ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը Կոպենհագենի կենտրոնում այրվում է Դանիայի ֆոնդային բորսայի պատմական շենքը (տեսանյութ) ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի (Տեսանյութ) Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արային պատկանող «յաշիկը» երթևեկել է հանդիպակաց Սամվել Վարդանյանը դաժան ծեծի է ենթարկվել․ պաշտպան Ջրատարը վթարվել է․ ավելի քան 30 ժամ ջուր չի լինի Սարսափելի պատասխանի սպասեք․ Իրանի նախագահը՝ Իսրայելին Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է Ողբերգական դեպք. Մալաթիայի շուկայի տաղավարում տղամարդու մարմին է հայտնաբերվել (լուսանկար)


Մեր առաջնահերթություններից են արհեստական ինտելեկտը, կիբեռանվտանգությունը, բլոկ-շղթան. Փաշինյան

Հասարակություն

Հայաստանի ներկայիս ներուժը հնարավորություն է տալիս իրականացնել զանազան ծրագրեր ինչպես Սփյուռքի մեր հայրենակիցների ու միջազգային կազմակերպությունների, այնպես էլ ՏՏ հսկաների հետ: Քյոլնի տեխնիկական համալսարանում «Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո - թվային և տեխնոլոգիական դարաշրջանի խոստման իրագործումը» խորագրով իր ելույթի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք նախաձեռնել ենք հետաքրքիր մեկնարկային ծրագրեր՝ էկոհամակարգերի, ինկուբատորների, այդ թվում կայուն զարգացման լաբորատորիաների ստեղծման նպատակով:

Մեր առաջնահերթություններից են արհեստական ինտելեկտը, կիբեռանվտանգությունը, բլոկ-շղթան եւ կիսահաղորդչային տեխնոլոգիաները:

Կրթությունը հիմնականում բարձր տեխնոլոգիական ուղղվածություն ունի: Հայաստանում ստեղծեցինք Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որի կրթական ծրագիրը ճանաչվել է որպես համաշխարհային բրենդ: Այն արդեն իսկ ներկայացված է մի շարք զարգացած երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Ռուսաստանը եւ Գերմանիան: Միեւնույն ժամանակ մենք դպրոցականներին հնարավորություն ենք տալիս սովորել ռոբոտաշինություն ARMAT լաբորատորիաներում:

Հայաստանն ունի Գիտությունների ազգային ակադեմիա, ֆիզիկայի, մաթեմատիկայի, աստղագիտության, կենսաբանության, քիմիայի եւ այլ գծով բազում հետազոտական հաստատություններ:

Եվ, իհարկե, ես չեմ կարող չնշել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, որի հետ ձեր համալսարանն այսօր ստորագրեց ակադեմիական համագործակցության մասին հուշագիր: Նկատի առնելով այն պոտենցիալը, որ այս երկու բուհերն ունեն` ես կասկած չունեմ, որ առաջիկայում մենք կխոսենք հաջողված համատեղ նախաձեռնությունների մասին:

Ես բարձր եմ գնահատում Հայաստանի բուհերի, նրանց ստորաբաժանումների եւ մասնաճյուղերի համագործակցությունը միջազգային գործընկերների հետ: Գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում միջազգային համագործակցությամբ ստեղծված ցանցերը նոր հորիզոններ են բացում:

Եվ վերջում նշեմ ոչ պակաս կարեւոր մի հանգամանք. Հայաստանի հիմնական հարստությունն իր շնորհալի ու տաղանդաշատ քաղաքացիներն են, ովքեր ստացել եւ ստանում են գերազանց կրթություն: Դրա շնորհիվ հայաստանյան ստարտափներն արագորեն զարգանում են, նրանցից ոմանք առաջատար դիրքեր են զբաղեցնում աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա:

Ապացուցված փաստ է. երբ հայերին հնարավորություն է ընձեռվում, նրանք միշտ հաջողում են: Սա է պատճառը, որ հայերն ավելի շատ են աչքի ընկնում Սփյուռքում: Ահա թե ինչու մեր կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանում ստեղծի համատեղելի միջավայր, որպեսզի այն դարձնի իր ժողովրդի մտավոր ներուժի կիզակետը:

Նկատի առնելով վերոհիշյալը՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի 40-ամյա պատմության մեջ վեհաժողովն առաջին անգամ կանցկացվի այնպիսի փոքր, զարգացող երկրում, ինչպիսին Հայաստանն է:

Ինքնին խոսուն է այն փաստը, որ արդյունաբերության ոլորտի ամենահեղինակավոր միջազգային իրադարձությունը տեղի կունենա Հայաստանում: Ակնկալվում է, որ ավելի քան 2000 պատվիրակներ շուրջ 60 երկրից կմասնակցեն այդ միջոցառմանը:

Ես բոլորիդ հրավիրում եմ գալ եւ մասնակցել Կոնգրեսին: Այն նաեւ ձեզ հնարավորություն կընձեռի առաջին ձեռքից տեղեկանալ Հայաստանի տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման մակարդակի մասին, ինչպես նաեւ ճանաչել մեր հնագույն մշակույթը, արվեստը, վայելել մեր ժողովրդի հյուրընկալությունն ու խոհանոցը:

Տիկնայք եւ պարոնայք,

թվային եւ տեխնոլոգիական դարաշրջանի հնարավորություններն անսահման են: Միլիարդավոր մարդկանց՝ անսահմանափակ հիշողությամբ, տվյալների շտեմարանով ու գիտելիքի անսահմանափակ օգտագործմամբ միմյանց հետ հաղորդակցվելու հնարավորությունը մեր առջեւ բացում է անհնարինի դռները: Նոր հնարավորություններ են ստեղծվում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արհեստական ինտելեկտը, ռոբոտները, նանոտեխնոլոգիաները, կենսատեխնոլոգիաները եւ այլն:

Հայաստանը փորձում է օգտագործել այդ հնարավորությունը՝ իր տնտեսությունը վերափոխելու, քաղաքական հեղափոխությունը տնտեսականի վերածելու համար»:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը Կոպենհագենի կենտրոնում այրվում է Դանիայի ֆոնդային բորսայի պատմական շենքը (տեսանյութ) ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի (Տեսանյութ) Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արային պատկանող «յաշիկը» երթևեկել է հանդիպակաց Սամվել Վարդանյանը դաժան ծեծի է ենթարկվել․ պաշտպանՋրատարը վթարվել է․ ավելի քան 30 ժամ ջուր չի լինի Սարսափելի պատասխանի սպասեք․ Իրանի նախագահը՝ ԻսրայելինUcom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է Ողբերգական դեպք. Մալաթիայի շուկայի տաղավարում տղամարդու մարմին է հայտնաբերվել (լուսանկար) ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որքան արժեն Երևան-Մոսկվա տոմսերը ապրիլի 22-ից 28-ը․ արժեքներ Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք. armlur Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե ԻսայանՈվ կփոխարինի Ալեն Սիմոնյանին ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է գործակալին, որը պայթեցրել էր ՈՒԱԾ-ի նախկին սպայի մեքենան (տեսանյութ) Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է, համարժեք վարձատրություն պետք է ստանա1 օրով ջրամատակարարումը կդադարեցվիՆոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Kia»-ն Իջևան քաղաքի մուտքի մոտ բախվել է քարե պարսպին․ մայրը տեղում մահացել է, որդին տեղափոխվել է հիվանդանոց Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» Արագածոտնի մարզում գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում Ուշադրություն. Վանաձոր-Ալավերդի ճանապարհին տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար (տեսանյութ) «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա ՍողոմոնյանՀիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Խոշոր հրդեհ՝ Հայաստանում․ բնակիչներին տարհանել ենԹոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» «Հրապարակ»․ Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքինՀունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Ի՞նչ է հայտարարել Ջո Բայդենը․ ի՞նչ է սպասվում ԻրանինԹուրքիայում երկրաշարժ է գրանցվել Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ադրբեջանի փոխարտգործնախարարը ասել է, թե իբր վերադարձրել են ՀՀ բոլոր գերիներիՈ՞վքեր են մասնակցել Աննա Հակոբյանի հրավիրած ընթրիքին«Ուսումնասիրում ենք Հայաստանը». Սիրուշոյի և որդու հանգիստը Կարևոր․ իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա Սողոմոնյան Սամվել Վարդանյանին տարան բաժինՀայաստանում կարմրուկով վարակվածների թիվն ավելացել է Ինչի՞ց է սկսվել քաղաքացու և իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանի վեճը․ մանրամասներ Մեկ նպատակ ունենք` հաղթել Սկուդետոն. ՄխիթարյանԲացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն Մովսես Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած Սամվել Ալեքսանյանի կինը տեսանյութ է հրապարակել Աննա Հակոբյանի հրավիրած ընթրիքից, որին մասնակցության վճարը 1 մլն դրամ էր Մոսկվայում մահացած են գտել ՌԴ նախկին գլխավոր դատախազ Ստեպանկովի որդուն. աղբյուր ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ամենադիտված