Կապանում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Իրանը մահապատժի է ենթարկել ապօրինի համարվող ընդդիմադիր խմբի երկու անդամների Պատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում Ազատի ջրամբարից դուրս է բերվել ջրահեղձ եղած 16–ամյա տղայի դին Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր Աստղագուշակները նշել են չորս նշաններ, որոնց փողը երբեք չի սպառվում Չեզոքության ժամանակն ավարտվեց. Ավստրիան մտադիր է միանալ ՆԱՏՕ-ին Իրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին «Բժիշկները հոկտեմբերից պետք է ապացուցեն, որ որակյալ բժիշկ են». Անուշ Պողոսյան Թուրքը «Արփի լիճ» պարկում անասուն է արածեցնում. shamshyan.com


Հույսը միայն Սփյուռքը չպետք է լինի. պետք է օգտագործել բոլոր լծակները ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման համար, նաև կատարել «տնային աշխատանքը»

Քաղաքականություն

Միացյալ Թագավորության խորհրդարանը վավերացրել է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը մի շրջանում, երբ քաղաքական թեժ քննարկումներ են կառավարության ու խորհրդարանի միջև, երբ տեղի ունեցավ «Բրեքսիթի» հարցով ԵՄ-ի հետ համաձայնագրի նախագծի քվեարկությունը, ու կառավարության ղեկավար Մեյը տապալվեց, մյուս կողմից, սակայն, չանցավ Մեյի կառավարությանն անվստահություն հայտնելու քվեարկությունը:

Օրերս, խորհրդարանում խոսելով ՀՀ-ԵՄ համաձայնագրի ամբողջական վավերացման մասին, Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նշել էր, որ այդ հարցում մեզ կարող է օգնել Սփյուռքը։ Արդյոք միայն Սփյուռքը կարող է նպաստել, որ ԵՄ առանցքային երկրներ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան ևս արագացնեն վավերացման գործընթացը, մեր զրուցակիցները, չհերքելով Սփյուռքի կարևորությունը, նաև այլ լուծումներ են առաջարկում։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը իր հետ զրույցում նշեց՝ հունիսի մեկին պայմանագրի մի մասը մտել է ուժի մեջ, ինչը ենթադրում է՝ մենք պայմանագրի ծանրակշիռ մասը կարող ենք իրականացնել. «Երկրորդ փաստը՝ Մեծ Բրիտանիայի վավերացումը ողջունելի է. այս պահին մենք 18 երկրի վավերացման խնդիր ունենք։ Վավերացումները տեղի են ունենում ԵՄ անդամ երկրների խորհրդարանների կողմից, Սփյուռքը կարող է ազդել այնտեղ, որտեղ ունի ուժ կամ, օրինակ, կապեր ունի ԵԽ պատգամավորների հետ, ովքեր իրենց երկրներում կարող են բանակցել և արագացնել գործընթացը։ Հույսը միայն Սփյուռքի վրա դնել չի կարելի, ունենք այնտեղ դիվանագետներ, ԱԳ նախարարությունը իր մասով պետք է աշխատի, մեր ԱԺ պատգամավորները տարբեր վեհաժողովների անդամներ են, այնտեղ ունեն իրենց կոլեգաները, ուստի, մեր խորհրդարանը ևս պետք է իր բաժինը կատարի»։

Պողոսյանը շարունակում է. «Իհարկե, Սփյուռքում ունենք կազմակերպություններ, որոնք կարող են Եվրախորհրդարանի պատգամավորների հետ աշխատել և իրենց միջոցով հասնեն լավ արդյունքի, իսկ ո՞վ է ասել, որ պետք չէ բոլոր ուղղություններով աշխատել։ Մշտապես խոսել ենք այն մասին, որ Հայաստանի հաջողությունը միասնականության մեջ է, սա էլ իր հերթին պետք է միասնական գործընթաց դառնա, ու ամեն մեկն իր տեղում աշխատանք պետք է տանի՝ դեսպանները, Սփյուռքի կազմակերպությունները, ԱԺ պատգամավորները, տարբեր անձնական կապերը ևս պետք է օգտագործվեն, ամեն մեկը կարող է նպաստել, որ գործընթացն արագանա, բոլորի դերը կարևոր է։ Չի կարելի հույսը դնել մեկի վրա ու տեղում աշխատանք չիրականացնել»։

Թևան Պողոսյանը մատնանշեց մի կարևոր հանգամանք ևս. «Հայաստանը, հունիսի մեկից ստանալով հնարավորություն համաձայնագրի մոտ 80 տոկոսն իրականացնել, ներգրավվել է գործընթացն իրականացնելու մեջ։ Հիմա, ցանկացած պարագայում մարդկանց մոտ հարցադրում է առաջանում՝ այդ 80 տոկոսից քանի՞սն եք իրականացրել, ինչքանո՞վ եք օգտագործել, քանի՞ տոկոսն եք ներառել ծրագրերի մեջ։ Մենք պետք է երկու գլոբալ բաժանում անենք. գիտակցենք, որ պետք է պայմանագրի ամբողջական վավերացումը որքան հնարավոր է շուտ՝ գիտակցելով օբյեկտիվ և սուբյեկտիվ բոլոր պատճառաբանությունները, բայց դրա հետ միասին մեկ ուղղություն ևս հարկավոր է՝ մենք ունենք մեծ դաշտ տնային աշխատանք իրականացնելու համար։ Եկե՛ք այնպես անենք, որ կողքից նայողներն ասեն՝ ինչո՞ւ հնարավորություն չընձեռենք։ Եթե այդ 80 տոկոսից 10-ը կյանքի ենք կոչում՝ ես կհամարեի դա իրական գնահատական։ Երևի, որ տոկոսային հաշվեմ, այդքան էլ չի լինի, ինչի՞ մասին ենք խոսում։ Եկե՛ք հասնենք նրան, որ ասեն՝ 65 տոկոս անում են, ինչո՞ւ դիմացները փակենք, մենք էլ վավերացնենք ու խոչընդոտ չստեղծենք։ Մենք պետք է այդ օրինակը ցույց տանք, սակայն մինչ այժմ դա չենք արել»։ Մեր զրուցակիցը նաև շեշտեց, որ միայն Սփյուռքի վրա հենվել չենք կարող։

Քաղաքագետ Նարեկ Մինասյանը,  զրույցում անդրադառնալով թեմային, նշեց. «Վավերացման գործընթացի հետ կապված վերջին շրջանում հնչում են մեկնաբանություններ, թե իբրև այն դանդաղել է կամ դրան անբավարար ուշադրություն է դարձվում, բայց դա այնքան էլ հիմնավոր չէ։ Պատճառները տարբեր են՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո մի շարք երկրներին անհրաժեշտ էր որոշակի ժամանակ՝ հասկանալու Հայաստանի առաջնահերթությունները և թե Հայաստանն արտաքին քաղաքական ինչ օրակարգ ունի, Եվրոպայի հետ համագործակցության ինչ օրակարգ է մշակում, արդյոք հանձնառու են կատարել նախկինների ստանձնած պարտավորությունները»։

Ըստ քաղաքագետի՝ Հայաստանի նոր իշխանությունները Հայաստանի արտաքին քաղաքականության արդյունավետությանն ուղղված որոշակի փոփոխություններ են իրականացնում. «Մասնավորապես, դեսպանների որոշակի փոփոխությունների ենք ականատես լինում, այդ թվում՝ եվրոպական երկրներում, ինչը դրականորեն ազդում է եվրոպական երկրներում հայկական օրակարգի առաջմղման գործընթացի վրա»։

Միևնույն ժամանակ, Նարեկ Մինասյանը շեշտում է՝ չպետք է մոռանալ, որ եվրոպական երկրները ունեն իրենց սեփական օրակարգը. «Վերջին շրջանում ականատես ենք լինում, որ բավական բուռն իրադարձություններ են տեղի ունենում՝ սկսած դեղին բաճկոնավորների ցույցերից, «Բրեքսիթի» գործընթացը, այսինքն՝ եվրոպական օրակարգը հագեցած է. դրանք գործոններ են, որոնք այս կամ այն կերպ իրենց ազդեցությունն են ունենում վավերացման գործընթացի վրա, բայց ասել, որ այդ գործընթացում դադարի փուլ է, հայկական կողմը տանուլ է տալիս՝ դա չափազանցված է»։

Քաղաքագետը համեմատում է գործընթացը Մոլդովայի և Վրաստանի հետ ու նշում. «Չեմ կարծում, թե կա բացասական դինամիկա, ավելին՝ այն հանգամանքը, որ Հայաստանում ձևավորվեց նոր խորհրդարան, ևս նպաստավոր է։ Պետք է օգտագործվի խորհրդարանական դիվանագիտության ողջ գործիքակազմը՝ բարեկամական խմբեր, տարբեր միջազգային կազմակերպություններում հայկական պատվիրակությունների աշխատանք։ Այդ ամենը պետք է օգտագործվի, որպեսզի ԵՄ անդամ երկրների հետ պայմանավորվածություններ ձեռք բերվեն քայլեր իրականացնելու ուղղությամբ»։

Ասել, որ 2019-ին ականատես կլինենք համաձայնագրի ամբողջական վավերացմանը, ըստ Նարեկ Մինասյանի՝ իրատեսական չէ, քանի որ գործընթացը միայն Հայաստանից կախված չէ։ «Ընդհանրապես, հայկական օրակարգն առաջ մղելու, այդ թվում՝ ՀՀ-Եվրամիություն համաձայնագրի վավերացման համար հայկական կողմը պետք է օգտագործի բոլոր ռեսուրսներն ու լծակները, դրա մեջ մտնում են ինչպես խորհրդարանական դիվանագիտությունը, այնպես էլ Հայաստանի պաշտոնական դիվանագիտական ներկայացուցչությունները, Սփյուռքի հայկական կազմակերպությունները, որոնք որոշակի կապեր ունեն տվյալ երկրների քաղաքական էլիտայի, խորհրդարանականների հետ։ Եթե կա որոշակի հնարավորություն ազդելու գործընթացի վրա՝ իհարկե պետք է օգտագործել այդ հնարավորությունը»,- եզրափակեց քաղաքագետը։

Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի գյուղերից մեկում, 16-ամյա ՌԴ քաղաքացի է մաhացել․ Shamshyan Վթար Սևան-Երևան ճանապարհին, «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 48-ամյա հետիոտնի․ ShamshyanՈ՛չ մի «Զանգեզուրի միջանցք» և ո՛չ մեկիդ․ կյանքի՛ գնով է պետք պաշտպանել Սյունիքը. Խաչիկ ԱսրյանԻնչ է կատարվել գիշերը․ ՌԴ ՊՆ հաղորդագրությունըՆերքաղաքական առողջ պայքարը կարևոր է պետության զարգացման համար, քանի որ գաղափարների բախումից ծնվում են լավագույն լուծումներ. Մհեր ԱվետիսյանԵրկիրը վերածել են քաղաքական կրկեսի. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեի» անդամների ուխտագնացությունը Վայոց ձորում շարունակվում էԵրևանի հյուրանոցներից մեկում քաղաքացին արգելափակվել է վերելակի խցիկի տակՆիկոլ Փաշինյանը կրկին արձակուրդ է գնումՈղբերգական ավտովթար․ փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն տեղում մահացել էՕդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կմոտենա +40-ի. եղանակի տեսությունՍամվել Կարապետյանի առաջնորդությամբ նոր քաղաքական բևեռի ստեղծումն իշխանականների հոգեխանգարմունքի պատճառԿապանում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Իրանը մահապատժի է ենթարկել ապօրինի համարվող ընդդիմադիր խմբի երկու անդամներիՊատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունումՄեր նախընտրելի տարբերակը քաղաքական և դիվանագիտական միջոցներն են. ՊեսկովԱզատի ջրամբարից դուրս է բերվել ջրահեղձ եղած 16–ամյա տղայի դին Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր Աստղագուշակները նշել են չորս նշաններ, որոնց փողը երբեք չի սպառվում Ահաբեկչությունը Սիոնիստական ռեժիմի հատկանիշն է. Իրանի իսլամական խորհրդարանի նախագահըՉեզոքության ժամանակն ավարտվեց. Ավստրիան մտադիր է միանալ ՆԱՏՕ-ին Իրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Գյումրիում նշում են Վարդավառը. տեսանյութ «Բժիշկները հոկտեմբերից պետք է ապացուցեն, որ որակյալ բժիշկ են». Անուշ Պողոսյան Թուրքը «Արփի լիճ» պարկում անասուն է արածեցնում. shamshyan.com Զբոսաշրջային այցելությունների ընթացքում խաթարվում են ջրային էկոհամակարգերը. ՇՄՆՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի բացման արարողությունըԳնդակոծություններ Ուկրաինայում. մեկ գիշերվա ընթացքում երկու մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվելՀայաստանում օդի ջերմաստիճանը հուլիսի 27-ից կբարձրանա 2-4 աստիճանով Քաղաքացիները բարձրացել են «Շառաչ ջրվեժ»-ը և չեն կարողացել իջնել․ օգնության են հասել փրկարարները Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ Ազատի ջրամբարում որոնում են ջրահեղձ եղած 16-ամյա տղայի մարմինը Միայն անհայրենիք մարդիկ են մոռանում ու չհիշելու տալիս Հայաստանի անցյալը. Արտակ Զաքարյան7 մեդալ. բռնցքամարտիկ աղջիկներն ավարտեցին ելույթները պատանիների Եվրոպայի առաջնությունումՎիճաբանություն Աբովյան քաղաքի Հայփոստի հարևանությամբ․ 2 վիրավորներից 1-ը անչափահաս է «Զանգեզուրի միջանցքը» Ռուսաստանին և Իրանին ճնշելու ամերիկյան ծրագիր է. Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդականԻրազեկում․ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ «ՂազՄունայԳազ»-ը փորձում է պիլոտային ռեժիմով արտադրել «կանաչ» ջրածինԳազամատակարարման վթարային դադարեցում որոշ հասցեներում Թրամփը կորցնում է համբերությունը. Ռուբիո Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումԻնչու՞ է ականջի հետևում գոյացություն առաջանում և ինչպե՞ս ազատվել դրանից Ջրափրկարարները դուրս են բերել քաղաքացիներին և մոտորանավակը Աղվեսասարի մոտ գտնվող լճում ձուկ բռնելիս տղամարդն էլեկտրահարվել ու մահացել է Յուրաքանչյուրի գործն ու նրանց դեմ ներկայացվող մեղադրանքները մեկը մյուսից անհեթեթ ենԱրեւելքի Ասորական Եկեղեցու կաթողիկոսի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել Այսօր նշվում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Աբխազիայում զբոսաշրջիկը ժայռից ընկել է և մահացելՄեր տարածաշրջանի համար սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճանՕկուպացված Մարտակերտում, Շուշիում, Ասկերանում, Թալիշում և Շահումյանում հրդեհներ են Գորիսում շան կծածի 9 դեպք է գրանցվել մեկ ամսում
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված