխություններ չի կրել՝ պահպանելով հեռուստադիոտղների կողմից արդեն սիրված տեսակը. «Երկրորդ եթերաշրջանում ներկայացվում է արդեն մեր ուսանողական կյանքը: Իմ կերպարը առաջին եթերաշրջանի վերջում  իր կյանքում արդեն մեկ անգամ կտրուկ փոփոխություն ունեցել է: Շատ փակագծեր չեմ ուզում բացել, բայց ոճային կտրուկ փոփոխություն չի սպասվում: Ամեն դեպքում իմ Մարիամիկը մնացել է նույն խելացի, սովորող աղջիկը :)»,-եզրափակեց դերասանուհին:

Բավարար կամք ունենք, որ հին կոռուպցիոն համակարգի ռեսուրսները սպառվեն, եւ նրանք հայտնվեն «բոմժի» կարգավիճակում. Փաշինյան Փաշինյանը հորդորեց վարչություն ընտրելիս քվեարկությանը վերաբերվել ժողովրդի առաջ առանձնահատուկ պատասխանատվությամբ Արտյոմ Դալաքյանը երրորդ անգամ պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը Փրկարարները երկու օրում 5 օձ են բռնել, որից 2-ը՝ գյուրզա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարը. ՈւՂԻՂ Օրվա խորհուրդը Հունիսի 16-ին միակողմանի կդադարեցվի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը Հայաստանում թրաֆիքինգի գործերով մեկ տարում տուժող է ճանաչվել 28 անձ, որից 2-ը անչափահաս են Կիեւյան փողոցի շենքի մոտ ծուխ է նկատվել. Փրկարարները տարհանել են բնակիչներին Արփի գյուղում մեքենան 7 մետր գլորվել է ձորը. կա վիրավոր Արտակարգ դեպք «Նուբարաշենում». իրանցի դատապարտյալին կախված են հայտնաբերել Վայոց Ձորում ամուսինը պարբերաբար ծեծել է կնոջը՝ հասցնելով ինքնասպանության. Կինը 48 հատ թունաքիմիկատ է խմել Մոսկվայում ձերբակալվել է ծխախոտի նախկին դիստրիբյուտոր Ալբերտ Խուդոյանը Թմրանյութեր. Մեղրիի ոստիկանները հայտնաբերել են Իրանի քաղաքացի Սայիդին Խայտառակ պարտությունից հետո «Իմ քայլը» ֆեյսբուքյան էջը հեռացրեց երկու հարցումները (լուսանկարներ)
Ամենաընթերցված
Ադրբեջանի 5 կմ 100մ երկարությամբ դրոշը անց է կացվե... «Հայաստան-ԵՄ՝ անշուք հրաժեշտ». Արմեն Աշոտյան Հարուստներին «մորթելով»՝ սոցիալապես առավել վատ ապր... Եթե դուք սա համարում եք հեղափոխություն, տղերք ջա՛ն... Սահմանադրական դատարանը անհրաժեշտ է գտնում լրացուցի... Աբովյանը չպետք է լինի գործ տվողների քաղաք. Էդուարդ... «Էս ինչ շտուրմովիկ համբալներ են». պատգամավորը՝ ակց... Պահանջում ենք պարզել «ահազանգ» տվողի ինքնությունը ... Որքան հասկանում եմ, միայն ես ու Շմայսը չենք մեկնաբ... ԲԴԽ անդամ Գևորգ Դանիելյանը հրաժարական է տվել Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը երեխաների պ... Այսօրվա հավաքը կասկածելի է. ինչպես է մեկնաբանում Վ... Նիկոլն այլևս քաղաքական դիակ է. Մենուա Հարությունյա... ՀՀ դեսպանատունը միակն էր, որ հիվանդանոցի տնօրենի հ... Փարթին շարունակվում է․ Նիկոլ Փաշինյան Ձեզ բնորոշ հարմարվողականությամբ զեկուցում էիք երկր... Քարով չխփեք, բայց իրոք չեմ հասկանում խի՞ եք քննադա... ԵՊՀ շուրջ ծավալված իրադարձությունները ցավալի են և ... Երազ եմ տեսել, որ ԱԱԾ-ն դիմելու է սադրանքի որդուս ... Մեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ. ադրբեջանց...
website by Sargssyan