Պալաչի նման լպրծունների քիթը գետնին քսելու ժամանակն է
ՀասարակությունՍելինա Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՀՀ քննչական կոմիտեի կողմից Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ հարուցված քրգործի շրջանակներում, հասարակության լայն հատվածներին հայտնի Արթուր Հարությունյանը (Պալաչ մականվամբ) կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում: Ու բավական հետաքրքիր մի նախադեպ է ստացվում, որ կոմիտեի կողմից տարածված հայտարարություններով նոր բացահայտումներ են տեղի ունեցել տվյալ մարդու նախկին ընկերությունների վերաբերյալ ու այդ բացահայտումները կրկին հաստատում են այն իրողությունը, որ այդ Պալաչի նախկինում կատարված ցանկացած հայտարարություն եղել է զրպարտանք: Բանն այն է, որ Արթուր Հարությունյանը, ով եղել է «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ՍՊ ընկերությունների սեփականատերը, ժամանակին հայտարարություններ էր տարածում, թե իբր իր ընկերությունները սննկացել են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից շահագործվող անվճար ավտոբուսների գործունեության արդյունքում: Բայց իրողությունը այլ է եղել: Նախ հարկ է նշել, որ այդ մարդը բավական մեծ գումարներ էր վերցրել չինական գործընկերներից ու չկարողանալով իր պարտավորությունները կատարել, սնանկ է ճանաչվել, որպեսզի չվճարի չինական ընկերություններին 4 միլիոն դոլարը, որը նա վերցրել էր իր գործունեությունը իրականացնելու համար: Ու հիմա էլ իր սնանկ ճանաչվելու ամբողջ մեղքը բարդում է անվճար ավտոբուսների վրա, չնայած դրանք ընդհանարապես չեն խանգարի ոչ մի բիզնես գործարարության, քանի որ դրանք կոչված են թեթևացնելու սոցիալապես անապահով մարդկանց կյանքը: Հավելենք նաև, որ բարեգործական երթուղայինները գործել են ավելի վաղ, քան Պալաչը կսկսեր իր գործունեությունը, այսինքն այստեղ միտում էլ լինել չի կարող:
Ու ընդհանրապես անտեղի է այդ մարդու կողմից որևէ լրատվականին տրված հարցազրույցը կարդալը կամ մեկնաբանելը, քանի որ երբ մարդ չունի հաստատակամություն և առաքինություն, ապա անհրաժեշտություն էլ չկա, որպեսզի նման մարդկանց վրա ուշադրություն դարձնեն: Ու հուսով ենք, որ քննչական կոմիտեի կողմից իրականացվող հետաքննությունը իր տրամաբանական ավարտին կհասնի այս գործում և կբացահայտի այդ մարդու իրական դմեքը, ով անհիմն հայտարարություններ է անում ու փորձում մոլորության մեջ գցել հասարակությանը: