Ինչ են քննարկել Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները
Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են հայ-ռուսական օրակարգի հարցերի լայն շրջանակ։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Հիշեցնենք, որ քիչ անց Մոսկվայում կկայանա Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: