Փակվել է Նոյեմբերյան-Երևան միջպետական ավտոճանապարհը․ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Իրանը հարգում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունները «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Կենդանակերպի այս նշանները կարող են կտրուկ հարստանալ Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Միայն «դրսինները». «Փաստ»


ԱԺ–ն երկրորդվո՞ւմ է, կամ՝ ե՞րբ կմեծանա խորհրդարանի դերը

Քաղաքականություն

Ովքեր այս ամիսների ընթացքում չեն հաջողել կառավարությունում, կլինեն ԱԺ–ում: Այս օրերին տարբեր շրջանակների կողմից ենք նման տեսակետներ լսում, ինչը թույլ է տալիս նաև մի շարք եզրահանգումներ և հարցադրումներ անել: Դրանցից մեկն էլ հետևյալն է՝ փաստորեն, խորհրդարանական երկրում խորհրդարանը երկրորդվո՞ւմ է: Քաղաքագետ Արմեն Բադալյանն այս փուլում նման խնդիր չի տեսնում: 

«Խորհրդարանում 132 պատգամավոր կա, որից 88–ը՝ «Իմ քայլը» դաշինքից: Նրանցից մի քանիսի ոչ արդյունավետ աշխատելը այդքան չի ազդի խորհրդարանի որակի վրա, բայց այդ նույն գործչի անարդյունավետ աշխատանքը նախարարի պաշտոնում բավականին տեսանելի կլինի: Նախարարությունը բավականին լուրջ գործունեություն է իրականացնում, և եթե նախարարը սխալ գործի, կտուժեն տասնյակ հազարավոր մարդիկ: Խմբակցության ներսում պատգամավորի ոչ կոմպետենտությունը չի երևա, բացի այդ, կքննարկեն և ինչ–որ դրական որոշման կհանգեն»,–ասաց նա՝ միաժամանակ շեշտելով, որ պետք է հաշվի առնել նաև այն, որ, ի վերջո, 88 հոգին չի որոշելու ինչ–որ բան, այլ՝ վարչապետը»,–pressmedia.am-ի հետ զրույցում ասաց նա:

Դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, չի ստացվո՞ւմ, որ ԱԺ–ի դերն է նվազեցվում, նա ընդգծեց, որ գոնե այս պահին նման խնդիր չկա. «Դա կախված կլինի ապագա աշխատանքից: Եթե «Իմ քայլը», ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններն արդյունավետ աշխատեն, ԱԺ–ի դերը կբարձրանա: Եթե՝ ոչ, ապա ԱԺ–ի դերը կփոքրանա: Կոնկրետ մեկ ոչ կոմպետենտ պատգամավորի ոչ անարդյունավետ աշխատանքը դեռ ցուցանիշ չէ, այստեղ պետք է դիտարկել խմբակցության աշխատանքը: Վատ, թե լավ կաշխատի ԱԺ–ն, ցույց կտա առաջիկա վեց ամիսը»:

Արմեն Բադալյանը նշեց՝ հարցին զգացմունքային կողմից մոտենալու դեպքում առաջին հայացքից կարող է թվալ, որ ԱԺ–ն այդպիսով երկրորդվում է. «Որովհետև եթե դու լավ չաշխատող նախարարին ուղարկում ես ԱԺ, կարծես ինչ–որ պահեստային տարբերակ է ստացվում: Բայց եթե մոտենում ենք սառը հաշվարկով, տեսնում ենք, որ երկրորդման խնդիր չէ: Դա, իհարկե, ապագան ցույց կտա: Բոլոր հնարավորությունները կան, որ ԱԺ–ն մաքսիմալ արդյունավետությամբ աշխատի, բայց ոչ ոք հիմա չի կարող երաշխավորել դա»:

Ինչ վերաբերում է ընդհանուր հետընտրական իրավիճակին, քաղտեխնոլոգը նկատում է՝ նախատոնական տոնայնությունն իր ազդեցությունը թողել է քաղաքական կյանքի վրա. «Ակտիվ գործունեություն կսկսվի ծավալվել միայն հաջորդ տարվա հունվարի երկրորդ կեսից, երբ ԱԺ–ն իր առաջին նիստը կանի, կընտրվի ղեկավարություն, կառավարությունն իր ծրագրերը կբերի: Ներկայիս պասիվության շրջանն օբյեկտիվ է»:

Հետընտրական գործընթացների մեջ նա առանձնացրեց նաև ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» կուսակցության բանավեճը: Այդ համատեքստում նա ընդգծեց այն հանգամանքը, որը պետք է հաշվի առնեն ու հասկանան կուսակցությունները:

«Դեկտեմբերի 9–ին արդեն դե յուրե գիծ քաշվեց նախկին և ներկա համակարգերի միջև: Գիծը բաժանում է երկու կառավարման համակարգ. մինչև 2018թ. ապրիլ Հայաստանում գործում էր քրեաօլիգարխիկ համակարգ, որն ուներ իր տրամաբանությունը և օրենքները: Կար քրեաօլիգարխիկ համակարգ և այդ համակարգի շահերը ներկայացնող ՀՀԿ, մյուս կողմում ժողովուրդն էր, և տարբեր քաղաքական ուժեր միմյանց դեմ պայքարում էին՝ ժողովրդի կողմից դիտվելու որպես միակ ընդդիմադիր ուժ: Փաստացի երկբևեռ համակարգ: Բայց ապրիլին դե ֆակտո, դեկտեմբերից դե յուրե վերացավ քրեաօլիգարխիկ համակարգը: Եվ ժողովուրդը, որպես առանձին գործոն, բաժանվեց առանձին էլեկտորատ խմբերի, և յուրաքանչյուր էլեկտորատ իր շահերը ներկայացնող խումբ ունի: Արդեն միակ ընդդիմության համար պայքարի կարիքն այլևս չկա, որովհետև քաղաքական խաղի նոր կանոններ կան: Հիմա կուսակցությունները պետք է ոչ թե պայքարեն ողջ ժողովրդի ձայնին տեր կանգնելու, այլ կոնկրետ իրենց ընտրազանգվածի շահերը ներկայացնելու համար»,–ասաց նա՝ հավելելով, որ եթե կուսակցությունները հասկանան, որ այդ փոփոխությունը տեղի է ունեցել, նոր կանոններով առաջնորդվեն, կարող ենք ասել, որ խորհրդարանի դերը կմեծանա:

Ինչ վերաբերում է արտախորհրդարանական ուժերին, քաղաքագետը նրանց պասիվությունը ևս պայմանավորեց նախատոնական շրջանով. «Բայց հաջորդ տարվանից հիմնական ուժերը՝ ՀՀԿ–ն, ՀՅԴ–ն, ՀԱԿ–ն ու «Սասնա ծռերը» կարող են ինչ–որ ակտիվություն դրսևորել, բայց միայն արմատական ռեբրենդինգից հետո: Եթե մյուս տարվա գարնանից դա չտեսնենք, կարող ենք ասել, որ այդ ուժերը, որպես այդպիսին, նույնպես գնում են պատմության արխիվ: Որքան ակտիվ աշխատի խորհրդարանը, այնքան անտեսանելի կլինի արտախորհրդարանական ուժերի դերը, որքան պասիվ ու անհետաքրքիր կլինի ԱԺ–ն, այնքան կմեծանա արտախորհրդարանական ուժերի դերը»:

Փակվել է Նոյեմբերյան-Երևան միջպետական ավտոճանապարհը․ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնումԲախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Իրանը հարգում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունները «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Կենդանակերպի այս նշանները կարող են կտրուկ հարստանալ Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Միայն «դրսինները». «Փաստ» Փաշինյանը խոսել է Տավուշի 4 գյուղերում ադրբեջանցիների բնակեցման մասինԱյսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ջուր չի լինի որոշ հասցեներում Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Խոշոր հրդեհ՝ Հրազդանի կիրճումՏա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Լույս չի լինելու Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Ոստիկանությունը պարզաբանում է՝ ինչու է կանգնեցրել Տավուշ մեկնող մեքենաներին Նրանք, ովքեր մոռանում են անցյալի դասերի մասին, դատապարտված են կրկնելու ողբերգությունները․ ՌԴ դեսպան Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Շատ վատ է անում, որ տալիս է, պատրաստ եմ պայքարել տավուշցիների հետ. Օնիկ ԳասպարյանԱրսեն Գրիգորյանը միացել է շարժմանը Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Այսօր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինայի հարսանիքն է Փոխվարչապետը երաշխավորում է՝ Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում. Մհեր Գրիգորյանի գրասենյակ Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ի՞նչ վիճակ է ԲավրայումԼարված իրավիճակ Տավուշի միջպետական ճանապարհին՝ ուղիղ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ Բա ոստիկան եմ, ով եմ. լարված իրավիճակ Օձուն-Ալավերդի ճանապարհին Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհըՆիկոլ Փաշինյանն ուղերձ է հղելՀայաստանում կարմրուկի դեպքերի թիվն աճել է․ նոր տվյալներ Կադիրովը ծանր հիվանդ է, նրան կարող է փոխարինել Ալաուդինովը Ղողանջում են Ոսկեպարի 7-րդ դարի եկեղեցու զանգերը Ադրբեջանը Ռուսաստանի բարեկամն ու գործընկերն է. Պեսկով Տավուշում 7 անձ ձերբակալվել է «ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛րՈւղիղ. Փակվում է Օձուն-Ալավերդի խաչմերուկըՃապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համարԱրևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Մեքենան ընկել էր գետը, 14-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել էր․ նոր մանրամասներ Իրավիճակը Ոսկեպարում լարվեց
Ամենադիտված