«Իմ քայլը» խմբակցության անդամները չեն կարողանում պահպանել գործընկերային կոռեկտությունը. Անի Սամսոնյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները ևս չեն կարողանում պահպանել գործընկերային կոռեկտությունը և անցնում են վիրավորանքների: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր ընտրված Անի Սամսոնյանը` կից տեղադրելով Ալեքսանդր Ավետիսյանի ֆեյսբուքյան մեկնաբանությունը՝ «անիսամսոնյանատիպ էժանագին մանիպուլյացիաների մասին»:

«Ավագանու վերջին հերթական նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը չդիմանալով մեր կողմից արտահայտված հանրային տրանսպորտի վերաբերյալ մտահոգություններին, անցավ անձնական դաշտի սահմանագիծը և վիրավորեց մեզ և իր քաղաքական ուժի ու մեր նախկին գործընկերներին։

Ինչպես տեսնում եք լուսանկարից Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները ևս չեն կարողանում պահպանել գործընկերային կոռեկտությունը և անցնում են վիրավորանքների։

Սա գործելաոճ է։

Սա մակարդակ է։

Սա քաղաքական անհանդուրժողականության մշակույթ է։

Սա Երևան քաղաքի նկատմամբ՝ որպես ԸՆՏՐՎԱԾ ավագանու անդամի կողմից անթույլատրելի վերաբերմունք է, վարքագիծ քաղաքի նկատմամբ, քաղաքացիների բարձրացրած խնդրի նկատմամբ։

Հարգելի գործընկերներ, այս տենդենցը լավ հեռանկարներ ձեզ և բոլորիս չի խոստանում։

Նշեմ նաև, որ մեր այս գործընկերը այսօր ստացել է պատգամավորի մանդատ։ Շնորհավորում եմ»,- գրել է նա։

«Գ. Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ հարյուրավոր զինծառայողների ծնողներ մեկնել են Արցախ Աստղաբան Էլյա Հովհաննիսյանի կանխատեսումները. նա մանրամասն ներկայացնում է, որ նշանին ինչ է սպասվում … պատրաստվեք անսպասելիին Սոցիալական արդարության հարց կլուծվի, եթե մենք հարկենք հարստությունը․ Գևորգ Պապոյան (տեսանյութ) Դաժան վթար Արագածոտնում. հոր մահվան տարելիցի օրը ավտովթարի հետեւանքով մահացել է 29-ամյա որդին ԱԺ արտահերթ նստաշրջանը շարունակվում է. օրակարգում են Հարկային օրենսգրքի փոփոխությունները (ուղիղ) Փաշինյանը Մասիսում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի զբոսայգու եւ Ընտանեկան մարզահամալիրի բացմանը (ուղիղ) Ո՞րն է Սամվել Կարապետյանի «սրացման» պատճառը. «Փաստ» Այս հաղթանակը դեռ սկիզբն է. Կարո Փայլանը Ստամբուլի ընտրության արդյունքների մասին Շիրակի մարզում ձվի չափ կարկուտ է տեղացել․ վնասներ են կրել ավելի քան 10 գյուղ Կոնֆլիկտի հանգուցալուծման բանալին Արցախի ժողովրդի իրավունքների ճանաչումն է. Մնացականյանի ելույթը՝ ՄԱԿ-ում Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են թմրանյութի «պլանտացիա» Մատենադարանի հարեւանությամբ 3 հաստաբուն բարդի են կտրել Կաքավ որսացող տղամարդը բերման է ենթարկվել Գլխավոր դատախազությունից նյութեր են ուղարկվել ոստիկանության 6-րդ վարչություն Կարեն Փոլադյանի վերաբերյալ Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող»
Ամենաընթերցված
«Թուրքիայում գիտակցում են պետության և պետականությա... Պաշտոնական այցելությամբ որևէ տեղ գնացողը թող գլուխ... Շիրակի մարզի դատախազի այցի արդյունքում «Արթիկ» ՔԿՀ... Ադրբեջանի 5 կմ 100մ երկարությամբ դրոշը անց է կացվե... «Հայաստան-ԵՄ՝ անշուք հրաժեշտ». Արմեն Աշոտյան Հարուստներին «մորթելով»՝ սոցիալապես առավել վատ ապր... Եթե դուք սա համարում եք հեղափոխություն, տղերք ջա՛ն... Սահմանադրական դատարանը անհրաժեշտ է գտնում լրացուցի... Աբովյանը չպետք է լինի գործ տվողների քաղաք. Էդուարդ... «Էս ինչ շտուրմովիկ համբալներ են». պատգամավորը՝ ակց... Պահանջում ենք պարզել «ահազանգ» տվողի ինքնությունը ... Որքան հասկանում եմ, միայն ես ու Շմայսը չենք մեկնաբ... ԲԴԽ անդամ Գևորգ Դանիելյանը հրաժարական է տվել Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը երեխաների պ... Այսօրվա հավաքը կասկածելի է. ինչպես է մեկնաբանում Վ... Նիկոլն այլևս քաղաքական դիակ է. Մենուա Հարությունյա... ՀՀ դեսպանատունը միակն էր, որ հիվանդանոցի տնօրենի հ... Փարթին շարունակվում է․ Նիկոլ Փաշինյան Ձեզ բնորոշ հարմարվողականությամբ զեկուցում էիք երկր... Քարով չխփեք, բայց իրոք չեմ հասկանում խի՞ եք քննադա...
website by Sargssyan