Ստեփանակերտում ընթանում է 12 տարի կառուցված Մայր տաճարի օծման արարողությունը (ուղիղ)

Օծման արարողությունը կատարվում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ։

Արարողությանը մասնակցում են Արցախի նախագահ Բակո Սահակյանը, նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Այստեղ են նաեւ բարերար Հրանտ Վարդանյանի որդիները՝ Միքայել և Կարեն Վարդանյանները, որոնց նվիրատվությամբ է կառուցվել եկեղեցին։

Օծման արարողությունը տեւելու է մոտ մեկ ժամ, որից հետո Գարեգին Բ կաթողիկոսը կհայատարարի եկեղեցու անունը՝ Սուրբ Աստվածամոր Հովանի։

Այնուհետեւ եկեղեցում կմատուցվի առաջին սուրբ պատարագը։

Հիշեցնենք, որ եկեղեցու հիմնարկեքը տեղի է ունեցել 2006 թվականի հուլիսի 19-ին՝ Քրիստոսի պայծառակերպության տոնին՝ Գարեկին Բ-ի ձեռամբ։ Շինարարությունը տեւել է 12 տարի ։

Տաճարի տրամագիծը հիմքում 30 մետր է, բարձրությունը՝ 35 մետր, խաչի բարձրությունը՝ 3 մետր, կամարակապ մեծ դահլիճի բարձրությունը մոտ 6 մետր է։

Առաջնորդանիստ եկեղեցին Արցախի ամենամեծ եկեղեցին է եւ 90-րդը Արցախի թեմի բացումից ի վեր։

Արցախի մայրաքաղաքում մայր տաճար ունենալու գաղափարը Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանինն է եղել:

Գաղափարն իրականացնելու համար Պարգեւ Սրբազանը դիմել է մի շարք բարերարների: Առաջինն արձագանքել է հայտնի բարերար երջանկահիշատակ Հրանտ Վարդանյանը, որը և կատարել է սկզբնական ամենախոշոր նվիրատվությունը: Եկեղեցու կառուցման ֆինանսավորումը շարունակել են Հրանտ Վարդանյանի որդիները` Միքայել և Կարեն Վարդանյանները:

Վարդանյան ընտանիքը Ստեփանակերտի Մայր Տաճարի կառուցման համար ընդհանուր առմամբ նվիրաբերել է 400 մլն դրամ:

Կիեւյան փողոցի շենքի մոտ ծուխ է նկատվել. Փրկարարները տարհանել են բնակիչներին Արփի գյուղում մեքենան 7 մետր գլորվել է ձորը. կա վիրավոր Արտակարգ դեպք «Նուբարաշենում». իրանցի դատապարտյալին կախված են հայտնաբերել Վայոց Ձորում ամուսինը պարբերաբար ծեծել է կնոջը՝ հասցնելով ինքնասպանության. Կինը 48 հատ թունաքիմիկատ է խմել Մոսկվայում ձերբակալվել է ծխախոտի նախկին դիստրիբյուտոր Ալբերտ Խուդոյանը Թմրանյութեր. Մեղրիի ոստիկանները հայտնաբերել են Իրանի քաղաքացի Սայիդին Խայտառակ պարտությունից հետո «Իմ քայլը» ֆեյսբուքյան էջը հեռացրեց երկու հարցումները (լուսանկարներ) Նոր խաղահրապարակ Նոյեմբերյանում Բերդ քաղաքի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Ծեծկռտուք Երեւանի փաբերից մեկում. Ոստիկանները մտել են ներս եւ տեսել դանակահարված ու գետնին ընկած երիտասարդին Ոստիկանները բացահայտել են գողության դեպքն ու անձանց բերման ենթարկել բաժին «Արաբկիր» զբոսայգում ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ. հարվածը եղել է գոտկային հատվածին Ինչու է երեխան կապտուկներ ստացել մանկապարտեզում. Տնօրենի պարզաբանումը Ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու եւ օգտագործելու դեպքեր են արձանագրել Խոշոր հրդեհ Սարի Թաղում. Դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
Ամենաընթերցված
Ադրբեջանի 5 կմ 100մ երկարությամբ դրոշը անց է կացվե... «Հայաստան-ԵՄ՝ անշուք հրաժեշտ». Արմեն Աշոտյան Հարուստներին «մորթելով»՝ սոցիալապես առավել վատ ապր... Եթե դուք սա համարում եք հեղափոխություն, տղերք ջա՛ն... Սահմանադրական դատարանը անհրաժեշտ է գտնում լրացուցի... Աբովյանը չպետք է լինի գործ տվողների քաղաք. Էդուարդ... «Էս ինչ շտուրմովիկ համբալներ են». պատգամավորը՝ ակց... Պահանջում ենք պարզել «ահազանգ» տվողի ինքնությունը ... Որքան հասկանում եմ, միայն ես ու Շմայսը չենք մեկնաբ... ԲԴԽ անդամ Գևորգ Դանիելյանը հրաժարական է տվել Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը երեխաների պ... Այսօրվա հավաքը կասկածելի է. ինչպես է մեկնաբանում Վ... Նիկոլն այլևս քաղաքական դիակ է. Մենուա Հարությունյա... ՀՀ դեսպանատունը միակն էր, որ հիվանդանոցի տնօրենի հ... Փարթին շարունակվում է․ Նիկոլ Փաշինյան Ձեզ բնորոշ հարմարվողականությամբ զեկուցում էիք երկր... Քարով չխփեք, բայց իրոք չեմ հասկանում խի՞ եք քննադա... ԵՊՀ շուրջ ծավալված իրադարձությունները ցավալի են և ... Երազ եմ տեսել, որ ԱԱԾ-ն դիմելու է սադրանքի որդուս ... Մեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ. ադրբեջանց...
website by Sargssyan