Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմ Սև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներին


Քոչարյանի ինքնակենսագրականի տողատակը. հանրային քննարկման բացառումն ու դավադրության տեսության հետևանքները.

Քաղաքականություն

Նախօրեին համացանցում հայտնվել էր Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրականից մի հատված, որ առնչվում էր հոկտեմբերի 27–ի ողբերգական դեպքերին: Քոչարյանը բավական մանրամասն, տեղ–տեղ գեղարվեստական լեզվով համեմված ներկայացնում էր, թե ինչով է զբաղված եղել այդ օրը՝ նախքան ցավալի դեպքը և դեպքից հետո: Ընթերցողներից շատերը վստահաբար արդեն ծանոթ են գրքի այդ հատվածին, հետևաբար չենք զբաղվի դրա նկարագրությամբ:

Առավել հետաքրքրական է ոչ այնքան այն, որ նման մանրամասնություններով տեքստ հրապարակվում է այն պահին, երբ Քոչարյանը մեղադրյալի աթոռին է, այլ, որ Քոչարյանի ինքնակենսագրական գիրքը շանս է տալիս որոշակիորեն վերանայելու հին համակարգի մասին մեր պատկերացումները: Խոսքն այստեղ այն մասին չէ, որ Քոչարյանը բացում է այնպիսի տեղեկություններ, որոնք կարող են հիմնովին փոխել իր մասին հանրային ընկալումը կամ էլ գլխիվայր շրջել քաղաքական դաշտը: Ոչ էլ այն մասին է, որ գիրքն ու դրա բովանդակությունը պետք է ընդունել հալած յուղի պես: Ամենևին:

Խոսքն այն մասին է, որ Հայաստանի երկրորդ նախագահը ներկայացնում է իր ժամանակների հետաքրքիր իրադարձությունների մասին իր մոտեցումները՝ դրանք համեմելով որոշակի մանրամասներով, մանրամասներ, որոնք տարիներ շարունակ կա՛մ հայտնի չեն եղել, կա՛մ էլ մեկնաբանվել են ավելի շուտ բամբասանքի կամ «հավաստի աղբյուրների» մակարդակով: Ինչքանով են Քոչարյանի հայտնած մանրամասները իրականություն, դժվար է ասել: Բայց ինքնակենսագրականով Քոչարյանը դաշտ է բացում, որպեսզի այնտեղ ներկայացված հերոսները ևս սկսեն խոսել:

Իսկ խոսել պետք է, ինչքան էլ որ ցավոտ լինի շատերի համար, որովհետև նախորդ համակարգի հիմնական թերությունը հենց խոսքի բացակայությունն էր, հանրային քննարկման բացառումը, որը փոխակերպվում էր առավելապես դավադրության տեսություններով: Դավադրության տարբեր տեսություններն էլ սովորություն ունեն հայտնվել այնտեղ, որտեղ կա խոսքի, կապակցված ու ռացիոնալ մտքի, հաղորդակցության վակուում: Ինքնին դավադրությունը աշխարհը մեկնաբանելու հեշտ տարբերակներից մեկն է, երբ բազմաշերտ, հակասական իրողությունների շարքը ամբողջացվում է սև–սպիտակ գույներով ու միանշանակությամբ:

Այս իմաստով շատ լավ է, որ կան այնպիսի ինքնակենսագրականներ, որոնք անկախ իրենց բովանդակության ճշմարտացիությունից, հին համակարգի մասին խոսակցությունը միանշանակության դաշտից բերում են հակասականության, բազմաթիվ նյուանսների, բազմաթիվ հակադիր տեսակետների ու տեղի ունեցածի բազմաթիվ շերտերի հակադրման դաշտ: 

Հայաստանում տարիներ շարունակ քաղաքականությունը եղել է փակ, և եթե չլիներ տեխնոլոգիական այն թռիչքը, որ եղավ աշխարհում ու հասավ նաև մեզ, գուցե այդպես փակ էլ մնար քաղաքականությունը: Նույնիսկ տեխնոլոգիական նման թռիչքի ու դրա թելադրած պայմաններում էր քաղաքականությունը փորձ արվում պահել հնարավորինս փակ: Հիմա, երբ Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, որի հիմնական ուղերձը կարելի է ձևակերպել, որպես քաղաքականության վերադարձ հասարակությանը կամ հասարակության ակտիվ քաղաքականացում, խնդիր կա հասկանալու, վերլուծելու նախորդ համակարգը իր բազմաշերտությամբ ու հակասականություններով:

Հատկանշական է, որ հենց Քոչարյանի ինքնակենսագրականն է դառնում այդ բազմաշերտ հայացքի մեկնարկային ազդակը, որովհետև լինելով հին համակարգի ճարտարապետներից մեկը, միաժամանակ հայտնվելով նոր ձևավորվող համակարգում մեղադրյալի կարգավիճակում՝ Քոչարյանը փաստացի չունի կորցնելու ոչինչ, ինչի արդյունքում էլ ակամայից, գուցե սեփական այլ մոտիվացիաներից ելնելով՝ սկսում է պատմել մանրամասներ՝ բնականաբար իր մոտեցմամբ ու մեկնաբանմամբ: Էականն այստեղ, սակայն, Քոչարյանն ու իր գիրքը չեն: Էական է վերջապես ձերբազատվել միանշանակության սինդրոմից ու փորձել բավական բարդ պրոցեսները չպարզունակեցնել: Սա ոչ թե պատմագիտական խնդիր է, այլ շատ կոնկրետ քաղաքական, որովհետև ինչ լեզվով մենք մեկնաբանում ենք պատմությունը, այդպես էլ հակված ենք պատկերել ու մեկնաբանել ներկան: Չի կարող անցյալը նկարագրող լեզուն լինել պարզունակ, իսկ ներկան նկարագրվի բազմագույն ու բազմաշերտ:

Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ) Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչի օրերը Մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելուԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում քոմենթ գրողներ, եկեք, սա նախկինների ու ներկաների հարց չէ, ոտքի ժողովուրդ. կիրանցիներ Եթե այդպես անենք, կպարտվենք․ Ալիևը խոսել է նաև ՀՀ-ի հետ սահմանազատման մասինՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԶոհը 22-ամյա Վիլյամ Փիլիպոսյանն է«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Ձմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ) Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԴե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Սրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 8 մարզում Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ
Ամենադիտված