Հայկ Չոբանյանը նշանակվեց Տավուշի մարզպետ
ՀասարակությունԿառավարության որոշմամաբ այսօր՝ փետրվարի 6-ին, Տավուշի մարզպետ նշանակվեց Հայկ Չոբանյանը։
Նա 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Իմ Քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու էր։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝ Հայկ Չոբանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ»,- ասված է որոշման մեջ: