Ռազմաբազայում վրա են հասել կրակոցի ձայներից․ 23-ամյա զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է Հանեք հաշվիչները․ Զախարովան առաջարկել է հաշվել՝ ով ինչքան պարտք ունի Ռուսաստանին Ջուր չի լինի որոշ հասցեներում Միայն թուրքը նման կերպ կվարվի մեր եկեղեցու հետ. քաղաքացի Փաշինյանի ձեռքի տակ կան Թուրքիայի և Ադրբեջանի համար անցանկալի անձանց անունները. թիրախում նրանք են Սյունիքի մարզում շինություններից մեկի բազալտե եզրաքարն ընկել է 7-ամյա տղայի վրա․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ին Դանակաhարություն գազալցակայանում, ձերբակալված կա Մարդկային ոսկորներ, նիզակ Ողջի գետի ափին բացառիկ դամբարանադաշտ է հայտնաբերվել (տեսանյութ) Նիկոլին հեռացնել հնարավոր է միայն «հատուկ գործողությամբ»՝ իմպիչմենտով, այլ «կտեր» մի' տվեք. Մամիջանյան


«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԻԱԶՈՐՎԱԾ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

Հասարակություն

Վերջին շրջանում հաճախակի անդրադարձ է կատարվում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը և նրա կողմից շահագործվող Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրին:

Միանգամայն ընդունելի ենք համարում հասարակական առողջ հետաքրքրությունը «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության գործունեության նկատմամբ՝ հաշվի առնելով վերջինիս՝ երկրի առաջատար ձեռնարկություններից մեկը լինելու հանգամանքը (արտադրության ծավալներով, վճարված ռեկորդային հարկերով, աշխատատեղերի քանակով, սոցիալական ծրագրերով և այլ ցուցանիշներով), ինչպես նաև բարձր ենք գնահատում կարծիքի արտահայտման՝ ներառյալ տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված ազատությունը: Սակայն, միևնույն ժամանակ, հարկ ենք համարում ծանուցել, որ այդ ազատությունը բացարձակ բնույթ չի կրում և ունի իրացման որոշակի սահման. ավարտվում է այն կետում, որտեղ սկսվում են այլոց իրավունքներն ու օրինական շահերը:

Խիստ մտահոգիչ է հատկապես տեղեկատվություն տարածողների անիրազեկվածության մակարդակը, ինչն, առաջին հերթին, անարգանք է լսարանի նկատմամբ: Օրինակ, վկայակոչվում են ընկերության կողմից 2017 և 2018 թվականներին վճարված հարկերի վերաբերյալ տվյալներ, դատողություններ են կատարվում այդ պարտավորությունների ձևավորման ճանապարհների, ընկերության ստացած եկամուտների մասին՝ տեղյակ չլինելով անգամ հանրային հարթակներում հասանելի աղբյուրներում տեղադրված տվյալներին: Մասնավորապես, 2019 թվականի հունվարին հրապարակվել է Հայաստանի ԱՃԹՆ (EITI) առաջին զեկույցը` 2016 և 2017 թվականների համար, որը պարունակում է բավականին մանրամասն տվյալներ՝ ընկերության նշված տարիների գործունեության մասին (արտադրության և իրացման ծավալներ, արտահանում, վճարված հարկեր, բնապահպանական և բնօգտագործման վճարներ, սոցիալական և բարեգործական հատկացումներ և այլն) (հասանելի է www.eiti.am կայքում): Այդ տվյալները անկախ աուդիտորի («Էրնսթ ընդ Յանգ» ՓԲԸ) կողմից համադրվել են նաև պետական իրավասու մարմինների ներկայացրած համարժեք տվյալների հետ՝ ապահովելով դրանց բազմակողմանիությունը և արժանահավատությունը:

Միևնույն ժամանակ, նպատակ ունենալով տրամադրել հավելյալ տեղեկատվություն՝ բարձրաձայնված որոշ հարցերի վերաբերյալ, պարզաբանում ենք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը յուրաքանչյուր տարվա համար հարկերը հաշվարկում և վճարում է բացառապես ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ներառյալ նախորդ տարիների ցուցանիշների հիման վրա կանխավճարներ և վերջնավճարներ կատարելու միջոցով:

Ընդ որում, համապատասխան հարկման բազայի ձևավորումը հիմնականում պայմանավորված է արտադրության ծավալներով և մետաղների միջազգային շուկայում ձևավորված գներով:

Տվյալ պարագայում, 2018 թվականի վճարված հարկի գումարի առյուծի բաժինը հաշվարկվել է 2017 թվականի առևտրային գործունեության արդյունքների հիման վրա՝ կրելով 2016 թվականի համեմատ մետաղների միջազգային շուկայում պղնձի և մոլիբդենի գների, պղնձի խտանյութի արտադրության ծավալների և 2018 թվականին ընկերության կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների աճի ուղղակի ազդեցությունը:

Հատկանշական է, որ «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը, անկախ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված դժվարություններից, միշտ պահպանել է սոցիալական ծրագրերի իրականացմանն ուղղվող հատկացումները. այդ նպատակներով ընկերությունը տարեկան տրամադրում է մոտ 5 միլիարդ ՀՀ դրամի չափով գումար: Ընդ որում, դրանք չեն ներառում մարզի զարգացմանն ուղղված այնպիսի խոշոր բարեգործական ծրագրերին հատկացումները, ինչպիսիք են, օրինակ, Կապանի օդանավակայանի վերագործարկմանն ուղղված և ուղղվելիք ծախսերը:

Ելնելով որդեգրված սոցիալական պատասխանատվության քաղաքականության սկզբունքներից՝ իրականացվող սոցիալական ծրագրերի վերաբերյալ, որպես կանոն, հանրայնացվում է միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտադիր նվազագույն տեղեկատվությունը, չցանկանալով դրան գովազդային երանգ տալ: Նույն սկզբունքին հավատարիմ ենք մնալու նաև հետայսու:   

Ինչևէ, հակված չենք բանավեճի բռնվելու և համարժեք հռետորաբանությամբ արձագանքելու բոլոր մտացածին հայտարարություններին ու հրապարակումներին, սակայն պատրաստ ենք և ունակ ենք բոլոր հարթակներում սահմանված կարգով պաշտպանելու մեր ընկերության, իրենց ամենօրյա տքնաջան ու նվիրական աշխատանքով բարիք ստեղծող մեր բազմահազարանոց կոլեկտիվի (ավելի քան 4 500 հոգի) իրավունքներն ու օրինական շահերը, բարի համբավը և արժանապատվությունը:

 

Ռազմաբազայում վրա են հասել կրակոցի ձայներից․ 23-ամյա զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր էՀանեք հաշվիչները․ Զախարովան առաջարկել է հաշվել՝ ով ինչքան պարտք ունի Ռուսաստանին Ջուր չի լինի որոշ հասցեներում Միայն թուրքը նման կերպ կվարվի մեր եկեղեցու հետ. քաղաքացի Փաշինյանի ձեռքի տակ կան Թուրքիայի և Ադրբեջանի համար անցանկալի անձանց անունները. թիրախում նրանք են Սյունիքի մարզում շինություններից մեկի բազալտե եզրաքարն ընկել է 7-ամյա տղայի վրա․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Աշխարհահռչակ ջութակահար Վադիմ Ռեպինը կժամանի Հայաստան` մասնակցելու Kapan Fest 2025–ին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ինՈստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս արտադատական կարգով վերցրեց․ Հովհաննես ՔոչարյանԿարծում եմ ՀՅԴ-ից հետո հաջորդը թիրախում են օրինական զենք ունեցող և զենքին տիրապետող «ազգային» հայերն ու ռազմամարզական կազմակերպությունները․ Աննա ԿոստանյանԲաց նամակ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին․ Խաչիկ ԱբաջյանԶապորոժիեում գործարկվել է ևս մեկ հիբրիդային արևային էլեկտրակայան Այս վարչախումբն անգամ իր ներկայությամբ է պղծում եկեղեցին. Մենուա Սողոմոնյան Դանակաhարություն գազալցակայանում, ձերբակալված կա Մարդկային ոսկորներ, նիզակ Ողջի գետի ափին բացառիկ դամբարանադաշտ է հայտնաբերվել (տեսանյութ) Նիկոլին հեռացնել հնարավոր է միայն «հատուկ գործողությամբ»՝ իմպիչմենտով, այլ «կտեր» մի' տվեք. Մամիջանյան Խոշոր ու ողբերգական վթար, 4 մարդ մաhացել է, 2-ը՝ վիրավnրվել․ Ղրիմ Ես համոզված եմ, որ ձեր սերունդը կանի ամեն ինչ, որ չկորցնի Հայաստանի Հանրապետությունը․ Մհեր ԱվետիսյանԻ՞նչ է տեղի ունեցել Աբու-Դաբիում․ Մենուա Սողոմոնյան«Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար Լարված իրավիճակ՝ Արմավիրում. գյուղի կենտրոնական փողոցում են հավաքվել մեծ թվով ծաղկավաճառներ Մնացական Սաֆարյանը հայ ժողովրդի անունից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սկզբունքը ոտնահարող հայտարարությամբ է հանդես եկել. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը, նրա կինն ու կուսակիցները խախտել են Քրեական օրենսգիրքը. Արամ ՊետրոսյանԻնչպե՞ս է զորավարժադաշտում վիրավnրված զիվորների առողջական վիճակը Ալիևը հրաժարվել է հանդիպել Պուտինի բանագնացի հետ Նոր տեղեկություններ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումիցՓաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Սամվել Կարապետյանի և Բագրատ Սրբազանի ուշագրավ մարտավարությունը Իշխանությունը վերացնում է դիմադրության օջախները Փաշինյանը մտադիր է փակել ռուսական ԶԼՄ-ները Հայաստանում ՍԴ-ն գրեթե լիովին անցավ Փաշինյանի ձեռքը Շուտով Փաշինյանը կսկսի պատմել, թե ինչ հրաշք բան է միջանցքը, թե ինչ անպետք, դարն ապրած բան է ինքնիշխանությունը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն աղաղակող հանցանքներ է գործում ընդդեմ Հայոց եկեղեցու. Ավետիք ՉալաբյանԱմպրոպ, կարկուտ․ ինչ եղանակ կլինի այս օրերինԵրեկվա որոշումը փաստացի ոչ թե պարզապես աշխատանքից մի քանի հոգու ազատման, այլ` ուսանողական կյանքի ապաազգայնացման մասին էր․ Էդուարդ ԳալստյանԻնչո՞ւ է Նիկոլը նեղվում այս կարգախոսից. միգուցե Էրդողանն է վերջին հանդիպման ժամանակ հանձնարարել, որպեսզի այս թեման միանգամից փակվի. Արմեն Հովասափյան Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել Զալցբուրգի համալսարանի և Հայաստանի բուհերի միջև համագործակցության զարգացումը Հազարավոր հասցեներում ջուր չի լինի Համայն աշխարհին ցույց տվեց, որ Հայաստանում ներդրում կատարելու դեպքում, ցանկացած պահի, կառավարության ղեկավարի ցուցումով, կարող են ունեզրկվել. Նաիրի ՍարգսյանՀրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակըՀայ մրցավարները կսպասարկեն Կոնֆերենցիաների լիգայի 3 հանդիպում Ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 49 երթուղին սպասարկող «Zhong Tong»-ն ու «Mercedes»-ըՄեկնարկել է Փաշինյան-Ալիև առանձնազրույցը. Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները լքել են դահլիճը (տեսանյութ) Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարում է բաց աճուրդ «դասական» փուլերովԳեղամ Մանուկյանի որդուն ձերբակալել են Մեզ ստիպում են սաբոտաժ անել Հայաստանի դեմ. Աննա Կոստանյան ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության մասին Գազ չի լինելու մինչեւ երեկո․ հասցեներ Այն մասին, թե ինչ է սպասում Նիկոլ Փաշինյանին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա անձնապես գրոհելու դեպքում․ Ավետիք ՉալաբյանՊաշտպանված էկոհամակարգ՝ բարձր տեխնոլոգիաների շնորհիվ. FPWC-ն և Ucom-ը միավորում են ուժերը
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված