Հայաստանի օգնությունը Իրան կհասնի երկու օրից

Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած ջրհեղեղից տուժածներին օժանդակություն ցուցաբերելու համար ապրիլի 8-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից մարդասիրական օգնության շարասյունը մեկնեց հարևան Իրան:

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից Իրանի բնակչության կարիքների համար ԻԻՀ լիազոր ներկայացուցչին՝ Կարմիր մահիկին, 4 բեռնատար մեքենաները որպես մարդասիրական օգնություն կփոխանցեն 20 հատ M-10 և 20 հատ M-30 վրան, 250 հատ մահճակալ, 4000 ծածկոց: Օգնություն տանող 4 բեռնատարների հետ մեկնեց ևս մեկը, որն ապահովված է տեխնիկական բոլոր միջոցներով՝ ճանապարհին մեքենաների խափանման դեպքում դրանք վերանորոգելու համար: Նշենք, որ փրկարարներ չեն մեկնել, քանի որ իրանական կողմը հրաժարվել է այդ օգնությունից: Բեռների ճանապարհման միջոցառմանը մասնակցում էին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարները կհասնեն մինչև Իրանի Թավրիզ քաղաք: «Բեռնատարները կհասնեն Թավրիզ, բեռները կփոխանցեն Կարմիր մահիկին, որն էլ այն կտնօրինի: Մենք բազմապիսի առաջարկներ ենք արել իրանական կողմին: Առաջարկել էինք նաև մեր անձնակազմի օգնությունը, սակայն իրանական կողմը մերժեց՝ ասելով, որ նմանատիպ օգնություն իրենց հարկավոր չէ», - նշեց Ֆելիքս Ցոլակյանը՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպքում մարդասիրական օգնությունը շարունակական կլինի: Նախարարը նշում է, որ այս ջրհեղեղն աննախադեպ է իր ծավալներով. տուժել է 1900 բնակավայր, վնասվել են կամուրջներ, գյուղատնտեսական հողատարածքներ, ճանապարհներ, կան զոհեր և վիրավորներ:

Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին շնորհակալություն հայտնեց հայկական կողմին օգնության համար: Վերջինս նշում է, որ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարը բավական մեծ փորձ ունի. «Պարոն նախարարը բավական բարենպաստ հնարավորություններ և հող է նախապատրաստել երկու երկրների միջև հարաբերությունների համար: Հուսով եմ, որ առաջիկա այցելությունների ընթացքում կկարողանանք զարգացնել հայկական և իրանակական կողմերի համապատասխան նախարարությունների միջև հարաբերությունները», - ասաց դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: Վերջինս նաև հիշեց, որ 1988 թվականին, երբ Հայաստանը մեծապես տուժեց երկրաշարժից, իրանական կողմը ևս ձեռք էր մեկնել բարեկամ ու հարևան երկրին, իսկ այժմ նույն կերպ վարվում է նաև Հայաստանը:

Հավելենք, որ բեռնատարները Իրանում կլինեն 2 օրից:

Լուսինե Առաքելյան

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է Հայաստանի հետ լայնածավալ ռազմական գործողությունների հնարավորության մասին Ադրբեջանի սադրանքները դիտարկում ենք որպես անթույլատրելի արկածախնդրություն․ Ավինյան Ալիեւը ստացավ առաջին ուժգին հարվածը. նոր աշխարհակարգը հաստատվում է Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք գնդակոծությունների վերաբերյալ առաջին զեկույցը. Թաթոյան «Արդարություն» կուսակցությունը պահանջում է դադարեցնել «կիրթ Ալիևի» հետ վերելակային դիվանագիտությունը Հայաստանը նոր դեր կստանձնի տարածաշրջանային անվտանգության հարցում Արտակարգ դրությունը արդյունավետ չէ, այն ձեռք է տալիս միայն իշխանությանը Նոր Հայաստանի անգրագիտությունը ՊՆ դեռևս չի մտել, այդ ոլորտը հնարավորինս պաշտպանված է. Տիգրան Քոչարյան (տեսանյութ) ՀՀ-ում արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգվեց Մինչ այժմ պարբերաբար շարունակվում է հրետակոծությունը. Դավիթ Տոնոյան Ինչ է կատարվել սահմանին․ ադրբեջանական ԶԼՄ-ը տեսանյութ են տարածել ԲԱՑԱՌԻԿ կադրեր. Ինչպես են ադրբեջանցիները նախապատրաստվել դիվերսիայի Թուրքիայի ինչին է պետք ՀԱՊԿ-ը Տավուշում․ Մարիա Զախարովայի տարօրինակ գրառումը Այգեպարի բնակիչները պնդում են, որ Սիփան Փաշինյանը ստում է Ի՞նչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանին․ վերջին լուրերը
Ամենաընթերցված
Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք գնդակ... Ամրացնենք մեր սահմանները նորովի. Նիկոլ Փաշինյան Նորաթուխ սփյուռքահայությունը «Նիկոլ-արևին» հեռվից ... Ոստիկաններն օրենք են խախտում՝ դիմակ չկրելով Ռոբերտ Քոչարյանը հրապարակել է վերջին շրջանում իր ը... Ոստիկանության բրիգադն է, որը ուղևորվում է մարզեր դ... Վախենո՞ւմ էիք շեշտել Հայոց ցեղասպանության փաստը և ... Ում ասես օտարվել է, հիմա՞ էլ թափանցիկություն չակըն... Ե՞րբ եք պատրաստվում վերջ տալ այս կրկեսին․ իմքայլակ... ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է՝ ի՞նչ պետք է անեն աշակ... ՍԴ-ի նկատմամբ իշխանությունների «պյուռոսյան հաղթանա... Այսօր Նիկոլի ռեժիմը «պատերազմ» է հայտարարել ազգայի... Կեղծիքների տոնը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է․ Ա... Գտնում ենք, որ Գույքահարկի մասին օրենքի թեման պետք... Դուք ցինիկ եք ու տխմար, պարոն Թորոսյան, դուք աղետ ... ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը Քրեական գործի հարուցման պատճառ դարձել են ոչ թե իրա... «Փաշինյանի կորոնավիրուսային ցինիզմը և դեմագոգիան» ... Պարզվեց, թե ո՞վ է վճարելու սահմանի վրա թանկացած գա...
website by Sargssyan