Արտակարգ դեպք Երեւանում. 86-ամյա կինը Հանրապետության հրապարակում ինքնահրկիզվել է
ՀասարակությունԵրեւանում, դեկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը17։50-ի սահմաններում Ոստիկանության ծառայողները Հանրապետության հրապարակում նկատել են մի այրվող կնոջ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանության ծառայողները անմիջապես ձեռնամուխ են եղել բռնկված կրակը մարելուն, որից հետո օգնել են կնոջը տեղափոխվել Երեւանի Այրվածքաբանական բժշկական կենտրոն։
Պարզվել է, որ նա նշված կենտրոն է տեղափոխվել «ջերմային այրվածք, դեմքի, պարանոցի, որովայնի վերին եւ ստորին վերջույթների 15 աստիճանի եւ ՕԴԲ 10 աստիճանի» ախտորոշմամբ։
Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննիչի գլխավորությամբ, որտեղ բժիշկները հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 86-ամյա Ռիմա Գ.-ն է, ով ինքնահրկիզման միջոցով փորձել է ինքնասպան լինել