ՀՌՀ-ի կողմից նման մոնիտորինգի անցկացնումը պետք է լինի բազմակողմանի
ՀասարակությունՄարի Սերբոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը տեղեկատվություն էր տարածել, ըստ որի իր մտահոգությունն է հայտնում «Կենտրոն» հեռուստաընկերության կողմից հետընտրական շրջանում իրականացվող խմբագրական և եթերային քաղաքականության որոշ դրսևորումների կապակցությամբ: Խոսքը գնում է «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների «հակամարտության» լուսաբանման մասին:
Բերենք մի քանի հակափաստարկներ ՀՌՀ-ի տարածած հաղորդագրությանը, նախ՝ այն տեղեկատվությունը, որ տարածվել է «Կենտրոն» հեռուստաընկերության կողմից
գտնվել է բացառապես կոռեկտության սահմաններում: Եվ հետո եթե ՀՌՀ-ն նման մոնիտորինգ է անցկացնում դա չպետք է լինի միակողմանի, այսինքն՝ պետք է նման մոնիտորինգի ենթարկվի նաև էլեկտրոնային մամուլը: Քանզի այդ օրերի ընթացքում լրատվական կայքերից մեկը շատ ավելի նպատակաուղղված տեղեկատվություն է տարածել, փորձելով դա հասցնել հնարավորինս մեծ լսարանի:
Այնպես, որ ևս մեկ անգամ պետք է շեշտենք, որ եթե ՀՌՀ-ն նման մոնիտորինգ է անցկացնում ,ապա դա պետք է լինի բազմակողմանի, այլ ոչ թե միայն մի կողմի համար: Հուսանք շուտով ականատես կլինենք նաև հակառակ կողմի լուսաբանման մոնիտորինգի արդյունքներին: