Ադրբեջանը չի բացառում, որ ահռելի փոխհատուցում կպահանջի Կապանում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Իրանը մահապատժի է ենթարկել ապօրինի համարվող ընդդիմադիր խմբի երկու անդամների Պատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում Ազատի ջրամբարից դուրս է բերվել ջրահեղձ եղած 16–ամյա տղայի դին Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր Աստղագուշակները նշել են չորս նշաններ, որոնց փողը երբեք չի սպառվում Չեզոքության ժամանակն ավարտվեց. Ավստրիան մտադիր է միանալ ՆԱՏՕ-ին Իրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին «Բժիշկները հոկտեմբերից պետք է ապացուցեն, որ որակյալ բժիշկ են». Անուշ Պողոսյան


Սեյրան Օհանյանը քաղվածք է հրապարակել 0038 հրամանից

Քաղաքականություն

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը քաղվածք է հրապարակել 2008 թ․ փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի արձակած N0038 հրատապ հրամանից։

Facebook-ի իր էջում նա գրել է.

«Մարտիմեկյան ողբերգության բացահայտումը ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ է, բայց նրա շրջանակներում իրականությունը խեղաթյուրող յուրաքանչյուր փորձ, որի նպատակը ոչ թե սպանությունների բացահայտումն է, այլ իրենց ցանկալի վարկածի պարտադրումը, այն է՝ զինված ուժերին մեղսագրել տարբեր հանցագործություններ, դիտարկում եմ որպես միտումնավոր, ակնհայտ ոտնձգություն հայկական զինված ուժերի նկատմամբ։

Իմ տպավորությամբ, հեղինակազրկելով բանակի բարձրաստիճան հրամանատարությանը, վարկածներ հնարելով և շրջանառելով, որ բանակը կրակել է ժողովրդի վրա, փորձ է արվում սեպ խրել բանակի և ժողովրդի մեջ։

Գուցե նպատակը «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստե՞լն» է։

Խաղաղությունը մենք պարտադրել ենք հակառակորդին մեզ պարտադրված անհավասար պատերազմի պայմաններում և քառորդ դարից ավելի պահում ենք մեր հերոսական ժողովրդի, քաջարի զինվորի, սպայի, հրամանատարի հետ միասին։

Բանակը նաև առաջնորդող հրամանատարն է, և յուրաքանչյուր անհիմն, անօրինական ոտնձգություն նրանց նկատմամբ, առավել ևս՝ բարձրագույն սպայական կազմի, նշանակում է գլխատել չավարտված պատերազմի փորձություններով անցած և հաղթանակ կերտած բանակը։

2018-ին կատարված իրադարձությունները մեզ հնարավորություն են ընձեռել, հենվելով անցյալի ձեռքբերումների վրա, շտկել թերությունները, կատարելագործել պետական կառույցները, բարեկեցիկ կյանք ապահովել հասարակության համար, շարունակել հզորացնել բանակը, որը, անվերապահորեն, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի կարգավորման և Արցախում ու Հայաստանում խաղաղության երաշխավորն է:

Որևէ մեկը, անկախ կուսակցական պատկանելությունից, քաղաքական վայրիվերումներից, այսօր և հետագայում իրավունք չունի վտանգել այդ ձեռքբերումը՝ շրջանցելով կամ մեկուսացնելով այդ պայքարի պատասխանատվության ողջ ծանրությունը իրենց ուսերին կրած, պատկառելի կենսագրություն ունեցող մարդկանց։

Հաշվի առնելով վերջին ժամանակներում N0038 հրամանի շուրջ բանակի գործառույթների հետ կապ չունեցող տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների, քաղաքական գործիչների իրար հերթ չտվող, ինքնանպատակ, հուզական վերլուծությունները և անվերջ ինձ դիմող մեր քաղաքացիների, տարբեր լրագրողների, սպայական անձնակազմի անհանգստությունը՝ ներկայացնեմ իմ պարզաբանումները՝ մեր ժողովրդին հուզող որոշ հարցերի վերաբերյալ։

Քաղվածք 2008 թ․ փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի արձակած N0038 հրատապ հրամանից․

«Սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով, ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը ս.թ. փետրվարի 23-ին, ժամը 18:00-ից տեղափոխել զորանոցային վիճակի` մինչեւ հատուկ կարգադրության ստացումը: ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել սպայական խմբեր, որոնց զինել տաբելային զենքով»:

1. N0038 հրամանի օրինականությունը. օրինակա՞ն էր այն, թե ոչ

Ինձ իրավունք չվերապահելով ստանձնել 2008 թ․ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի փաստաբանի դերը՝ ընդամենը նշեմ՝

եթե պաշտպանության նախարարը զորքին իջեցված իր ներքին գերատեսչական գրավոր հրամանում հղում է տալիս ՀՀ Սահմանադրությանը, ԶՈՒ ենթակա կառույցները և նրանց ղեկավար անձինք կատարման պահին իրավունք չունեն վիճարկելու գերադասի հրամանների իրավական կամ սահմանադրական լինելը։

Իսկ պաշտպանության նախարարի այս հրամանի սահմանադրական օրինականությունը վիճարկողները, կարծում եմ, քաղաքակիրթ տարբերակով կարող են վիճարկել Սահմանադրական դատարանում՝ համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ։

2. Ինչո՞ւ էր հույժ գաղտնի

Իբրև «հանցագործություն»՝ լրատվամիջոցներում և տարբեր անձանց կողմից շահարկվում է N0038 հրամանի հույժ գաղտնի լինելը։

Պարզաբանում․

բանակում օրինական գործառույթներն իրականացվում են ՀՀ զինված ուժերի կանոնադրությամբ, իրավական համապատասխան նորմերով։

Փաստաթղթաշրջանառությունը, հաշվի առնելով բանակային գործառույթների առանձնահատկությունը, իր բնույթով մեծ մասամբ լինում է հույժ գաղտնի, գաղտնի և հրապարակման ենթակա չէ։ Այս փաստաթղթի հույժ գաղտնի լինելու հանգամանքը արտառոց և կանոնադրական որևէ խախտում չի պարունակում, և կարծում եմ, այն որպես «սենսացիա» ներկայացնելը կամ մարտիմեկյան ողբերգության հիմքում շահարկելը իրավագիտական տեսանկյունից կամ զինվորական կանոնադրության անգիտություն է, կամ մտածված մանիպուլյացիա։

3. Ինչո՞ւ էր զորքն անցել զորանոցային վիճակի և տեղաշարժվել

Տարվա յուրաքանչյուր օր, այդ թվում և փետրվարի 23-ին, պատերազմող երկրի պաշտպանության նախարարը, օգտվելով իր կանոնադրական իրավունքներից, կարող է զորքը բերել մարտական պատրաստականության տարբեր աստիճանների, բարձրացնել զգոնությունը, տագնապ հայտարարել, զորանոցային վիճակի բերել, սահման ուղարկել կամ տարբեր տեղաշարժեր իրականացրել։

Նրանք, ովքեր գտնում են, որ փետրվարի 23-ին զորքը զորանոցային վիճակի բերելը, տեղաշարժելը անթույլատրելի էր, թող բացատրեն՝ ինչու, կամ ցույց տան՝ բանակային կանոնադրությամբ որոնք են հակացուցումները, և այդ տրամաբանությամբ՝ տարվա օրացույցի ո՞ր օրերին են «թույլ տալիս» անցնել զորանոցային վիճակի։

Բանակային միջոցառման շրջանակներում զորքը զորանոցային վիճակի բերելը, տեղաշարժելը նորմալ երևույթ են, և կարծում եմ, այս գործի շրջանակներում քրեական տեսանկյունից հետաքրքրություն չեն ներկայացնում, քանի որ թե’ զորանոցային վիճակի բերելիս, թե’ տեղաշարժի ժամանակ հանցագործություններ զորանոցների ներսում, պատահարներ ճանապարհին երթևեկության ժամանակ չեն գրանցվել։

4․ Ինչո՞ւ են սպաները հաստիքային զենք կրել

Յուրաքանչյուր սպա, ըստ կանոնադրության, իրավունք ունի հաստիքային (տաբելային) զենք կրելու՝ ինքնապաշտպանության նպատակով։

Նշված հրամանում որևէ մեկը չի կարող ցույց տալ որևէ կետ, որտեղ նշված է, որ զորանոցային վիճակի գալը, տեղաշարժվելը, իրենց օրինական զենքը կրելը նախատեսված է եղել մարտի 1-ին օգտագործելու համար։

5․ Մարտի 1-ի Արտակարգ դրության մասին հրամանագիրը օրինակա՞ն էր, թե՝ ոչ, և հրամանագրի հետ իմ առնչությունը

2008 թ․ մարտի 1-ին՝ երեկոյան ժամը 22:30-ին, մայրաքաղաքում ստեղծված ծանրագույն իրավիճակից հետո, Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է հրամանագիր Արտակարգ դրություն մտցնելու մասին։

Մարտի 2-ին ես՝ որպես գլխավոր շտաբի պետ, կարդացել եմ այն, կրկնում եմ՝ կարդացել եմ ոչ թե իմ որոշումը, այլ օրինական ուժի մեջ մտած Արտակարգ դրության հրամանագիրը, որը նախատեսում էր զինված ուժերի կողմից ՀՀ կարևոր օբյեկտների պահպանությունը և անվտանգության ապահովումը։

Մարտի 2-ին և նրանից հետո ընկած, հայտարարված Արտակարգ դրության ժամանակահատվածում որևէ ընդհարում, որևէ հանցագործություն զորքի և ժողովրդի մեջ չի արձանագրվել՝ զորքից ժողովրդին, ժողովրդից զորքին ուղղված։

Կրկնում եմ՝ Արտակարգ դրության հաստատումից հետո բանակի և ժողովրդի մեջ որևէ բախում չի եղել։

Մարտի 2-ին՝ հրամանագրի ընթերցման ժամանակ, իմ առոգանությունը, իմ ձայնի տեմբրը, անկախ նրանից՝ դուր է գալիս այն ՀՔԾ պետին, թե՝ ոչ (տես՝ հայտնի ձայնագրությունը), չի կարող հիմք հանդիսանալ իմ նկատմամբ մեղադրանք առաջադրելու։

Եթե քննությունը շարունակվի անօրինական այս սկզբունքով՝ ինչու է 2008 թ․ փետրվարի 23-ին բանակն անցել զորանոցային վիճակի, ինչու են տեղաշարժվել, ինչու են կատարել կանոնադրական տարբեր բանակային գործառույթներ, ապա նշանակում է, որ չեն ընդունում հայկական զինված ուժերի կանոնադրությունը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ կանոնադրության, բանակային հրամանները ուղղահայաց կատարում են ենթադրում և քննարկման ենթակա չեն, կարելի է գործ հարուցել բոլոր զինվորականների դեմ և կալանավորել բոլորին:

Ո՞վքեր են այս ազգակործան սցենարի հեղինակները։

Գոնե պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է սա նշանակում։

Մարտիմեկյան իրադարձությունները մեկնաբանող բազմաթիվ ֆիլմերով հեղեղված է համացանցը, բայց նրանցից և ո՛չ մեկում զինվորականների և ժողովրդի մեջ բախման փաստ չկա՛։

Ուստի կո’չ եմ անում

այն կառույցներին, որոնց նպատակը պետք է լինի մարտիմեկյան սպանությունների բացահայտումը և օրինականության հաստատումը, ինչը բոլորիս ցանկությունն է,

Հայկական բանակի կազմավորման 27-րդ ամյակին ընդառաջ հե՛տ կանգնել ապազգային հակասահմանադրական ապօրինություններից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»,

չհիմնավորված գործառույթներով և «սարքովի» քրեական հետապնդումներով չներքաշե՛լ բանակը և նրա վերնախավը քաղաքական գործընթացների մեջ և հրաժարվել բանակը քայքայող վտանգավոր գործողություններից»։

Վարդևանյան․ «Ապօրինի կալանքը պետք է վերացվի, իսկ իշխանությունը թաքնվում է երկակի ստանդարտների հետևում»Սամվել Կարապետյանի դեմ կատարվողը դասական քաղաքական հետապնդում է Հայտնի է Յուրա Մելքումյանի հոգեհանգստի տեղն ու ժամըՖրանսիայի Ազգային ժողովում ներկայացվել է նոր բանաձև՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել Բաքվում ներկայումս կալանավորված Արցախի ղեկավարներին եւ մյուս գերիներին. ՀայաՔվեՊՆ-ն հայտարարություն է տարածել«ՀայաՔվեն» Արմավիրում ակտիվորեն գործելու է. Վահագն Ղազարյան Մահացել է դոցենտ Էվելինա ՂանթարչյանըԱրևային էներգետիկան բերում է հանածո վառելիքի դարաշրջանի ավարտը Գվարդիոլան խոսել է Լամին Յամալի և Լիոնել Մեսսիի համեմատությունների մասինՎլադիմիր Հակոբյանը դարձել է շախմատի ԱՄՆ վետերանների փոխչեմպիոնԱռվակը շատ բարակ է, խեղդվել հնարավոր չէր․ նոր մանրամասներ՝ 22-ամյա երիտասարդի մահվան դեպքիցԲազմաթիվ հասցեներում ջուր չի լինիՎերջին շրջանում ՀՀ տարածքի գազալցակայաններում սրընթաց աճում է հեղուկ գազի արժեքը՝ հասնելով 180-200 դրամի. Գառնիկ ԴանիելյանԷջմիածնի նախկին քաղաքապետը սպառնում է բացահայտումներ անել, եթե իրեն պատժեն Սամվել Կարապետյանի ուժը իշխանության թիվ մեկ մրցակիցն է լինելու «Շրեք»-ի հայտնի ավանակի մասին մուլտֆիլմ կնկարահանվիԼուվրի հավաքածուից Հայաստան կբերվեն նշանակալի ցուցանմուշներԱդրբեջանը չի բացառում, որ ահռելի փոխհատուցում կպահանջի Դպրոցում եկեղեցու դեմ քարոզչություն անելն արգելված է օրենքով. Ատոմ Մխիթարյան«Աէրոֆլոտ»-ը մի շարք չվերթեր է չեղարկել և հետաձգել, այդ թվում՝ դեպի Երևան և հակառակ ուղղությամբԳազ չի լինելու հուլիսի 29-ին և 30-ինԱկբա բանկը կնպաստի Հայաստանի գյուղոլորտի թվայնացմանն ու զարգացմանը Սամվել Կարապետյանը ազդարարում է նոր քաղաքական ուժի ձևավորում. «Պատրաստվում ենք բացել մեր պատմության նոր էջը» Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի գյուղերից մեկում, 16-ամյա ՌԴ քաղաքացի է մաhացել․ Shamshyan Վթար Սևան-Երևան ճանապարհին, «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 48-ամյա հետիոտնի․ ShamshyanՈ՛չ մի «Զանգեզուրի միջանցք» և ո՛չ մեկիդ․ կյանքի՛ գնով է պետք պաշտպանել Սյունիքը. Խաչիկ ԱսրյանԻնչ է կատարվել գիշերը․ ՌԴ ՊՆ հաղորդագրությունըՆերքաղաքական առողջ պայքարը կարևոր է պետության զարգացման համար, քանի որ գաղափարների բախումից ծնվում են լավագույն լուծումներ. Մհեր ԱվետիսյանԵրկիրը վերածել են քաղաքական կրկեսի. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեի» անդամների ուխտագնացությունը Վայոց ձորում շարունակվում էԵրևանի հյուրանոցներից մեկում քաղաքացին արգելափակվել է վերելակի խցիկի տակՆիկոլ Փաշինյանը կրկին արձակուրդ է գնումՈղբերգական ավտովթար․ փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն տեղում մահացել էՕդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կմոտենա +40-ի. եղանակի տեսությունՍամվել Կարապետյանի առաջնորդությամբ նոր քաղաքական բևեռի ստեղծումն իշխանականների հոգեխանգարմունքի պատճառԿապանում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Իրանը մահապատժի է ենթարկել ապօրինի համարվող ընդդիմադիր խմբի երկու անդամներիՊատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունումՄեր նախընտրելի տարբերակը քաղաքական և դիվանագիտական միջոցներն են. ՊեսկովԱզատի ջրամբարից դուրս է բերվել ջրահեղձ եղած 16–ամյա տղայի դին Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր Աստղագուշակները նշել են չորս նշաններ, որոնց փողը երբեք չի սպառվում Ահաբեկչությունը Սիոնիստական ռեժիմի հատկանիշն է. Իրանի իսլամական խորհրդարանի նախագահըՉեզոքության ժամանակն ավարտվեց. Ավստրիան մտադիր է միանալ ՆԱՏՕ-ին Իրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Գյումրիում նշում են Վարդավառը. տեսանյութ «Բժիշկները հոկտեմբերից պետք է ապացուցեն, որ որակյալ բժիշկ են». Անուշ Պողոսյան Թուրքը «Արփի լիճ» պարկում անասուն է արածեցնում. shamshyan.com Զբոսաշրջային այցելությունների ընթացքում խաթարվում են ջրային էկոհամակարգերը. ՇՄՆՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի բացման արարողությունը
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված