Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենաներն արգելափակումից
ՀասարակությունԴեկտեմբերի 23-ին, ժամը 12:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Կ. Խ.):
Նույն օրը, ժամը 21:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոգո» կոչվող սարում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Volkswagen Golf 3» մակնիշի ավտոմեքենան (վարորդը և 1 ուղևոր):