Սեդրակ Առուստամյանը հերքել է բոլոր հիմնազուրկ «մեղադրանքները»
ՀասարակությունԳևորգ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ցանկացած հեյրուրանք, վաղ թե ուշ հերքվում է, հատկապես, եթե այն ի սկզբանե հիմնազուրկ է, ու ոչ լիարժեք։ Այսպիսի դեպքի ականատես եղանք այս օրերին, երբ լուրեր տարածվեցին, որ «Արարատցեմենտ» ընկերությունը ու «Մուլտի Գրուպ»-ի գազալցակայանները թերի են կատարել իրենց հարկային պարտավորությունները։
Այս լուրը հաշված րոպեների ընթացքում հերքվեց Մուլտի Գրուպ կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի պաշտոնական հայտարարությամբ, ով անդրադարձավ յուրաքանչյուր «մեղադրանքին», օբեկտիվորեն պարզաբանեց, թե ինչու են դրանք զուրկ հիմքերից։ Սեդրակ Առուստամյանի պաշտոնական հայտարարությունը ընթերցող յուրաքանչյուր մեկն էլ կարող է փաստել, որ «Արարատցեմենտ» ընկերությունն ու Մուլտի Գրուպ կոնցեռնն ամեն ինչ օրինական հիմքերի վրա են իրականացրել ու այս երկու ընկերություններն էլ պատշաճ կերպով կատարում են իրենց հարկային պարտավորությունները։
Չնայած լրատվական նման արշավի հետևում կանգնած անձի ականջներն առավել քան տեսանելի են, բայց ևս մեկ անգամ սթափության կոչ ենք անում և հորդորում ենք վերադառնալ ռացիոնալության դաշտ, հակառակ պարագայում այսպես շարունակելու դեպքում, շատ ավելի կոշտ արձագանքի կարժանանան՝ ընկերության բարի համբավն ու անունը արատավորելու համար: Հուսանք բանը դրան չի հասնի...