«Այս տարածաշրջանը պատկանում է մեզ»․ Ալիևի օգնականի հայտարարությունը Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը չի քննարկվի. Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրել Արայիկ Հարությունյանի հարցազրույցը Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են. լուսանկարներ Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Ազգությամբ հայը նշանակվել է Պաղեստինի Արտաքին գործերի նախարար


Հայ–ռուսական հարաբերություններն ինտենսիվանում են՝ ի հաշիվ Արևմուտքի.

Քաղաքականություն

Վաղը՝ դեկտեմբերի 27–ին, նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, որի շրջանակներում նա կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ենթադրվում է, որ քննարկման առանցքում լինելու է գազի սակագնի հարցը՝ հաշվի առնելով, որ գործող պայմանագիրն ավարտվում է այս տարեվերջին: Հանդիպումն ընթանալու է գազի գնի շուրջ ստացվող հակասական ինֆորմացիայի ֆոնին:

Փաշինյան–Պուտին հանդիպումներն, ընդհանրապես, բավական պարբերական բնույթ են կրում, ընդ որում՝ թե՛ երկկողմ ֆորմատով, թե՛ ԵԱՏՄ–ի կամ ՀԱՊԿ–ի այլ հանդիպումների շրջանակներում նկատվում է երկու երկրների ղեկավարների միջև բավական հագեցած օրակարգ: Բնական է, որ Ռուսաստանը՝ լինելով Հայաստանի թիվ մեկ գործընկերը, կարիք ունի հայաստանյան նոր իշխանությունների հետ անընդհատ ռեժիմում քննարկումներ վարել: Մյուս կողմից էլ Հայաստանի նոր իշխանությունները խնդիր ունեն ցրել ռուսական կողմի սկեպտիցիզմը:

Այս իմաստով էլի են եղել դեպքեր, երբ հայ–ռուսական հարաբերություններում ի հայտ եկող այս կամ այն տարընթերցումները պարզաբանելու համար Փաշինյանը մեկնել է Մոսվկա և հանդիպել Պուտինին: Իհարկե, հասարակությունը լիահույս է, որ հերթական հանդիպման ընթացքում կստացվի առնվազն խուսափել գազի սակագնի հնարավոր թանկացումից: 

Հատկանշական է, սակայն, որ հայ–ռուսական հարաբերությունները, փաստացի դառնում են Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի մեխը, զբաղեցնում են այդ օրակարգի ահռելի մասը, ընդ որում, զբաղեցնում են ոչ միայն կիրառական, այլև ընկալումների, մեդիադաշտում այդ օրակարգի ներկայացվածության մասով: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանը հիմա գտնվում է ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը հաջորդող բավական պատասխանատու փուլում: Այս իմաստով ԵՄ շրջանակային համաձայնագրի կոնտեքստում Եվրամիության հետ հարաբերությունների չափաբաժինն անհամեմատ քիչ է հայ–ռուսական հարաբերությունների օրակարգից: Հատկապես այդ համամասնության տարբերությունն աչքի է զարնում, երբ համեմատում ենք նախորդ իշխանության վարած քաղաքականության հետ:

Ստացվում է, որ կամ նախորդ իշխանությունները, որոնց քանիցս մեղադրում էին ռուսամետության ու ընդհուպ ռուսահպատակության մեջ, գոնե տեղեկատվական իմաստով փորձում էին հավասարակշռել տարբեր աշխարհաքաղաքական օրակարգերի ներկայությունը, իսկ արդեն լեգիտիմ, ինչպես շատ է ասվում, ինքնիշխան Հայաստանի իշխանությունները կշեռքի նժարը անթաքույց թեքում են դեպի բացառապես աշխարհաքաղաքական կողմերից մեկը:

Սա միտումնավոր է արվում, թե պարզապես հեղափոխությունն է ծնել այսպիսի իրավիճակ և անհրաժեշտություն՝ պարզաբանելու անընդհատ ծագող հարցեր, դժվար է ասել: Չի բացառվում, որ հեղափոխական Փաշինյանին չի գոհացնում Եվրամիության բյուրոկրատական մեքենայի ծանր և դանդաղ աշխատանքը, իսկ ինքը ցանկանում է հարցերին արագ և կոնկրետ լուծումներ տալ՝ հեղափոխական ռիթմին հարիր: Այս իմաստով, իհարկե, Պուտինը, թերևս, անկախ իր «բռնապետական» ընկալումներից, ավելի հարմարավետ գործընկեր է Փաշինյանի համար, որովհետև, ի տարբերություն ԵՄ–ի, Ռուսաստանում հարցերին կարելի է լուծում տալ մեկ–երկու զանգի միջոցով:

Տարին ամփոփելով՝ կարող ենք ասել, որ նոր իշխանություններին, իհարկե, հաջողվեց խուսափել տեսանելի լուրջ արտաքին քաղաքական ցնցումներից: Սակայն չենք կարող չարձանագրել, որ մի կողմից այդպես էլ արտաքին քաղաքական որևէ նոր ռազմավարություն չկա, ու կան միայն ընթացիկ հարցերին տրվող ընթացիկ լուծումներ, մյուս կողմից էլ կա հայ–ռուսական օրակարգի ու հարաբերությունների էական ինտենսիվացում՝ ի հաշիվ աշխարհաքաղաքական այլ կենտրոնների հետ հարաբերությունների: Լա՞վ է սա, թե՞ վատ, կյանքը ցույց կտա:

«Այս տարածաշրջանը պատկանում է մեզ»․ Ալիևի օգնականի հայտարարությունըԾանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա ԵրևանումՀայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը չի քննարկվի. Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրել Արայիկ Հարությունյանի հարցազրույցը Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են. լուսանկարներԲարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Ազգությամբ հայը նշանակվել է Պաղեստինի Արտաքին գործերի նախարարԳետավանից գերեվարել ու Բաքվի բանտում են պահում 71-ամյա մեր հայրենակիցներից մեկինՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևան-նոյեմբերյան միջպետական ճանապարհն է. սա անցնում է ադրբեջանցիներին. Սուրեն Պետրոսյան «Կրոկուս»-ի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել40–ամյա երևանցին հարվածել է հորը, հարևան կանանցից մեկին է սպանել, մյուսի նկատմամբ՝ սպանության փորձ կատարել Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում ԶՊՄԿ ընկերության` 4600-ը գերազանցող աշխատակիցներից շուրջ 700-ը ճարտարագետ են «Պուտինին զարմացրել էր Փաշինյանի որոշումը»․ Լավրով «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է․ ոստիկանություն Զախարովան «խանդում» է Փաշինյանին․ Պետդեպն արձագանքել էԱրտակարգ դեպք ԵրևանումՆիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԻմ անունից սուտ հայտարարություններ են արվում․ Լևոն Քոչարյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է Մեթյու Միլլերը անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի արձագանքինԼավրովի խոստովանությունըԻնչ չի կարելի անել Զատիկին. արդյո՞ք խախտում եք հիմնական ավանդույթը Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել Կրասնոյարսկ մեկնող չվերթում Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱհազանգ Արարատից․ քարաթափում է տեղի ունեցելՌԴ ՊՆ-ից տեղեկացնում ենՎիճաբանություն և ծեծկռտnւք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազա կառուցելու մասինԵրևանում ու Գողթանիկում մեծաքանակ զենք, զինամթերք են հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնի Երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստըԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին
Ամենադիտված