Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. 22-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է քարե պարսպին ու դարպասին և փլուզել այն. վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները.

Այսօր՝ ապրիլի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 FN 697 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մերձավան գյուղի գլխավոր ճանապարհին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բնակելի տան շինության պատին և դարպասին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ շինության պատն ու դարպասը փլուզվել են։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արսեն Մարդոյանը։ Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել դին և տեղափոխել օպերատիվորեն ժամանած Էջմիածնի հիվանդանոցի դի տեղափոխող ավտոմեքենա։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Էջմիածնի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե Սամսոմյանի և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Մհերյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասւմ էին, որ մահացածը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 22-ամյա Հրաչյա Մխիթարյանն էր։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ամբողջական տվյալները։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/04/06/1121626/

 

Ակնարկները հրաժարականից մեկ տարի անց․ «Ժողովուրդ» Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում «Իրատես». Փաշինյանի եւ Վանեցյանի հարաբերությունները հարթ չեն. Վարչապետը պայման է դրել, եթե չկատարի՝ կզրկվի պաշտոնից Գ.Ծառուկյանը կմեկնի Վիետնամ. ի՞նչ են քննարկել ԲՀԿ նախագահն ու Խոանգ Բին Կուանը Ընկերներ ունեմ՝ մարիխուանա օգտագործում են. Նիկոլայ Բաղդասարյան Ուսումնասիրվե՞լ են թրաֆիքինգի իրական ծավալները. Միքայել Մելքումյան (տեսանյութ) Մեզ մի ուղղորդեք՝ ինչը որտեղ է, ձեզնից լավ գիտենք. Բագրատյանը՝ փոխնախարարին Մայիսին 11 օր ոչ աշխատանքային կլինի Grenke Сhess Сlassic. Լեւոն Արոնյան vs Ֆրանսիսկո Վալյեխո Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկուն Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ Մեկնարկել է ԱԺ նիստը. ՈՒՂԻՂ Այսօր մեռելոց է, օրն՝ աշխատանքային Մարդիկ խենթանում են այս բաղադրատոմսի համար, որը բուժում է ծունկը, անցկացնում ոսկորների և հոդերի ցավերը Միհրան Պողոսյանը ձերբակալվել է ՌԴ իրավապահների կողմից․ ՀՔԾ-ն հաստատում է Սյունիքի մարզի Խդրանցի եկեղեցին այսօր փլուզվել է
Ամենաընթերցված
ԲՀԿ-ն ի դեմս Գ. Ծառուկյանի պաշտպանում է 1500-ից ավ... Բոլոր նրանց համար, ովքեր չեն հասկացել. Աշխատավոր ժ... Մանե Թանդիլյանի՝ իշխանություններին հաճոյանալու էժա... Մեր 9 կետանոց հարցապնդմանը տրվել է գրավոր խայտառակ... Քաղաքական առումով «բոբիկ» Վահագն Հովակիմյանը մոռաց... Դատարկ սափորն ավելի ուժեղ է զրնգում... ԲՀԿ-ի առաջնորդի հերթական պետականամետ նախաձեռնությո... Խոստումը կատարված է․ Փաշինյանը՝ աշխատավարձերի բարձ... Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի հաջոր... Պրովոկատորները չեն դադարում «իջնել բեմից», բայց իր... Ակցիայի մասնակիցների շրջանում կան մարդիկ, ովքեր կա... Իոաննիսյանից ավել բան ակնկալելն անիմաստ է, քանզի ն... Նախկին 3 ռուբլիանոց լացողներին, փոխարինելու են եկե... Շուկայական առողջ մրցակցային պայմանների ապահովումը՝... Արարատցեմնտի աշխատակիցների բողոքի ակցիան սադրող «ա... Տեղական արտադորողին շուկայում մրցակցային պայմաններ... Տեղական արտադրանքը, ամենից առաջ, պետության ոչ կախյ... Ցեմենտի արտադրության ոլորտում տեղական արտադրողին խ... «Օրենքի առաջ բոլորն են հավասար» հայտարարությունն ա... Տոտալ դժգոհությունների վրա աչք փակելով, ՊԵԿ-ը փորձ...
website by Sargssyan