Կապանում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Իրանը մահապատժի է ենթարկել ապօրինի համարվող ընդդիմադիր խմբի երկու անդամների Պատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում Ազատի ջրամբարից դուրս է բերվել ջրահեղձ եղած 16–ամյա տղայի դին Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր Աստղագուշակները նշել են չորս նշաններ, որոնց փողը երբեք չի սպառվում Չեզոքության ժամանակն ավարտվեց. Ավստրիան մտադիր է միանալ ՆԱՏՕ-ին Իրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին «Բժիշկները հոկտեմբերից պետք է ապացուցեն, որ որակյալ բժիշկ են». Անուշ Պողոսյան Թուրքը «Արփի լիճ» պարկում անասուն է արածեցնում. shamshyan.com


Երկակի ստանդարտներ. իշխանությունը՝ փողոցային դժգոհության դեմ հանդիման.

Վերլուծություն

Իշխանափոխությունից հետո բավական ակտիվացել են տարատեսական սոցիալական դժգոհության դրսևորումները, լինեն դրանք գործադուլ, Կաթողիկոսի, գյուղապետի հրաժարականի պահանջ, թե մեկ այլ բան: Մի կողմից հասկանալի էր, որ երկրում կուտակված խնդիրները իշխանափոխությամբ չէին ավարտվելու և նույնիսկ համաժողովրդական հեղափոխության հաղթանակից հետո ավելի լոկալ մակարդակով դուրս էին սպրդելու դժգոհության նոր դրսևորումներ: Մեկ այլ կողմից էլ, պետք էր հեղափոխության համաժողովրդականության հանգամանքը դառնար մեկնակետ, որպեսզի իշխանությունը դուրս հաներ խնդիրների լուծումը պերմանենտ դժգոհությունների ցիկլից՝ դրանք տեղափոխելով ավելի համակարգային հուն: 

Այս իմաստով իշխանությունը որոշակի կաշկանդվածություն ունի, քանի որ գալով իշխանության փողոցային շարժման միջոցով՝ դժվար է մարդկանց նախատել նույն բանի համար: Մյուս կողմից էլ այդ փողոցային զանազան ակցիաները կաթվածահար են անում նոր իշխանությունների առանց այդ էլ բարդ աշխատանքը: Ինչ–որ պահից Փաշինյանն, ամեն դեպքում, փորձեց խնդրի լուծում առաջարկել՝ հորդորելով, օրինակ, գյուղապետի հրաժարական պահանջողներին ապահովել գոնե գյուղի բնակչության կեսի ստորագրությունները ու ուղարկել իրենց: 

Ինչպես տեսանք, սակայն, նույնիսկ ընտրություններից հետո փողոցային տարբեր դրսևորումները չեն պակասել: Ավելին, եթե սկզբում այդ դրսևորումները կրում էին հեղափոխության իներցիան, հիմա դրանք առաջանում են արդեն ընթացիկ պրոցեսների արդյունքում: Օրինակ Էջմիածնում և գլխավոր դատախազության մոտ Մանվել Գրիգորյանի կալանքից ազատման դեմ բողոքի ցույցերը: Կամ օպտիմալացման վտանգի առջև հայտնված գերատեսչությունների աշխատողների ակցիան: Այսինքն, փաստացի ունենք առնվազն երեք մոտիվ, որոնք փողոցում ու հրապարակներում տարատեսակ ակցիաների հնարավորությունը բարձրացնում են: Կուտակված ահռելի դժգոհություններ, հեղափոխության իներցիա, ընթացիկ խնդիրներ: Ընդ որում, սա՝ իշխանության ահռելի լեգիտիմության պայմաններում, ինչը արդեն իսկ տարօրինակ է: Տարօրինակ այն առումով, որ մի կողմից կան բազմաթիվ դժգոհության դրսևորումներ, թեկուզև ոչ ուղղակի հասցեագրված իշխանությանը, մյուս կողմից կա բավական մեծ լեգիտիմություն: Խնդիրը հետևաբար կամ հանրային տրամադրությունների և ընտրության արդյունքների որոշակի անհամատեղելիությունն է, կամ էլ փողոցային պայքարի՝ որպես քաղաքական պայքարի հիմնական գործիքակազմի պոպուլյարիզացիան, որի «հաջողության» հեղինակները իշխանությունն ու Փաշինյանն են: 

Գուցե ժամանակին փողոցն ու հրապարակը հռչակելով որպես քաղաքական հիմնական հարթակ՝ Փաշինյանն ու կողմնակիցները փորձում էին կարճատև, պահի քարոզչական ու քաղաքական խնդիրներ լուծել: Բայց փաստացի հիմա, երբ նրանք արդեն ամբողջական իմաստով իշխանություն են, փողոցը որպես քաղաքական թիվ մեկ հարթակ հռչակելը տալիս է իր պտուղները: Հետևաբար իշխանությունը վաղ թե ուշ պետք է բախվի այս խնդրին ու դիրքորոշում հայտնի:

Դիրքորոշումները, ցավոք, հակասական են: Մի դեպքում այդ դիրքորոշումն արդարացնում է ցուցարարների մոտիվացիան՝ դուրս գալ դատարանի որոշման դեմ, մեկ այլ դեպքում այդ դիրքորոշումը հեգնում է մշակույթի նախարարության աշխատակիցների հնարավոր գործադուլը: Երկակի ստանդարտները այս հարցում ավելի վտանգավոր են, քան նույնիսկ լռությունը, որովհետև փաստացի սկսում են փողոցին թելադրել իշխանության օրակարգ, սոցիալական դժգոհության մեջ դնել արհեստական չափանիշներ, որը վտանգ ունի ոչ միայն խլացնել իրական հնարավոր դժգոհությունը, որ չի համապատասխանում իշխանության օրակարգին, այլև դաշտ է բացում զանազան քաղաքական արկածախնդիրների համար, ովքեր գերազանցիկի պես կարող են յուրացնել իշխանության համար համակրելի դժգոհության ձևերն ու բովանդակությունը և դա դարձնեն, օրինակ, քաղաքական վերելքի կամ կոմերցիայի առարկա:

Սամվել Կարապետյանը ազդարարում է նոր քաղաքական ուժի ձևավորում. «Պատրաստվում ենք բացել մեր պատմության նոր էջը» Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի գյուղերից մեկում, 16-ամյա ՌԴ քաղաքացի է մաhացել․ Shamshyan Վթար Սևան-Երևան ճանապարհին, «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 48-ամյա հետիոտնի․ ShamshyanՈ՛չ մի «Զանգեզուրի միջանցք» և ո՛չ մեկիդ․ կյանքի՛ գնով է պետք պաշտպանել Սյունիքը. Խաչիկ ԱսրյանԻնչ է կատարվել գիշերը․ ՌԴ ՊՆ հաղորդագրությունըՆերքաղաքական առողջ պայքարը կարևոր է պետության զարգացման համար, քանի որ գաղափարների բախումից ծնվում են լավագույն լուծումներ. Մհեր ԱվետիսյանԵրկիրը վերածել են քաղաքական կրկեսի. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեի» անդամների ուխտագնացությունը Վայոց ձորում շարունակվում էԵրևանի հյուրանոցներից մեկում քաղաքացին արգելափակվել է վերելակի խցիկի տակՆիկոլ Փաշինյանը կրկին արձակուրդ է գնումՈղբերգական ավտովթար․ փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն տեղում մահացել էՕդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կմոտենա +40-ի. եղանակի տեսությունՍամվել Կարապետյանի առաջնորդությամբ նոր քաղաքական բևեռի ստեղծումն իշխանականների հոգեխանգարմունքի պատճառԿապանում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Իրանը մահապատժի է ենթարկել ապօրինի համարվող ընդդիմադիր խմբի երկու անդամներիՊատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունումՄեր նախընտրելի տարբերակը քաղաքական և դիվանագիտական միջոցներն են. ՊեսկովԱզատի ջրամբարից դուրս է բերվել ջրահեղձ եղած 16–ամյա տղայի դին Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր Աստղագուշակները նշել են չորս նշաններ, որոնց փողը երբեք չի սպառվում Ահաբեկչությունը Սիոնիստական ռեժիմի հատկանիշն է. Իրանի իսլամական խորհրդարանի նախագահըՉեզոքության ժամանակն ավարտվեց. Ավստրիան մտադիր է միանալ ՆԱՏՕ-ին Իրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Գյումրիում նշում են Վարդավառը. տեսանյութ «Բժիշկները հոկտեմբերից պետք է ապացուցեն, որ որակյալ բժիշկ են». Անուշ Պողոսյան Թուրքը «Արփի լիճ» պարկում անասուն է արածեցնում. shamshyan.com Զբոսաշրջային այցելությունների ընթացքում խաթարվում են ջրային էկոհամակարգերը. ՇՄՆՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի բացման արարողությունըԳնդակոծություններ Ուկրաինայում. մեկ գիշերվա ընթացքում երկու մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվելՀայաստանում օդի ջերմաստիճանը հուլիսի 27-ից կբարձրանա 2-4 աստիճանով Քաղաքացիները բարձրացել են «Շառաչ ջրվեժ»-ը և չեն կարողացել իջնել․ օգնության են հասել փրկարարները Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ Ազատի ջրամբարում որոնում են ջրահեղձ եղած 16-ամյա տղայի մարմինը Միայն անհայրենիք մարդիկ են մոռանում ու չհիշելու տալիս Հայաստանի անցյալը. Արտակ Զաքարյան7 մեդալ. բռնցքամարտիկ աղջիկներն ավարտեցին ելույթները պատանիների Եվրոպայի առաջնությունումՎիճաբանություն Աբովյան քաղաքի Հայփոստի հարևանությամբ․ 2 վիրավորներից 1-ը անչափահաս է «Զանգեզուրի միջանցքը» Ռուսաստանին և Իրանին ճնշելու ամերիկյան ծրագիր է. Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդականԻրազեկում․ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ «ՂազՄունայԳազ»-ը փորձում է պիլոտային ռեժիմով արտադրել «կանաչ» ջրածինԳազամատակարարման վթարային դադարեցում որոշ հասցեներում Թրամփը կորցնում է համբերությունը. Ռուբիո Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումԻնչու՞ է ականջի հետևում գոյացություն առաջանում և ինչպե՞ս ազատվել դրանից Ջրափրկարարները դուրս են բերել քաղաքացիներին և մոտորանավակը Աղվեսասարի մոտ գտնվող լճում ձուկ բռնելիս տղամարդն էլեկտրահարվել ու մահացել է Յուրաքանչյուրի գործն ու նրանց դեմ ներկայացվող մեղադրանքները մեկը մյուսից անհեթեթ ենԱրեւելքի Ասորական Եկեղեցու կաթողիկոսի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել Այսօր նշվում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Աբխազիայում զբոսաշրջիկը ժայռից ընկել է և մահացելՄեր տարածաշրջանի համար սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճանՕկուպացված Մարտակերտում, Շուշիում, Ասկերանում, Թալիշում և Շահումյանում հրդեհներ են
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված