«Ժողովուրդ». ԵԿՄ համագումարին մասնակցելու հրավեր էր ուղարկվել նաև Լևոն Տեր-Պետրոսյանին
Մամուլ«ԵԿՄ արտահերթ համագումարը, ըստ էության, վերամիավորման համագումար էր. այս տարիներին ԵԿՄ շարքերից հեռացած ազատամարտիկները, որ ստեղծել էին իրենց հասարակական կազմակերպությունները, ԵԿՄ-ի շուրջ համախմբման մասին հայտարարեցին. նրանք ներկայացնում են «Աշխարհազորային և կամավորական ջոկատներ» ՀԿ-ն, «Արաբո» հայրենասիրական ՀԿ-ն, «Սև հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ-ն, «Հայդուկ» հայրենասիրական ՀԿ-ն, «Հայկական լեգեոն հայրենասիրական միություն» ՀԿ-ն, «Տիգրան Մեծ» ՀԿ-ն:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԵԿՄ համագումարին որպես պատվիրակ մասնակցելու հրավեր ուղարկվել է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին. Սպարապետ Վազգեն Սարգսյանը 1993թ. հուլիսին՝ ԵԿՄ հիմնադրման ժամանակ, թիվ մեկ անդամատոմսը հենց առաջին նախագահին է հանձնել: Ու, ավանդույթի համաձայն, պատվիրակների ցանկը կազմելիս նաև Տեր-Պետրոսյանի անունն է ընդգրկվում, նրան հրավեր ուղարկվում: Լևոն Տեր-Պետրոսյանը, սակայն, այդպես էլ հարկ չէր համարել ներկա գտնվել այդ համագումարին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Շարունակությունն այստեղ՝ https://www.tert.am/am/news/2019/04/09/zhoghovurd/2968435