Պալաչը պիտանի չէ թե բիզնեսում թե մարդկային հարաբերություններում
BlogՎարդուհի Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Օրերս հայտնի դարձավ, որ քրեական գործ է հարուցվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ : Քրեական գործի շրջանակներում դերակատարում է ունեցել նաև Արթուր Հարությունյանը ( Պալաչը ) ,սակայն լրագրողների հետ զրույցի ընթացքում նա փոխում է սլաքները, ինչ-որ անիմաստ բաների է խոսում և իր խնդիրների մեջ մեղադրում է Գագիկ Ծառուկյանին: Բազմաթիվ անգամ արդեն իսկ մամուլում եղել են հրապարակումներ, որտեղ Պալաչը իր բիզնեսի սննկացման համար մեղադրում է Գագիկ Ծառուկյանին և այլ մարդկանց, բայց ոչ երբեք իրեն և փորձում է թաքցնել իրականությունը: Վարկային միջոցները, որոնք նա ստացել էր անձնական գույքի այդ թվում հայրական տան գրավադրմամբ, սխալ բիզնեսի հետևանքով փոշիացվել են և նա կորցրել է իր գույքը «Պրոմեթեյ», և «Առեքսիմ» բանկերում, ինչից հետո օրինական եղանակներով դրանք ձեռք է բերել «Մուլտի Ավտոտրանս» ընկերությունը: Հաշվի առնելով Պալաչի ծանր դրությունը Գագիկ Ծառուկյանը որոշել է վերադարձնել նրա ծնողներին հայրական տունը, բենզալցակայանը և ավտոլվացման կետը :Նրա հանդեպ կատարված նման մեղմ ասած բարի քայլից հետո նա շարունակում է մեղադրանքներ հղել, ինչը չափազանց տգեղ է: Այն որ բիզնես գործունեությունը Պալաչի համար չէ դա արդեն փաստ է, սակայն իր գույքի մի մասը նա ետ ստալուց հետո էլ այս անգամ ևս գրավ է դրել իր հայրական տունը և իր ունեցած գույքը: ԵՎ ահա այսպիսի «փառահեղ» կենսագրություն ունեցող մարդը, հարցազրույցներ է տալիս լրատվականներին և փորձում է խեղաթյուրել իրականությունը: Պետք է նշել որ տրանսպորտային այն բիզնեսը, որը Պալաչը փորձում էր կազմակերպել ներկայումս հաջողությամբ գործում է և ակնհայտ է դառնում, որ իր սնանկացման միյակ մեղավորը նա է: Թե ինչի է փորձում հասնել կեղծ հարցազրույցներ տալով և կեղծ մեղադրանքներ հղելով անհասկանալի է, սակայն մի բան պարզ է, որ նման վերաբերմունք դրսևորելով աշխատանքի, իր հանդեպ բարի գտնված անձանց նկատմամբ, նա հեռու չի կարող գնալ: