Դիակ չի եղել մուտքի մոտ, դիակով մեքենան հյուրանոցին մոտեցել է 8:15-ին․ ականատես Գարիկ Ղազարյանը՝ «Հին Հռոմ» ռեստորանի դեպքի մասին (տեսանյութ)

Ղազախստանում` Կարագանդա քաղաքում, դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը «Հին Հռոմ» ռեստորանում վիճաբանություն է տեղի ունեցել։ Մեկ մարդ մահացել է, երեքը վնասվածքներ են ստացել։ Ղազախստանի ԶԼՄ–ները հայտնել են, որ սպանության կասկածյալներից երեքը հայեր են։ Armdaily.am-ը կապ հաստատեց ռեստորանի հարակից տարածքում բնակվող Գարիկ Ղազարյանի հետ, ով հետևել էր իրադարձություններին։ Ղազարյանը նշեց, որ ռեստորանը պատկանում է իր հայ ընկերոջը, տղաները բարեկամական կապեր ունեն միմյանց և ռեստորանի տիրոջ հետ։ Գարիկ Ղազարյանը մեզ տեսանյութ տրամադրեց՝ նշելով․ «Այս տեսանյութը արվել է «Հին Հռոմ» ռեստորանի առջև: Ո՞վ և ի՞նչու է ուզում կռվեցնել ղազախներին և հայերին: Վեճը տեղի է ունեցել առավոտյան 4-ից 5-ը ընկած ժամանակահատվածում: Դրանից հետո գլխավոր մուտքից տասնյակ մեքենաներ են դուրս եկել, հարյուրավոր մարդկանցից ոչ մեկը չի տեսել դիակը: Դարպասները փակել են 4:40-ից 4:50-ին, իսկ ժամը 5ին եկել է ոստիկանությունը: Նրանք կանգնել են գլխավոր մուտքի մոտ, քանի որ չէին կարող ներս մտնել և գլխավոր մուտքի մոտ ոչ ոք դիակ չէր տեսել: Դիակով մեքենան հյուրանոցին մոտեցել է 8:15-ին: Դիակը հայտնաբերել են մոտավորապես ժամը 9:ին: Դիակի վրա հայնտաբերել են ազդրային զարկերակի վնասվածք,որի դեպքում պիտի լիներ արյան լճակ,սակայն դիակի հայտնաբերման վայրում արյուն չկար: Ես վստահ եմ,որ ղազախական իշխանությունը չեն ցանկանում որպեսզի կրքերը բորբոքվեն և թշնամանք առաջանա: Սակայն,երևի թե որոշների համար սա ձեռնտու է»: Նա նշեց, որ սպանության մեջ կասկածվող տղաներն իրոք մասնակցել են կռվին, սակայն հեռացել են։ Տղաներին Ղազարյանը բնութագրեց որպես սովորական ուսանողների, ովքեր որևէ ոչ պատշաճ արարքով աչքի չեն ընկել։ Ղազախստանի ԶԼՄ–ների հրապարակումների համաձայն` փողոցում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ Կարագանդայի 23-ամյա բնակիչը մահացել է դանակի ստացած հարվածներից: Ոստիկանության աշխատակիցների անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել են Մալխասյան Թորգոմը, Մալխասյան Սոխակը և Նադիրբեկով Քաիրը։ Գուրուրյան Նարեկի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ 

Մարդիկ չեն ցանկանում դատավոր դառնալ, քանի որ Փաշինյանն ուղղորդված վատաբանում է դատավորներին․ Ռուբեն Մելիքյան Ոստիկանները կանգնեցրել են «Տոյոտա Քեմրի» մեքենան եւ ներսում «Մակարով» են հայտնաբերել Վերականգնման վարկերի բանկը 2,7 մլն եվրո դրամաշնորհ կհատկացնի Հայաստանին ՌԴ զարգացումները՝ մանրադիտակի տակ «Ռիսկային չարի՞ք», թե՞ փրկության երաշխիք ՍԴ-ում լինելու եմ 2-րդ դատավորը․ Վահե Գրիգորյան (տեսանյութ) Որքա՞ն աշխատավարձ են ստանում թատրոնների դերասանները Պատգամավոր Հայկ Սարգսյանը տառասխալով գրառում է արել (լուսանկար) Կառավարությունում ծափերով ողջունեցին արդարադատության նորանշանակ նախարարին (տեսանյութ) ԱԺ-ն հաստատեց նախորդ տարվա պետական բյուջեի կատարման հաշվետվությունը Առաջին անգամ Հայաստանում անվճար առաքումով օնլայն սուպերմարկետ` Supermarket.am Քննարկում ենք մի բյուջեի կատարման հաշվետվություն, որին դեմ է քվեարկել վարչապետը․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ) Պատանեկան ԵԱ. Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի թիմը նվաճեց 4 մեդալ Հովիկ Աբրահամյանի իրավաբանների խումբը դիմել է լրատվամիջոցին հերքման պահանջով «Ժամանակ». Առերեսվել են Սերժ Սարգսյանն ու գործարար Լեւոն Մարկոսը
Ամենաընթերցված
Ադրբեջանի 5 կմ 100մ երկարությամբ դրոշը անց է կացվե... «Հայաստան-ԵՄ՝ անշուք հրաժեշտ». Արմեն Աշոտյան Հարուստներին «մորթելով»՝ սոցիալապես առավել վատ ապր... Եթե դուք սա համարում եք հեղափոխություն, տղերք ջա՛ն... Սահմանադրական դատարանը անհրաժեշտ է գտնում լրացուցի... Աբովյանը չպետք է լինի գործ տվողների քաղաք. Էդուարդ... «Էս ինչ շտուրմովիկ համբալներ են». պատգամավորը՝ ակց... Պահանջում ենք պարզել «ահազանգ» տվողի ինքնությունը ... Որքան հասկանում եմ, միայն ես ու Շմայսը չենք մեկնաբ... ԲԴԽ անդամ Գևորգ Դանիելյանը հրաժարական է տվել Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը երեխաների պ... Այսօրվա հավաքը կասկածելի է. ինչպես է մեկնաբանում Վ... Նիկոլն այլևս քաղաքական դիակ է. Մենուա Հարությունյա... ՀՀ դեսպանատունը միակն էր, որ հիվանդանոցի տնօրենի հ... Փարթին շարունակվում է․ Նիկոլ Փաշինյան Ձեզ բնորոշ հարմարվողականությամբ զեկուցում էիք երկր... Քարով չխփեք, բայց իրոք չեմ հասկանում խի՞ եք քննադա... ԵՊՀ շուրջ ծավալված իրադարձությունները ցավալի են և ... Երազ եմ տեսել, որ ԱԱԾ-ն դիմելու է սադրանքի որդուս ... Մեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ. ադրբեջանց...
website by Sargssyan