Ներիշխանական ինտրիգները ոնց եղել են, այնպես էլ կան

Նոր իշխանություններն անընդհատ պնդում են, որ «Նոր Հայաստանում» ամեն ինչ փոխվել է, և հին բարքերն իրենց համար անընդունելի են: Չենք ուզում մտնել բանավեճի մեջ, սակայն մի երևույթ հաստատ չի փոխվել: Ներիշխանական ինտրիգները ոնց եղել են այնպես էլ կան՝եթե չասենք, որ այդ «մուտիլովկաները» նոր որակներ են ձեռք բերել: Դրա ապացույցներից մեկը հայտնի պարգևավճարների մասին մամուլում և սոցցանցերում գցված և երկար ժամանակ թեժ պահվող թեման է:

Ի դեպ, անբարոյականությունն այնտեղ է հասել, որ այս թեմայի վրա փորձում են «աչոկ» հավաքել անգամ նրանք, ովքեր մեծ հաճույքով տարեվերջին իրենք էլ են ստացել այդ պարգևավճարները: Երբ ուշադիր լինեք, թե ովքեր են այսօր «քլնգում», օրինակ, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին, ապա կտեսնեք, որ դրանց շարքերում ոչ միայն «սևերն ու հակահեղափոխական» ԶԼՄ-ներն են, այլև մարդիկ (այդ թվում նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից), ովքեր ընդամենը երկու ամիս առաջ գովերգում էին նույն այդ Դավիթ Անանյանին հետհեղափոխական ծանր շրջանում բյուջեի մուտքերն ապահովելու, ՊԵԿ-ի նման կառույցում կոռուպցիան վերացնելու և այլ արժանիքների համար: Բայց խնդիրը ոչ թե Դավիթ Անանյանն է կամ այլ ղեկավար: Խնդիրը համակարգային է:

Գրեթե միաձայն խոսվում է այն մասին (այդ թվում նաև բարձրագույն իշխանավորների կողմից), որ նոր իշխանությունների ամենաթույլ կողմը պրոֆեսիոնալ կադրերն են: Եվ եթե իշխանությունը մեկընդմիշտ չփակի նման «մուտիլովկաների» թեման, ապա որևէ նորմալ կադր երբեք չի ցանկանա աշխատել կառավարությունում և իր հմտությունները ծառայեցնել պետությանը, որտեղ բավական չէ, որ շատ ավելի քիչ են վճարում քան մասնավոր հատվածում, հետն էլ պետք է դառնան տարաբնույթ «մուտիլովկաների» զոհ: Իսկ լավ մասնագետները մասնավոր հատվածում միշտ էլ պահանջված են. Վարդան Արամյանի, Վաչե Գաբրիելյանի և այլոց օրինակները վկա:

Այնպես որ պրոֆեսիոնալների ներքին գզվրտոցի զոհ դարձնելուց առաջ երկար մտածեք: Հետո ուշ կլինի:

Երգիչներ Թաթա Սիմոնյանն ու Արման Հովհաննիսյանը պարգևատրվել են (Լուսանկարներ) Տոնդ շնորհավոր, Գյումրի, իմ սեր. Արմեն Սարգսյանի բաց նամակը` Գյումրիին ՖԻԴԵ-ի արձագանքը Հայաստանի եռակի չեմպիոնին Թուրքիայում մրցաշարի մասնակցությունից զրկելու փաստին Լուսադեմին հաջողվել է մեկուսացնել «Մալաթիա մոլում» բռնկված հրդեհը․ այժմ այնտեղ 13 մարտական հաշվարկ է աշխատում Սիրելի կապանցիներ, ընդունեք իմ ուշացած, բայց ջերմ ու հարազատական շնորհավորանքները․ Փաշինյան Գերմանիայում հայտնաբերվել է խոտանված Mercedes-ների մի ամբողջ գերեզմանոց ԵՄ-ն խոստացել է նույն կերպ պատասխանել, եթե ԱՄՆ-ն Ֆրանսիայի համար մաքսատուրքեր սահմանի ՈՒՂԻՂ. Խոշոր հրդեհ «Մալաթիա մոլ»-ի շենքում Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժի կողմից արձակվել է շուրջ 1500 կրակոց. Արցախի ՊՆ Մասիվցի Անդիկի սպանությանն օժանդակելու մեջ մեղադրվող անձը կալանավորվել է Ամուլսարում ուրանի եւ թորիումի առկայության մասին․ ՀԲՃ (ֆոտո) Փորձել է քաղաքացու գրպանից փող հափշտակել, բայց հենց տեղում բռնվել է. նա բերման է ենթարկվել «Չելսիի» մեկնարկային կազմը՝ «Նորվիչի» հետ խաղում (ֆոտո) ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է ներկայացրել Կրասնոդարի երկրամասում հայերի մասնակցությամբ վթարի մասին 35-ամյա գեղարքունիքցին թմրանյութը պահում էր տրակտորի մեջ, բայց ոստիկանները գտան
Ամենաընթերցված
Անկախ նրանից թե ինչ որոշում կկայացնի վարչապետը, ես... Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հար... Սիրելինե՛րս, խոր շունչ քաշեք ու հանգստացեք. Մարիամ... Ամուլսարի շահագործման վերաբերյալ ԲՀԿ տեսակետը՝ նախ... Նախորդ տարվա համեմատ Սևանա լճից 51 միլիոն խմ ջուր ... Նիկոլ, դու հերթական անգամ ինքդ ես ապացուցում, որ Ս... Եթե անդառնալի թունավորեցիք Սեւանի ու Ջերմուկի ջրեր... Ամուլսարի հարցով հանդիպում կլինի կառավարությունում... «Հեղափոխությունը Հայաստանում դեռ անխուսափելի է».Մի... «Փոքր, բայց կարևոր փոփոխություն մեր ժամկետային զին... 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 51... «Մարտի 1-ի գործով տեղի է ունեցել նախաքննական գաղտն... Միքայել Մինասյանը՝ BBC-ի աղմկահարույց հոդվածի մասի... Գյումրիում զինծառայողի կախված դի է հայտնաբերվել․ Ա... Անպտուղ պայքար՝ Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի հ... Բավ է պնդեք, թե կոնվենցիայում չեք հանդիպել երրորդ ... Փաշինյանը ներկայացրել է Համահայկական 7-րդ խաղերի մ... Սոցիալական ցուցանիշները վկայում են տնտեսական «հրաշ... «Հայաստանն իմ Օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է». ... Նիկոլ Փաշինյանը իշխանավարում է մի համակարգով, որի ...
website by Sargssyan