Իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն էլ ինչ ուզում, անում է.

Իշխանության՝ ժողովրդին պատկանելու մասին խոսակցությունները հատկապես մոդայիկ էին իշխանափոխությունից առաջ: Ի թիվս այլ, համարյա թե միֆականացված ձևակերպումների, այս ձևակերպումը՝ հղում անելով Սահմանադրությանը, նպատակ ուներ նախորդ իշխանություններին հակառակ հայտարարել, որ իշխանությունը չի կարող պատկանել միայն նեղ խմբի: Համաժողովրդական շարժման արդյունքում արձանագրված իշխանափոխությունից հետո հայտնի ձևակերպումն այլ իմաստներ ստացավ՝ դառնալով նոր իշխանությունների հռետորաբանության անբաժան մաս:

Ցավոք, սակայն, այդ սահմանադրական ձևակերպման քաղաքական մեկնաբանությունների չափաբաժնի չարաշահումը բերեց մի իրավիճակի, երբ այդ ձևակերպումը դարձավ քաղաքական ու քաղաքացիական տրամաբանություն, սակայն խեղված տարբերակով: Բավական բազմաշերտ այդ ձևակերպումը հնարավորինս պարզունակ մեկնաբանություն և ընկալում ստացավ, չափազանց շատ ուղիղ իմաստ, առանց, օրինակ, բացատրելու,որ իշխանության իրավունքը ժողովուրդն իրացնում է ընտրությունների ու ներկայացուցչական դեմոկրատիայի, պետական ինստիտուտների միջոցով: 

Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ թե՛ նախկինում, թե՛ հիմա Սահմանադրությունից կտրվեց և դրոշակ դարձավ միայն մեկ արտահայտություն: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Առանց այդ էլ հայաստանյան հասարակությունը իշխանությունից ու պետությունից ուներ ահռելի սպասելիքներ ու հենց դրանց էր արտոնել իր բոլոր սպասելիքները, հաջողություններն ու ձախողումները: Հիմա, երբ իշխանության՝ ժողովրդին պատկանելու պարզեցված թեզը դարձել է գերակա, իշխանության և ժողովրդի միջև որևէ սահման վերացել է: Ավելի ճիշտ կլինի տիրող վիճակը ձևակերպել այսպես՝ իշխանությունն ու ժողովուրդը նույնացել են այլևս, հետևաբար ժողովուրդը իրեն պահում է իշխանության պես: Այլ կերպ չի կարելի բացատրել Երևանի փողոցներում տիրող իրավիճակն ու այն կեղծ հպարտությունը, որով հասարակ քաղաքացիները սկսել են հարաբերվել պետության հետ, ընդհուպ մինչև իրենց իսկ կողմից ընտրված իշխանության երաշխավորության տակ գտնվող դատարանների կայացրած որոշումների հանդեպ:

Ո՞ւմ աշխատավարձն է բարձրացել. Փաշինյանը փաստեր է ներկայացրել ՀՔԾ-ում վերականգնված գումարը 7 անգամ ավելի է, քան նախորդ 11 տարիներինը միասին վերցված. Փաշինյան Մի զինծառայողն ինքն իր վրա է կրակել. Դավիթ Տոնոյանը՝ նախօրեի միջադեպի մասին (Տեսանյութ) Ոնց որ էդ ասողների իշխանությունների օրոք հայերի 70 տոկոսը թիֆլիսահայ էր. Փաշինյանը հեգնեց (Տեսանյութ) 2019-ի վերջին Հայաստանում ստեղծվել են 81 534 նոր աշխատատեղեր. Փաշինյան Հայաստանը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը. Փաշինյան Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 453 ընտանիքի բնակարանի խնդիրը կլուծվի 2020թ. Հաջողվել է հարկային եկամուտները ավելացնել 505.4 միլիարդով. փաստ № 1 Այգավան գյուղում վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել է կրակոցներով. կան վիրավորներ Բարեւն էլ ժամով պիտի տանք. Փաշինյանն ասուլիսը սկսեց կատակով (Տեսանյութ) Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը՝ Կապանում (ուղիղ) Ներ­հա­սա­րա­կա­կան ու ներ­քա­ղա­քա­կան մթնո­լոր­տում կու­տակ­ված աղ­բը մաք­րե­լու ժա­մա­նա­կը «Մի ցու­ցիչ վերց­նելն ու այն ան­նա­խա­դեպ որա­կե­լը մի­ջազ­գա­յին տնտե­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում չի աշ­խա­տում» Ալավերդցիները կդիմե՞ն կտրուկ գործողությունների Խառը կանաչի, սոխ, ոսկրոտ միս, կոնյակ. գյուղապետարանի ակնկալվող գնումները
Ամենաընթերցված
Քաղաքական դալտոնիզմը հաղթահարելու հրամայական Սա էլ կանցնի, ամուր եղեք․ Շարմազանով Գագիկ Ծառուկյանի խոսքերը խեղաթյուրել ցանկացող սորո... «Լատենտ համակրություն, Համլետի հոր ուրվական». սրան... Փողոց փակելով մարզպետ դառավ, հիմա ասում է՝ փողոցնե... «Սրանք մարդ չեն ու տղամարդ էլ չեն» Սոցցանցերում զինծառայողների ակտիվությունը հակառակո... Ուկրաինայի նախագահը կրճատել է նախարարների աշխատավա... «Միլիոններ տվե՛ք, թե չէ կարող է լավ չաշխատենք ասող... Սթափվել է պետք, կանգ առնել է պետք. օր առաջ. Արթուր... Արմեն Հովհաննիսյանը սեփական կյանքով փրկեց առնվազն ... Կոտայքում ունենք դպրոցներ, որտեղ դեռեւս ջեռուցումն... «Ու էս կենդանին ոստիկան է. Ականջդ կանչի, Վլադիմիր ... Եթե կարծում եք, թե նրանք փոշմանելու են, որ արել են... Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերն... «Ո՞րն է Գեորգի Կուտոյանի մահվան ձեր վարկածը». mamu... Արթուր Վանեցյանը գրառում է արել Ինստագրամում հայտնված սպիտակ վագրը Գ. Ծառուկյանին ... Նիկոլ Փաշինյանի ասուլիսը տեղի կունենա Կապանում Ստիպված եմ հիասթափեցնել վարչապետ Փաշինյանին. Հայաս...
website by Sargssyan