Միհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտան Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ)


Եթե հասարակության հիշողությունը կարճ չլիներ, Սերժ Սարգսյանը ինչո՞ւ պետք է ազատության մեջ լիներ

Հասարակություն

 Մեր զրուցակիցն է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։

– Պարոն Մակեյան, ի՞նչ կարծիք ունեք Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումների  մասին։  Ձևավորվեց նոր խորհրդարան, կառավարության կազմը գրեթե ամբողջապես հայտնի է, ի՞նչ ակնկալիքներ ունեք։

– Կազմը հիմնականում նույնն է՝ երիտասարդական. դա իր բոլոր կանխատեսելի ու անկանխատեսելի հետևանքները թողնում է։

– Անկանխատեսելի հետևանքները որո՞նք են։

– Հետևություն անելու խնդիր կա։ Օրինակ՝ պարգևատրումները։ Եթե նույնիսկ օրենքով է՝ լավ չէ։ Հանրապետականները իրենց թալանը օրենքով հարմարեցնում էին, հիմա իրենք էլ օրենքի տառին համապատասխան արել են, բայց բարոյական իմաստով որևէ բացատրություն չունի, հեղափոխական իշխանության համար անընդունելի է։ Երբ  քո թիմը ժողովուրդն է, իսկ ժողովրդի մեկ երրորդը հացի խնդիր չի կարողանում լուծել, իսկ մարդիկ միլիոնավոր պարգևատրումներ են ստանում՝ դա անտրամաբանական է։ Ես դա նկատի ունեմ։

– Տեսակետ կա, որ քանի որ խորհրդարանում չկա ուժեղ ընդդիմություն, այդպիսին կարող է ձևավորվել խորհրդարանից դուրս։ Համակարծի՞ ք եք, ո՞ր ուժերը կարող են  տանել այդ պայքարը։

– Հիմնական ուժերը բոլորն էլ խորհրդարանից դուրս են մնացել։ Այդ առումով չեմ բացառում, բայց շուտ չի լինի։ Եթե ուշադրություն դարձնում եք՝ այդ գործառույթն իր վրա վերցրել են ԶԼՄ-ները, այդ պատճառով էլ իշխանության դիմադրությունն  ու ագրեսիան այդ դաշտին են ուղղված, քաղաքական դաշտը դուրս է մղված՝ հատկապես այն ուժերը, որոնք տարիներ շարունակ եղել են քաղաքականության մեջ։

– Այդ ԶԼՄ-ները հիմնականում Քոչարյանի ազդեցության տակ գտնվողներն են..

– Բնականաբար, փողն իրենց ձեռքերում է։ Ոչ միայն Քոչարյանի, այլև նախկին համակարգի, նրանք, ովքեր եղել են կոալիցիայի մեջ, դուրս եկել՝ հեռուստաընկերություններ բացել։ Նրանք բոլորը աշխատում են հեղափոխության իշխանության դեմ։ Նույն այդ պարգևատրումների հետ կապված՝ ամբողջ թափանիվը շարժեց այդ համակարգը՝ քոչարյանական նախկին իշխանությունների ԶԼՄ-ները։

Այդ ԶԼՄ-ները հիմա ընդդիմության առաջին գծում են, ինչը, ըստ իս, վտանգավոր է, իսկ նրանք, որոնք օբյեկտիվ կարող են ներկայացնել իրավիճակը, ևս դուրս են մղվում։ Իրական քաղաքական դաշտը դուրս է մղվում շարքից։

– Իսկ Քոչարյանն այդ միջոցներով կարողանո՞ւմ է ձևավորել հասարակական տրամադրություններ։

– Նա անձամբ չի անում, իր վարձած մարդիկ են։ Չզարմանաք, որ Քոչարյանին ինչ-որ պահի բաց թողնեն։ Ես տեսնում եմ, որ կամաց-կամաց տրամադրություններ են ստեղծում, նույնիսկ Արցախի քարոզչությունը պատահական չէ։ Եթե, Աստված չանի, էյֆորիան  նստի, նրանք շատ արագ գլուխ կբարձրացնեն ու նրա ուղերձը իրականություն կդարձնեն։ Երբ Նիկոլի վարկանիշն ընկնում է՝ իրենք շատ արագ սկսում են գործողությունների ծրագիրը կյանքի կոչել։ Իրենք  վախենում են հիմա նման պրոցես սկսել։ Հանկարծ Նիկոլն ասի՝ ժողովուրդը հրապարակ դուրս գա, հիմա դեռ վախենում են։

– Կարծո՞ւմ եք՝ հասարակության հիշողությունն այդքան կա՞րճ է։

– Կյանքը ցույց է տվել, որ բավականին կարճ է, եթե կարճ չլիներ, Սերժ Սարգսյանը ինչո՞ւ պետք է ազատության մեջ լիներ, Քոչարյանից շա՞տ է  տարբերվում։ Նույնիսկ եթե դնես մի հարթության մեջ, ավելի վտանգավոր է, քան Քոչարյանը։ Իրենք սիամական զույգ են։

– Բայց հասարակության վերաբերմունքը երկուսի հանդեպ էլ բացասական է։

– Աղվան Հովսեփյանը, Հայկ Հարությունյանը՝ նրանք ինչո՞ւ են ազատության մեջ։ Եթե հասարակության հիշողությունը կարճ չլիներ, Նիկոլը պարտադրված քայլեր կաներ, որ արդարությունը վերականգնվեր։

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին
Ամենադիտված