Մի գողացիր․ ՊԵԿ նախագահը մոռացե՞լ է աստվածաշնչյան պատվիրանը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը վերջերս շատ ամպագոռգոռ ու բոցաշունչ մի հայտարարություն էր արել, թե «Մենք պետք է հարկային օրենսգրքին վերաբերվենք ինչպես Ավետարանին։

Իհարկե շատ լավ է, որ հարկային ոլորտի պատասխանատուն այդչափ կարևորում է հարկային օրենսգիրքը, սակայն այն Ավետարանի հետ համեմատելուց առաջ լավ կաներ վերհիշեր աստվածաշնչյան մյուս պատվիրանները ևս և փորձեր առաջնոդվել դրանցով: Օրինակ աստվածաշնչյան՝ ՄԻ ԳՈՂԱՑԻՐ պատվիրանով:

Ինչու եմ սա ասում` որովհետև օդում կախված լուրերի համաձայն՝ նույն Դավիթ Անանյանը իր շատ մտերիմ ընկերոջ Գրիգոր Գալստյանի հետ համատեղ տարիներ առաջ մի աուդիտորական ընկերություն էր ստեղծել ու զբաղվում էր հիմնականում խոշոր ու մեծ ընկերությունների աուդիտով, որոնցից մեկն էլ բոլորին քաջ հայտնի Նաիրիտ գործարանն էր: Թե ինչ եղավ Նաիրիտի ճակատագիրը՝ բոլորին էլ քաջ հայտնի է, սակայն հետաքրքիրն այստեղ ուրիշ հանգամանքն է: Պարզվում է, որ հերթական խոշոր ընկերությունում աուդիտ իրականացնելուց և իրենց սև գործն անելուց հետո Դավիթ Անանյանն ու իր գործընկերը որպես կանոն փակել են իրենց աուդիտորական ընկերությունն ու ստեղծել նորը: Եվ այդպես շարունակ։

Գրեթե յուրաքանչյուր խոշոր ընկերությունում անցկացրած աուդիտից հետո փակվել ու հետագայում բացվել է նոր աուդիտորական ընկերություն: Կարծում եմ ոլորտից քիչ թե շատ հասկացող մարդկանց համար շատ երևակայություն պետք չէ հասկանալու համար թե իրականում ինչ գործունեություն են ծավալել Անանյանն ու իր ընկերը: Սակայն սա էլ դեռ ամենը չէ:

Հերթական ընկերության հիմնումից ու փակումից հետո Անանյանի ընկեր Գրիգոր Գալստյանը մեկնում է Եվրոպա, սակայն ընկերոջ ՊԵԿ նախագահ նշանակումից հետո հապշտապ ամուսնալուծվում է և վերադառնում Հայաստան: Դավիթ Անանյանի թեթև ձեռքով Գալստյանը նշանակվում է ոչ ավել ոչ պակաս ՊԵԿ ներքին անվտանգության վարչության բաժնի պետի պաշտոնում:

2018-ի դեկտեմբերին պետական պաշտոնի համար անցկացվող քննությանը 100-ից հնարավոր անցողիկ 80-ից միայն 60 միավոր է հավաքում, այսինքն չի բավարարում անգամ անցողիկ նվազագույն շեմը, սակայն մինչ օրս շարունակում է զբաղեցնել բաժնի պետի պաշտոնը: Կարծում եմ մեկնաբանություններն ավելորդ են:

Ի դեպ հետաքրքիր զուգադիպությամբ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդգծված կոշտ գործելաոճով է հանդես եկել ՊԵԿ Նորագավիթի մաքսակետ կատարած այցի շրջանակներում: Դավիթ Անանյանի ուղեկցությամբ կատարած այցի շրջանակներում՝ վարչապետը բազմաթիվ նկատողություններ է արել ՊԵԿ աշխատակիցներին, նրանցից ոմանց ազատել աշխատանքից, կոշտ քննադատության ենթարկել ՊԵԿ աշխատակիցներին: Միգուցե վարչապետի այս վերաբերմունքը բացատրվում է այն հանգամանքով, որ նա արդեն իսկ տեղյակ է, թե ինչ սկզբունքով են աշխատանքի ընդունվում ՊԵԿ աշխատակիցները, մասնավորապես Դավիթ Անանյանի թեթև ձեռքով ու ծանոթ-բարեկամ սկզբունքով:

Արդյո՞ք սա վերջին նախազգուշացումն էր Դավիթ Անանյանին, քանի որ նրա հավանական պաշտոնանկության մասին խոսակցությունները տևական ժամանակ շարունակում են մնալ մամուլի ուշադրության կենտրոնում: Ի դեպ վերջնականապես կողմնորոշվելու համար վարչապետը կարող է հանձնարարել, որպեսզի պատկան մարմիններն ուսումնասիրեն 2018-ի դեկտեմբերին Գրիգոր Գալստյանի պետական պաշտոնի անցնելու համար հանձնած քննության արդյունքները: Կարծում ենք պատկերը առավել քան ակնհայտ կլինի:

Անի Սահակյան

Ակնարկները հրաժարականից մեկ տարի անց․ «Ժողովուրդ» Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում «Իրատես». Փաշինյանի եւ Վանեցյանի հարաբերությունները հարթ չեն. Վարչապետը պայման է դրել, եթե չկատարի՝ կզրկվի պաշտոնից Գ.Ծառուկյանը կմեկնի Վիետնամ. ի՞նչ են քննարկել ԲՀԿ նախագահն ու Խոանգ Բին Կուանը Ընկերներ ունեմ՝ մարիխուանա օգտագործում են. Նիկոլայ Բաղդասարյան Ուսումնասիրվե՞լ են թրաֆիքինգի իրական ծավալները. Միքայել Մելքումյան (տեսանյութ) Մեզ մի ուղղորդեք՝ ինչը որտեղ է, ձեզնից լավ գիտենք. Բագրատյանը՝ փոխնախարարին Մայիսին 11 օր ոչ աշխատանքային կլինի Grenke Сhess Сlassic. Լեւոն Արոնյան vs Ֆրանսիսկո Վալյեխո Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկուն Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ Մեկնարկել է ԱԺ նիստը. ՈՒՂԻՂ Այսօր մեռելոց է, օրն՝ աշխատանքային Մարդիկ խենթանում են այս բաղադրատոմսի համար, որը բուժում է ծունկը, անցկացնում ոսկորների և հոդերի ցավերը Միհրան Պողոսյանը ձերբակալվել է ՌԴ իրավապահների կողմից․ ՀՔԾ-ն հաստատում է Սյունիքի մարզի Խդրանցի եկեղեցին այսօր փլուզվել է
Ամենաընթերցված
ԲՀԿ-ն ի դեմս Գ. Ծառուկյանի պաշտպանում է 1500-ից ավ... Բոլոր նրանց համար, ովքեր չեն հասկացել. Աշխատավոր ժ... Մանե Թանդիլյանի՝ իշխանություններին հաճոյանալու էժա... Մեր 9 կետանոց հարցապնդմանը տրվել է գրավոր խայտառակ... Քաղաքական առումով «բոբիկ» Վահագն Հովակիմյանը մոռաց... Դատարկ սափորն ավելի ուժեղ է զրնգում... ԲՀԿ-ի առաջնորդի հերթական պետականամետ նախաձեռնությո... Խոստումը կատարված է․ Փաշինյանը՝ աշխատավարձերի բարձ... Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի հաջոր... Պրովոկատորները չեն դադարում «իջնել բեմից», բայց իր... Ակցիայի մասնակիցների շրջանում կան մարդիկ, ովքեր կա... Իոաննիսյանից ավել բան ակնկալելն անիմաստ է, քանզի ն... Նախկին 3 ռուբլիանոց լացողներին, փոխարինելու են եկե... Շուկայական առողջ մրցակցային պայմանների ապահովումը՝... Արարատցեմնտի աշխատակիցների բողոքի ակցիան սադրող «ա... Տեղական արտադորողին շուկայում մրցակցային պայմաններ... Տեղական արտադրանքը, ամենից առաջ, պետության ոչ կախյ... Ցեմենտի արտադրության ոլորտում տեղական արտադրողին խ... «Օրենքի առաջ բոլորն են հավասար» հայտարարությունն ա... Տոտալ դժգոհությունների վրա աչք փակելով, ՊԵԿ-ը փորձ...
website by Sargssyan