Առեղծվածային դեպք Երևանում. «Ժասմին» գեղեցկության սրահում հայտնաբերվել է տնօրենի դին
ՀասարակությունԱյսօր՝ փետրվարի 1-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյան 15 շենքի նկուղային հարկում գործող «Ժասմին» գեղեցկության սրահից կասկածելի հոտ է գալիս և չի բացառվում, որ ներսում դի լինի։
Վարսավիրանոցում հայտնաբերվել է կնոջ դի։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը նշված գեղեցկության սրահի տնօրենն էր։