Մեկ ամսվա ընթացքում ԵԽ 2-րդ բարձրաստիճան պաշտոնյան է խոսում ՀՀ արդարադատության մարտահրավերների մասին. Ա. Հովհաննիսյան

Մեկ ամսվա ընթացքում Եվրոպայի խորհրդի երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան է խոսում Հայաստանի արդարադատության մարտահրավերների մասին. կարծում եք՝ զուգադիպությո՞ւն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Երեկ հրապարակվել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարԴունյա Միյատովիչի զեկույցը Հայաստանի վերաբերյալ։ Զեկույցում Հանձնակատարը, անդրադառնալով մարտի մեկի գործի քննության զարգացումներին, ընդգծում է գործընթացի պատշաճ իրականացման անհրաժեշտությունը՝ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ, ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ, ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՔՆԵՐԻ ԽԻՍՏ պահպանությամբ, որպեսզի բացառվեն հնարավոր քաղաքական վրեժխնդրության կամ ընտրովի արդադատության վերաբերյալ մեղադրանքները։ Ու կրկին՝ թարգմանաբար սա նշանակում է՝ նշված առումներով խնդիր են տեսնում՝ ոչ մի բառ հենց այնպես չի գործածված։

Քաղաքական վրեժխնդրության մեղադրանքից խուսափեք՝ նշանակում է աշխատեք չունենալ բանտարկյալ, որը համարվելու է քաղաքական եւ որը ի հայտ է գալու ընտրովի արդարադատության արդյունքում։ ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի զեկույցից հետո սա մեկ ամսվա ընթացքում Եվրոպայի խորհրդի կողմից նույն բառապաշարով փաստացի երկրորդ ազդակն էր, որ մենք ունենք լուրջ խնդիրներ։

Այս պարագայում շատ կարեւոր է Հայաստանի իշխանությունների պատասխանը նշված ազդակներին։ Արդյոք շարունակելո՞ւ են անտեսել մարդու իրավունքների պաշտպանության ոլորոտում ձնագնդի էֆեկտով մեծացող խնդիրները եւ չնկատել սենյակում արդեն վաղուց գտնվող փղին, թե ի վերջո իշխանությունները իրենց մեջ ուժ են գտնելու դեմ հանդիման կանգնել մեր առջեւ ծառացած խնդիրներին եւ լուծել դրանք։

Հ.Գ. Հանձնակատարը զեկույցում նաեւ կոչ է անում իշխանություններին բացառել «բեւեռացնող, արժանապատվությունը նվաստացնող եւ հրահրող դիսկուրսը»։ Ահա այստեղ է ամենաբարդ խնդիրը՝ ինչպե՞ս պայքարել ինքդ քո դեմ, երբ նման դիսկուսի համար ունես մի ամբողջ ՊՈԱԿ եւ ոչ միայն»:

 

Ազարը բաց կթողնի «Ռեալի» առաջիկա 2 հանդիպումները Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով, մասնակցում էր նաեւ «Լիդիանի» ներկայացուցիչը. Փաշինյան «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներում բռնկված հրդեհը չի մարվում արդեն 3-րդ օրը Թրամփը եւ Մակրոնը հեռախոսային բանակցությունների ժամանակ պայմանավորվել են ՌԴ-ին G7 հրավիրել. CNN-ի լրագրող Սիրելինե՛րս, խոր շունչ քաշեք ու հանգստացեք. Մարիամ Փաշինյանն՝ ընդդիմադիրներին «Լիդիան Արմենիան» պարտավորվում է, որ հանքի տարածքից չմաքրված կոնտակտային ջրերը չի բաց թողնվի շրջակա միջավայր. ՔԿ ԱԱԾ–ն հափշտակման նոր դեպք է բացահայտել ՊՆ–ում. Ավելի քան 21 մլն դրամ է վատնվել «Պետք է մտածենք այն բանի շուրջ, թե ինչ կարող ենք միասին անել սիրո եւ համերաշխության մեջ». Սերժ Թանկյանը նշում է 52-ամյակը Այսօր Գարեգին Բ-ի ծննդյան օրն է. «Մեր աղոթքն է պայծառազարդել նրա քրիստոսաշավիղ առաքելությունը» Ամուլսարի շահագործման վերաբերյալ ԲՀԿ տեսակետը՝ նախորդ իշխանությունների օրոք ՀՅԴ-ն առաջարկում է Ամուլսարի հանքի հարցը լուծել հանրաքվեով Դատապարտում ենք Հայկ Մարտիրոսյանի և Արթուր Գրիգորյանի նկատմամբ հետապնդումների փորձերը. «Սասնա ծռեր» Նախորդ տարվա համեմատ Սևանա լճից 51 միլիոն խմ ջուր պակաս ենք բաց թողել. Նիկոլ Փաշինյան Նիկոլ, դու հերթական անգամ ինքդ ես ապացուցում, որ Սերժը ճիշտ էր, դու՝ սխալ Այսօր ահաբեկչության զոհերի հիշատակման եւ հարգանքի տուրք մատուցելու միջազգային օրն է
Ամենաընթերցված
Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հար... Սիրելինե՛րս, խոր շունչ քաշեք ու հանգստացեք. Մարիամ... Ամուլսարի շահագործման վերաբերյալ ԲՀԿ տեսակետը՝ նախ... Նախորդ տարվա համեմատ Սևանա լճից 51 միլիոն խմ ջուր ... Նիկոլ, դու հերթական անգամ ինքդ ես ապացուցում, որ Ս... Եթե անդառնալի թունավորեցիք Սեւանի ու Ջերմուկի ջրեր... Ամուլսարի հարցով հանդիպում կլինի կառավարությունում... «Հեղափոխությունը Հայաստանում դեռ անխուսափելի է».Մի... «Փոքր, բայց կարևոր փոփոխություն մեր ժամկետային զին... 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 51... «Մարտի 1-ի գործով տեղի է ունեցել նախաքննական գաղտն... Միքայել Մինասյանը՝ BBC-ի աղմկահարույց հոդվածի մասի... Գյումրիում զինծառայողի կախված դի է հայտնաբերվել․ Ա... Անպտուղ պայքար՝ Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի հ... Բավ է պնդեք, թե կոնվենցիայում չեք հանդիպել երրորդ ... Փաշինյանը ներկայացրել է Համահայկական 7-րդ խաղերի մ... Սոցիալական ցուցանիշները վկայում են տնտեսական «հրաշ... «Հայաստանն իմ Օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է». ... Նիկոլ Փաշինյանը իշխանավարում է մի համակարգով, որի ... Փաշինյանն արցախցիներին թող ասի՝ ինչպե՞ս մարդասպանի...
website by Sargssyan