Զորամասի մարզասրահը սեղմ ժամանակահատվածում համալրվեց Գագիկ Ծառուկյանի խոստացած մարզասարքերով և մարզագույքով
BlogԷդվարդ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Օրեր առաջ Արցախ կատարած այցի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը այցելել էր տեղի զորամասերից մեկը, շբվել էր զինվորների հետ և ծանոթացել էր այնտեղ տիրող իրավիճակին։Տեսնելով մարզասրահի պայմանները և շատ քիչ մարզագույքի առկայությունը, Գագիկ Ծառուկյանը խոստացավ բավականին սեղմ ժամանակահատվածում զորամասը համալրել անհրաժեշտ մարզասարքերով և մարզագույքով։
Զինվորի ֆիզիկական և մարտական պատրաստվածության բարձր մակարդակը, մարտունակ բանակ ունենալու երաշխիքներից մեկն է և վստահաբար հենց այդ պատճառով մարզասարքերն ու մարզագույքը զորամաս հասան խոստացված ժամանակից էլ ավելի շուտ։Հիանալի մտահաղացում էր զորամասը համալրել մարզական գույքով, քանզի զորամասերում կան նաև այնպիսի զինվորներ, ովքեր մինչ բանակ գնալը զբաղվել են սպորտով և հիմա Գագիկ Ծառուկյանի շնորհիվ այդ զինվորներին լավ հնարավորություն է ընձեռնվել պահպանել անհրաժեշտ մարզավիճակը հետագայում սպորտում լուրջ հաջողություններ գրանցելու համար։
Առաջնագիծն անառիկ պահող երիտասարդները մեր երկու հայկական պետությունների պահպանման ամենաամուր սյունն են, ուստի նրանց մշտապես պետք է աջակցել և քաջալերել, ինչը Գագիկ Ծառուկյանը հնարավոր բոլոր եղանակներով անում է։