Արցախյան հարցը ԲՀԿ խմբակցության և խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ուշադրության առանցքում
ՀասարակությունՍոնա Սեդրակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Փետրվարի 1-ից 2-ը ԲՀԿ պատգամավորները կուսակցության նախագահ՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ պաշտոնական այցով գտնվում էին Արցախի Հանրապետությունում: Նրանց դիմավորեցին Արցախի նախագահ՝ Բակո Սահակյանը և Արցախի Աժ նախագահ ՝ Աշոտ Ղուլյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու եղբայրական երկրների համագործակցության և զարգացման տարբեր հարցեր: Գագիկ Ծառուկյանն իր ելույթում պատրաստակամություն հայտնեց աջակցելու արցախյան խնդրի կարգավորմանը, վստահեցնելով որ ցանկացած խնդրով պատրաստ է աջակից և սատար կանգնել Արցախին: Գագիկ Ծառուկյանի կողմից արդարացիորեն շեշտվեց միասնական գործելաոճի կարևորությունը՝ Արցախի հիմնախնդիրը վերջնական հաղթանակի հասցնելու և միջազգային ճանաչման հասնելու համար: Այցի ընթացքում քննարկվեցին նաև քաղաքական կապերի խորացման , խորհրդարանական ուժերի ֆորմատով սերտ համագործակցության, ինչպես նաև այլ ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Արղախի նախագահ ՝ Բակո Սահակյանն իր հերթին հիշեց և կարևորեց ապրիլյան պատերազմի ընթացքում տեղի ունեցած Գագիկ Ծառուկյանի այցը Արցախ, որտեղ քննարկվել էին պատերազմական շրջանում հրատապ լուծում պահանջող հարցեր: Նմանատիպ հանդիպումները կարևոր են Հայստանի և Արցախի հարաբերությունների բարձր մակարդակը ամրագրելու տեսանկյունից: